Մեջբերում Vicki-ի խոսքերից Նայել գրառումը
Ծնվե՞լ եմ նորից...
.......................
ԱՅՐՎԵՑԻ~Ր...
Շատ լավն էր ... սա էլ իմ կողմից:

Դու ծնվե՞լ ես արդյոք ,
Թե՞ դա ինձ թվում է,
Այստեղ չկա ոչ ոք,
Իսկ դա ինձ հյուծում է:

Դու կա՞ս, գոյություն ունե՞ս,
Թե՞ մտքերիս զոր գագաթն ես
Երե՞կվա ստեղծած թեզն ու դերը
Թե՞ մտացածին, անգո իմ սերը:

Թե՞ դու միայն պատրանք ես , ստվեր
Որ տանջել է ինձ հոծ տարիներ,
Բայց միթե՞ մի մտքերի զարդը
Դաձել է իմ ամենածանր բարդը:

Բայց ո՛չ ,
Դու եղել ես իմ բաղձանքը
Անտերունչ սրտի արձագանքը
Քո պատկերը ես չեմ ձգել,
Սոսկ իմ մեջ է այն ծնվել

Բայց միթե՞ դու իմ վառ
Երևակայությանս ծնունդն ես
Իմ դարդոտ ու խելագար
Անհագ սրտիս անմեղ սնունդն ես

Չգիտեմ ,
Դու չկաս որ հարցնեմ
Ու թվում է ծիծաղում են,
Չնայած չկա այստեղ ոչ ոք
Մտքիս միայն պինդ կառչում է…
Դու ծնվել ես արդյո՞ք,
Թե՞ դա ինձ արդեն թվում է
: