---------
Թեղուտի բնաշխարհի փրկության համար պայքարող երիտասարդ ակտիվիստները երեկ մի ուղերձ հանձնեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, որով խնդրում էին կաթողիկոսին կանխել ՙիր հոտին եւ ապագա սերունդներին սպառնոցող արհավիրքը՚:

ՙԱ1+՚-ի այն հարցին, թե բնապահպանները հույս ունե±ն, որ կաթողիկոսը կօգնի իրենց, բնապահպան-ակտիվիստ Հրայրը պատասխանեց.

ՙՀուսով ենք, որ կաթողիկոսը կպատասխանի մեր նամակին, անկախ նրանից, թե ինչ կպատասխանի: Նա մեր հոգեւոր հայրն է եւ պետք է մտահոգված լինի բնության համար: Տարօրինակ է, որ նա դեռեւս չի արտահայտվել այս խնդրի շուրջ՚:

Իսկ Մարինեն էլ նշում է, որ թեեւ փոքր, բայց, անյուամենայնիվ, հույս ունի, որ կաթողիկոսը կարձագանքի իրենց ուղերձին:

Բնապահպաններին չհաջողվեց հանդիպել կաթողիկոսին վերջինիս զբաղվածության պատճառով, փոխարենը նրանք երթ անցկացրեցին Էջմիածնի կենտրոնական փողոցներով:

Մոտ երկու տասնյակ բնապահպան-ակտիվիստների պաստառներով երթը արժանացավ էջմիածինցիների բազմազան արձագանքին:

Ոմանք ուրախությամբ էին ողջունում երիտասարդների նախաձեռնությունը, իսկ մի տարեց տղամարդ այնքան էր հուզվել, որ համբուրեց երիտասարդների ճակատն ու շնորհակալություն հայտնեց: Երկու կին էլ հիշեցին, թե ինչպես էին երիտասարդ տարիքում հանգստանում Թեղուտում:

Երթի ընթացքում քաղաքացիներին բաժանվեցին կաթողիկոսին ուղղված նամակի պատճենները եւ թերթիկներ, որոնց վրա գրված էր ՙՀեքիաթ Թեղուտի մասին՚:

Էջմիածինցիներից ոմանք էլ, կարդալով պաստառների գրությունները, զարմացած հարցնում էին. ՙԹեղուտն ի±նչ ա՚:

Ոմանց թվում էր, թե երթը քաղաքական է: Իսկ մի խումբ դեռահաս տղաներ, կարծելով, թե երթը նախագահ Սերժ Սարգսյանի դեմ է, իբր պաշտպանություն նրա` սկսեցին վանկարկել. ՙԱռաջ, Հայաստան՚ եւ ծիծաղեցին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանունը Թեղուտի հանքավայրը 25 տարով շահագործման է հանձնել ՙԷյՍԻՓի՚ ընկերությանը, որն էլ զբաղվելու է պղնձի եւ մոլիբդենի արդյունաբերությամբ