User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Նստացույց

  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նստացույց

    Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսօրվանից շարժումը 28-օրյա շուրջօրյա նստացույց է սկսում, իսկ օգոստոսի 1-ին կկայանա հաջորդ հանրահավաքը: Զուրաբյանը կարծում է, որ այդ նստացույցը վճռական դեր կունենա պայքարի ընթացքում:

    Նա վստահ է, որ իրենց այդ նստացույցից հետո` անազատության մեջ գտնվող իրենց համախոհները ազատ կարձակվեն: Ըստ նրա, ամռանը շարժումն իր պայքարը չի դադարեցնելու, եւ
    «առնվազն տգիտություն է պայքարը եղանակի հետ կապելը»:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 04.07.2008, 23:15:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Զուրաբյանը նշեց, որ աշխարհում ընդունված է, որ յուրաքանչյուր նախագահի գործունեությանը գնահատական է տրվում100 օր անց, եւ 10 օրից կլրանա այդ աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի 100 օրը, եւ իրենք իրենց գնահատակաը կհայտնեն:
    շուտվանից պետք է սկսեին կոշտ պայքարը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    շուտվանից պետք է սկսեին կոշտ պայքարը
    Astgh ջան սա կոշտ պայքար չի, այլ օրինական է…աստված տա բանը կոշտին չհասնի

  4. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Astgh ջան սա կոշտ պայքար չի, այլ օրինական է…աստված տա բանը կոշտին չհասնի
    դե գուցե էդքան էլ կոշտ չի
    ես սկզբից էի ասում, որ պետք ա դիմել կտրուկ քայլերի. չպիտի թողնեինք, որ ինքը 100 օր ձգեր. պատկերացնում եք, Նապոլեոնն էլ ա վերջում 100 օր իշխել, Սերժն էլ?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Նստացույցը բողոքի ամենաէֆեկտիվ մեթոդներից մեկն է:
    Մնում է, որ տականքները սադրանքներ չանեն:
    Իսկ ցրելը բացառում եմ: Խելքները հացի հետ չեն կերել: Չնայած էս մարդակերներին ով գիտին, էն ժամանակ էլ էինք մտածում, որ բացառվում է ժողովրդի վրա կրակելը:

  6. #6
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    ԵՐԹԸ ԱՎԱՐՏՎԵՑ ՆՍՏԱՑՈՒՅՑՈՎ
    [00:20] 05 Հուլիսի, 2008

    Այսօր համաժողովրդական շարժման հանրահավաքն ավարտվեց երթով, որի ավարտը նախատեսված էր Հյուսիսային պողոտայում, որտեղ եւ 28 օրյա նստացույց են պատրաստվում անել Շարժման մասնակիցները: Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները Մաշտոցի պողոտա- Գրիգոր Լուսավորիչ- Հանրապետության հրապարակ-Հյուսասային պողոտա երթուղով` §Լեւոն-նախագահ¦ §Սերժիկ հեռացիր¦ վանկարկումներով, երթ իրականացրին: Երթին միանում էին նաեւ պատահական անցորդներ, որոց ոգեւորում էր երթի հզորությունը: Լուսավորիչ փողոցի §Ձկան խանութ¦- Մյասնիկյանի արձան հատվածում երթի մի քանի տասնյակ հազար մասնակիցներն անցան քար լռությամբ` բռունցքները պարզած` ի հիշատակ մարտի 1-ին զոհերի: Ու մինչ երթի մասնակիցները կհասնեին Հյուսիսային պողոտա, ոստիկանները մեկ հրահանգով մի քանի շարք կազմեցին եւ փակեցին Հյուսիսային պողոտայի մուտքը` Թումանյան փողոցի կողմից: Եվ թեեւ Հյուսիսային պողոտայում այս պահին ոստիկան չկա, §Ազատության¦ հրապարակը շարունակում է շրջափակված մնալ ոստիկանական ուժերով: Իսկ հրապարակի մեջտեղում կանգնած էր ջրցան մեքենան: Համաժողովրդական շարժման մասնակիցները մինչեւ կեսգիշեր մնացին պողոտայում, նրանցից ոմանք, ովքեր նստացույցի մասնակից են, մնացին պողոտայում գիշերելու:

    Ա1+
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  7. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    դե գուցե էդքան էլ կոշտ չի
    ես սկզբից էի ասում, որ պետք ա դիմել կտրուկ քայլերի. չպիտի թողնեինք, որ ինքը 100 օր ձգեր. պատկերացնում եք, Նապոլեոնն էլ ա վերջում 100 օր իշխել, Սերժն էլ?
    Գիտեմ ինչ ես ասում Աստղ ջան, ուրախ եմ որ նստացույցը համարվում է կոշտ միջոց, ես էլ եմ դա այդպես համարում…
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 07.07.2008, 11:47:

  8. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    եթե հացադուլը չի օգնում, նստացույցը կօգնի՞
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #9
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե հացադուլը չի օգնում, նստացույցը կօգնի՞
    Ընդհանրապես նստացույցն բողոքի ավելի մեղմ ձևա համարվում քան հացադուլը

  10. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    ԵՐԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍԿՍՎԵՑ ՆՍՏԱՑՈՒՅՑԸ
    Ժամը 23.00-ի մոտակայքում ավարտվեց Մաշտոցի պողոտա-քաղաքապետարան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան եւ Թումանյան փողոցներով երթը: Երթը բավական բազմամարդ է, առաջին շարքերը Հյուսիսային պողոտա հասնելուց հետո վերջին շարքերը տեղ են հասել 20-25 րոպե անց: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը շնորհակալություն է հայտնել երթի մասնակիցներին եւ ոստիկաններին. «Այժմ մենք տոնում ենք մեծ հաղթանակ, որը միայն մեր հաղթանակը չէ, այլ ամբողջ հասարակության, ոստիկանության, եթե կուզեն` նաեւ իշխանության«, որովհետեւ, ըստ Լեւոն Զուրաբյանի, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը ապացուցեցին, որ պատրաստ են քաղաքակիրթ պայքարի, եւ սա ամբողջ պետության հաղթանակն է: «Մենք կշարունակենք նույն ոգով եւ իշխանություններին առաջարկում ենք նույնպիսի քաղաքակիրթ պայքար»: Այնուհետեւ Լեւոն Զուրաբյանը խնդրել է բոլոր նրանց, ովքեր չեն մասնակցելու նստացույցին, առանց միջադեպերի, հանգիստ գնալ տուն:
    լրագիր
    23:29:46 - 04/07/2008
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Մոդերատորական: Ծաղրական և թեմայից դուրս գրառումները ջնջվել են:

  12. #12
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ

    [16:09] 07 Հուլիսի, 2008

    Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

    ՚Այսօր, ժամը 15:15-ի սահմաններում Աբովյան-Թումանյան խաչմերուկից 11…887 արծաթագույն ՚Մերսեդեսՙ մակնիշի մեքենայով առեւանգվել է Հյուսիսային պողոտայում ընթացող շուրջօրյա նստացույցի մասնակից ` Համաժողովրդական Շարժման ակտիվիստ Արսեն Ներսիսյանը: Առեւանգիչները փորձել են գողանալ նստացույցի եւս 2 մասնակցի, ինչը նրանց չի հաջողվել:

    Սա դիտարկելով որպես բանդիտիզմի հերթական դրսեւորում, խստորեն պահանջում ենք ոստիկանությունից` անհապաղ հայտնաբերել եւ պատասխանատվության կանչել առեւանգիչներինՙ:

    Ավելացվել է 9 րոպե անց
    ՍԿԶԲՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՈՒՄ ԵՆ, ՀԵՏՈ ՊԱՐԶՈՒՄ

    [18:35] 07 Հուլիսի, 2008

    Աբովյան-Թումանյան խաչմերուկից այսօր ժամը 15:15-ի սահմաններում առեւանգել են Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչ Արսեն Ներսիսյանին:

    Նա վանատուրցիների հետ միասին եկել էր Սասուն Միքայելյանի դատավարությանը մասնակցելու համար եւ դատական նիստից հետո մյուսների հետ միասին երթով գնացել է Հյուսիսային պողոտա: Հենց այնտեղից էլ քաղաքացիական հագուստով մոտ 10 անհայտ անձինք առանց բացատրության հարձակվել են Արսեն Ներսիսյանի եւ եւս 2 վանատուրցիների վրա եւ փորձել մտցնել 11...887 արծաթագույն ՚Մերսեդեսՙ մակնիշի մեքենան:

    ՚Մինչեւ մեզ վրա հարձակվելը ինձ մոտեցավ Հյուսիսային պողոտայից մի տղա եւ ասաց` ՚Հորեղբայր, ոստիկանները ուզում են քեզ եւ Արսենին տանեն: Այդ պահին Հյուսիսային պողոտայում մոտ 30 ոստիկան կար, եւ 30-ն էլ մեզ հետ երթով եկել էին Կենտրոնի դատարանից: Այդպես էլ եղավ: Մենք մեր գյուղի մոտ 10 բնակիչների ՚Գազելովՙ ճանապարհեցինք Վանատուր եւ Արսենի հետ մնացինք կանգնած Աբովյան- Թումանյան խաչմերուկում եւ հենց այդ պահին էլ մեր կողքին կանգնեց 2 մեքենա` սեւ ՚Ջիպՙ եւ արծաթագույն ՚Մերսեդեսՙ: Մենք փախանք, իսկ Արսենը չհասցրեց, ձեռքերը ոլորեցին եւ մտցրեցին մեքենա: Այդպես էլ չիմացանք, թե ովքեր էին եւ ինչի համար տարանՙ,- ՚Ա1+ՙ-ին պատմեց Արսեն Ներսիսյանի ընկերներից Ժորա Ստեփանյանը: Դեպքից անմիջապես հետո առեւանգված Արսեն Ներսիսյանի ընկերները մոտեցել են Հյուսիսային պողոտայի ոստիկաններին եւ օգնություն խնդրել:

    ՚Ոստիկանները մեզ ասացին, որ դա իրենց գործը չէ եւ այդ հարցերով նրանք չեն զբաղվում: Ինչ ասենք, ոստիկանների աչքի առաջ մարդ են գողանում, նրանք ել հանգիստ նայում են ու ասում, որ իրենց գործը չէՙ,-ասաց նա:

    Դեպքից 15 րոպե հետո Արսեն Ներսիսյանին հաջողվել է զանգահարել վանատուրցի իր ընկերներից մեկին եւ տեղեկացնել, որ իրեն առեւանգած քաղաքացիական հագուստով անհայտ անձինք իրեն տարել են Ոստիկանության կենտրոնի բաժին: Կենտրոն բաժնից ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեցին, որ Արսեն Ներսիսյանն իսկապես իրենց մոտ է: Նրանք թույլ տվեցին Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի մոտ բարձրանալ միայն ՚Ժառանգությանՙ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

    ՚Մեհրաբյանն ասաց, որ Արսեն Ներսիսյանին բերման են ենթարկել իրենց բաժին, սակայն թույլ չտվեց հանդիպել նրա հետ` ասելով, որ ես նրան կսովորեցնեմ չպատասխանել ոստիկանների հարցերին եւ կխոչընդոտեմ նրանց աշխատանքը: Մեհրաբյանը մոռանում է, որ եթե մարդուն բերման են ենթարկել եւ կասկածում են ինչ-որ հանցանքի մեջ, ապա նա փաստաբան ունենալու իրավունք ունիՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց տիկին Փոստանջյանը: Արթուր Մեհրաբյանը տիկին Փոստանջյանին նաեւ հայտնել է, որ Ներսիսյանին մեղադրում են դիտավորյալ գույքի ոչնչացման մեջ, իսկ գույքը` ոստիկանության մեքենա է: Ընդամենը մի քանի րոպե հետո Ոստիկանության Կենտրոնի բաժնից դուրս եկավ նաեւ անձամբ Արթուր Մեհրաբյանը:

    Նա ՚Ա1+ՙ-ին ասաց, որ խորհրդակցության է շտապում եւ խոսելու ժամանակ չունի, եւ մինչեւ իր ծառայողական մեքնան հասնելը փորձեց պատասխանել մեր այն հարցին, թե ինչու են առեւանգել Արսեն Ներսիսյանին. ՚Մենք չենք առեւանգել, մենք բերման ենք ենթարկել, որովհետեւ նա այսօր հարվածել է ոստիկանության մեքենայինՙ: Իսկ բերման ենթարկելու որոշում ունե՞ք. ՚Ա1+ՙ-ի մեկ այլ հարցին` Մեհրաբյանը պատասխանեց.՚Ի՞նչ որոշում, մենք փաստեր ունենք, որ նա է հարվածել մեքենային: Եթե պարզվի, որ անմեղ է, բաց կթողնենքՙ:

    Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ոստիկանության այս գործելաոճի մեջ հանցակազմ կա, քանի որ ոստիկանները չարաշահում են իրենց պաշտոնական դիրքն ու լիազորությունները: Ինչ վերաբերում է Արսեն Ներսիսյանի` ոստիկանության մեքենային հարվածելուն, ապա վանատուրցիները ՚Ա1+ՙ-ին պատմեցին, որ Սասուն Միքայելյանի դատավարությունից հետո, վանատուրցի կանանցից մեկը զայրացած ոտքով հարվածել է Կենտրոնի դատարանի մոտ կանգնած ոստիկանության ՚Գազելՙ մակնիշի մեքենայի անիվին, իսկ Արսեն Ներսիսյանն այդ մեքենայի մոտով անգամ չի անցել:
    Վերջին խմբագրող՝ murmushka: 07.07.2008, 17:51: Պատճառ: Գրառման ավելացում
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  13. #13
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Տենաս սրանց հաջորդ քայլը ինչա լինելու?

  14. #14
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Մոդերատորական: Թեմայից դուրս, անձնական բնույթի և կոնֆլիկտի հանգեցնող 7 գրառումներ ջնջվել են:

  15. #15
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    ՀԱՅՏՆՎԵՑ ՀԱՐԲԱԾ ԵՒ ԱՏՐՃԱՆԱԿԸ ՁԵՌՔԻՆ

    [23:37] 10 Հուլիսի, 2008

    Այսօր ժամը 22.10-ի սահմաններում ոչ սթափ վիճակում, ատրճանակը ձեռքին Հյուսիսային պողոտայում հայտնվեց գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանը:

    ՚էստեղ ո՞վ ա լեւոնականը: Դե ձեն հանեքՙ,- ատրճանակն ուղղելով նստացույցի մասնակիցների վրա, Վահրամ Սահակյանը մի կերպ ճոճվելով առաջ շարժվեց` սեռական բնույթի հայհոյանքներ ուղղելով նստացույցի մասնակիցներին :

    Թեեւ Հյուսիսային պողոտան մարդաշտ էր, սակայն Սահակյանի հայտնվելը բոլորի համար անակնկալ էր: Նրանք, ովքեր նկատեցին Սահակյանի ձեռքի ատրճանակը, չփորձեցին մոտենալ` վախենալով, որ նա կարող է կրակել:

    Նա մոտեցավ Հյուսիսային պողոտայի աստիճանների վրա նստած կանանց, զենքը պահեց նրանց վրա եւ ասաց.՚Բա էստեղ մի հատ տղա չկա՞, ու՞ր են փախելՙ: Այդ պահին Սահակյանի հետեւից նստացույցի մասնակիցներից Արամ անունով մեկին հաջողվեց ոլորել Սահակյանի ձեռքը եւ վերցնել նրա ձեռքի ատրճանակը: Այդ ընթաքում Սահակյանին մոտեցավ նաեւ ՚Ժառանգությունՙ կուսակցության անդամ , պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, վերցրեց զենքը, հանձնեց Հյուսիսային պողոտայում գտնվող ոստիկաններին: Ավելի ուշ պարզվեց, որ Վահրամ Սահակյանն եւ Արմեն Մարտիրոսյանը Ոստիկանության Կենտրոնի բաժնում են:

    ՚Ես եկել եմ որպես վկա: Վահրամ Սահակյանը ոստիկանների մոտ է, իսկ ես ոստիկանության պետիՙ,- հեռոխոսով ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանը: Նա մեզ նաեւ տեղեկացրեց, որ Վահրամ Սահակյանը հարբած էր եւ նրա ձեռքի ատրճանակը գազային էր:

    Մեր խնդրանքով, նա Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանից ճշտեց` Ոստիկանությունը պատրաստվու՞մ է քրեական գործ հարուցել տեղի ունեցածի կապակցությամբ, թե՞ ոչ: Պարզվեց, որ ոտիկանությունը պատրաստվում է գործ հարուցել միայն այն դեպքում, եթե Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցները ներկայանան ոստիկանություն, համապատասխան վկայություն տան եւ տուժող ճանաչվեն:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •