Ոչինչ չեմ հիշում
Դու չհասկացար, թե ինչ արեցիր,
Սրտիս վրա մի վերք թողեցիր
Ու սպիանալուն էլ չսպասեցիր;
Ես չհասկացա, թե ինչ կատարվեց,
Երբ ուղարկածդ նամակը բացվեց...
Ամբողջ մարմնովս մի սարսուռ անցավ,
Արցունքն աչքերիս մի սառույց դարձավ,
Սրտիս զարկերը էլ ես չեի զգում,
Այդ պահին միայն ես մահ էի տենչում:
Ոչինչ չեմ հիշում...
Արցունքից լցված խեղդվող կոկորդ,
Որ ստիպում էին մի կում ջուր խմել
Ու չէին մտածում` ապրել չեմ ուզում:
Հույզի մեջ սուզված խամրող աչքեր,
Որ ստիպում էին արցունքից մաքրել
Ու չէին մտածում` տեսնել չեմ ուզում:
Գրած խոսքերդ ուրվականի պես հետևում էին ինձ,
Անվերջ կծոտում ժամերն ու տանում իմ կյանքից:
Ոչինչ չեմ հիշում...
Այնքան կուզենայի ոչինչ չհիշել...
...............................................................
Սառը արեգակ
Քար էր քո սիրտը կամ էլ մի սառույց,
Ես էլ անկարող սառը արեգակ:
Մի՞թե դու ոչինչ չունեիր ինձ տալու,
Մի՞թե քո սրտում չկային ջերմ խոսքեր
Կամ մի կաթիլ սեր, որ ինձ ջերմացներ…
Էլ չեմ հավատա ես ոչ մի սիրո,
Խաղ էր ամենը, որ կոչում էիր սեր,
Սկզբից դու էիր այն առաջ տանում,
Հետո ձանձրացար ու մի կողմ թողիր,
Բախտի ձեռքերին դու ինձ հանձնեցիր,
Երբ ես ցանկացա շարունակել խաղը
Մի ամիս չանցած ավարտ ունեցավ,
Իր հետ բերելով դառն արցունք ու ցավ:
Սկիզբը դու էիր, ավարտը նորից դու սահմանեցիր,
Իսկ ես մի անզոր, սառը արեգակ…
Ոչինչ անել ինձ չթողեցիր…
Էջանիշներ