Մեջբերում Ann87-ի խոսքերից Նայել գրառումը
ոնցա՞ ժողովուրդ
Նախորդ նկարներդ ավելի շատ հավանեցի, մասնավորապես նատյուրմորտը, բայց այս վերջինում` ճիշտ է նկատել Անահիտը, աղջկա թևերը բարակ ու երկար են մարմնի կառուցվածքի համեմատությամբ: Այ մտովի եթե նույն չափերով կանգնած վիճակում նկարեիր, թևերը կհասնեին ծնկներին, իսկ դա մարմնի համաչափությունը կխախտեր:
Սա իհարկե իմ կարծիքն է, գուցե սխալվում եմ: Իսկ տեսարանը` բնապատկերը հաջողվել է, ապրես