User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Ակցիա Էջմիածնում

  1. #1
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակցիա Էջմիածնում

    ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵ՛Ր

    Թեղուտի պաշտպանության շարժումը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:

    Առաջիկա կիրակի օրը, հուլիսի 6-ին տեղի կունենա ակցիա Էջմիածնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսին կհանձնվի նամակ-ուղերձ, որում արտահայտված կլինեն հայրենի բնության սպանդի և ազգային հարստության անխնա օգտագործման վերաբերյալ հայ երիտասարդության մտահոգությունները և կոչը հայոց հոգևոր առաջնորդին` իր աջակցությունը բերելու մեր շարժմանը`
    ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ:

    Կհանդիպենք Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում ժամը 11:00-ին: Ավտոբուսներով կհասնենք Էջմիածնի մատույցները, իսկ այնտեղից երթ կանենք մինչև Մայր Տաճար: Կհանձնենք նամակը, հնարավորության դեպքում հանդիպում կունենանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Էջմիածնի քաղաքացիներին և հյուրերին կբաժանենք տեղեկատվական նյութեր:
    Կարևորում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:


    Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ: Lռությունը համաձայնություն է:
    _______________________________
    Թեղուտի պաշտպանության շարժում
    (093) 080485 ● teghut2008@gmail.com
    http://www.bigfamily.am/eco/
    http://www.facebook.com/event.php?eid=55624875603
    ...

  2. #2
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակցիա Էջմիածնում

    Ափսոս ստեղ չեմ լինելու.. չեմ միանա.. ՜՜՜
    բայց.. համոզված եմ.. հաջողությունը մերն է
    բնության ԴԵՄ աշխատանքնեռը կդադարեցվե՜՜՜ն..
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  3. #3
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակցիա Էջմիածնում

    Իսկ նախնական պայմանավորվածություն ձեռք բերված է՞ Կաթողիկոսի կամ հոգևոր դասի այլ ներկայացուցչի հետ: 11-ին որ գնա(ն)ք, պատարագ է լինելու, մեկ էլ տեսար` Վեհափառն էլ մասնակցի, բոլորը զբաղված են լինելու, էնպես որ պայմանավավորվել պետք է կամ նախապես, կամ էլ, կարծում եմ, պատարագից հետո, դա արդեն ժամը 1-ն է լինում...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  4. #4
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակցիա Էջմիածնում

    Ձնծ.~
    Մի քանի անգամ մենք փորձեցինք կապնվել Էջմիածնի հոգևոր դասի հետ, բայց ապարդյուն.......
    Այնուամենայնիվ հանձնվելիք նամակը բաց է լինելու, մենք նաև բաժանելու ենք ներկաներին~
    Հանդիպման անկնալիքով ենք գնում, բայց , եթե ոչ վաղը, ապա մոտ օրերս Եկեղեցին պիտի արձագանքի մեր ահազանգին.........
    ահա մի քանի հասցե, այլ երկրներում եկեղեցու դերը էկոլոգիական հարցերում
    http://www.united-church.ca/ecology
    http://www.church.by/resource/Dir000.../Page0046.html
    http://churchby.info/rus/102/?
    http://www.religion-online.org/showa....asp?title=221

    ԿՀանդիպենք

  5. #5
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակցիա Էջմիածնում

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ նախնական պայմանավորվածություն ձեռք բերված է՞ Կաթողիկոսի կամ հոգևոր դասի այլ ներկայացուցչի հետ: 11-ին որ գնա(ն)ք, պատարագ է լինելու, մեկ էլ տեսար` Վեհափառն էլ մասնակցի, բոլորը զբաղված են լինելու, էնպես որ պայմանավավորվել պետք է կամ նախապես, կամ էլ, կարծում եմ, պատարագից հետո, դա արդեն ժամը 1-ն է լինում...
    Ձնծաղիկ կգա՞ս, եթե հարմարվի ես շատ եմ ուզում գալ; Շատ կարևոր է։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  6. #6
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակցիա Էջմիածնում

    Կաշխատեմ... բայց դե 2 տեղ կամավոր եմ գրված, մեկ էլ տեսար` վերջին վայրկյանին կանչեցին... թե չէ, ես էլ եմ շատ ուզում!

    Նախշ, իսկ կոնկրետ ու՞մ հետ եք կապվել, հն՞... ասենք, կարելի է մի լրագրող մեզ կցել ու էդ դեպքում դիտմել մամլո քարտուղարին, ինքը պարտավոր կլինի որոշակի պատասխան տալ:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  7. #7
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակցիա Էջմիածնում

    Կարծես թե ստացվում է գալ
    հաստատ պիտի նախ մասնակցենք պատարագին, հետո սկսենք նամակա-թռուցիկա-բաժանումը: Անձամբ ես շատ ուրախ կլինեմ, վաղուց Մայր Աթոռւոմ պատարագի ներկա չեմ գտնվել
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #8
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակցիա Էջմիածնում

    Նորին Ս.Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Վեհափառ Տեր

    Հայաստանի բնության ներկայիս աղետալի վիճակը և կանխատեսվող վտանգների սպառնալիքը, կապված, մասնավորապես, հանքահանության ահագնացող ծավալների հետ, ստիպում է մեզ` երկրի ապագայով և սերունդների բարօրությամբ մտահոգ երիտասարդներիս, բնության հանդեպ ոչ անտարբեր լայն հասարակայնության անունից դիմել Ձեզ` հայցելով և ակնկալելով ամենայն հայոց հոգևոր առաջնորդի միջամտությունը Հայոց բնաշխարհի փրկության գործում:

    Այսօր Հայաստանում արդեն իսկ շահագործվում է ավելի քան 370 հանքավայր, բայց, չնայած դրան, ՀՀ կառավարությունը հանքարդյունահանումը հայտարարել է գերակա ուղղություն, ինչը նշանակում է նորանոր հանքերի օգտագործում: Մինչդեռ, երկիրն այսօր չունի ո’չ հեռանկարային զարգացման ռազմավարություն, և ո’չ հանքարդյունահանման արդյունքում շրջակա միջավայրի կրած վնասների դիմաց փոխհատուցման պատշաճ օրենսդրություն… Իսկ ընդերքօգտագործման ներկայիս գործընթացների արդյունքում խախտվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մի շարք օրենքներ ու միջազգային պարտավորություններ…

    Այսրոպեական տնտեսական զարգացման պատճառաբանությամբ Հայաստանի հաջորդ սերունդները զրկվելու են բնական պաշարներից: Օգտակար հանածոների գիշատիչ շահագործմանը զուգահեռ ոչնչացվելու են անտառները, աղտոտվելու են գետերը, քայքայվելու են հողերը, ամայանալու են բնակավայրերը…

    Մեր փոքրիկ երկիրը չի կարող միաժամանակերաշխավորել և’ համատարած հանքահանություն, և’ մարդու կյանքի ու առողջության համար բարենպաստ պայմաններ: Արդյունահանումից գոյացած պոչամբարների թվով Հայաստանն առաջին տեղում է նախկին խորհրդային երկրների մեջ, իսկ դրանցում ծանր մետաղների բարձր խտությունները հանգեցնում են քաղցկեղի, չբերության, մարմնական ու մտավոր թերզարգացած երեխաների ծնունդների...

    Այսօր զոհասեղանին են Լոռու մարզի անկրկնելի բնաշխարհը և Թեղուտ ու Շնող գյուղերը… Հերթը հասնում է Հանքավանի անտառներին… Ուրանի արդյունահանման ծրագրերն էլ սպառնում է ամայացնել Սյունյաց աշխարհը…

    Հավատում ենք` Ամենայն Հայոց Հովվապետն աստվածաշնորհ ուժով և Բարձրյալի նախախնամությամբ ի զորու է կանխել իր հոտին և ապագա սերունդներին սպառնացող արհավիրքը, արդեն իսկ առկա և վերահաս այս չարիքը` Աստծո կողմից արարված բնության ավերումը:




    6 հուլիսի, 2008թ.


    ________________________________
    »ÕáõïÇ å³ßïå³ÝáõÃÛ³Ý ß³ñÅáõÙ
    (093) 080485 teghut2008@gmail.comwww.bigfamily.am/eco
    Վերջին խմբագրող՝ NetX: 06.07.2008, 19:49:

  9. #9
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակցիա Էջմիածնում

    Դե ասեք, ընդունե՞ց, թե՞ միայն խոստացան փոխանցել նամակը...
    էջմիածնեցիները ո՞նց էին արձագանքում, եկեղեցում ոչ ոք չխանգարե՞ց...

    ցավում եմ, որ չկարողացա գալ... ասում էի`
    2 տեղ կամավոր եմ գրված, մեկ էլ տեսար` վերջին վայրկյանին կանչեցին...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  10. #10
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակցիա Էջմիածնում









    ...

  11. #11
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակցիա Էջմիածնում

    ---------
    Թեղուտի բնաշխարհի փրկության համար պայքարող երիտասարդ ակտիվիստները երեկ մի ուղերձ հանձնեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, որով խնդրում էին կաթողիկոսին կանխել ՙիր հոտին եւ ապագա սերունդներին սպառնոցող արհավիրքը՚:

    ՙԱ1+՚-ի այն հարցին, թե բնապահպանները հույս ունե±ն, որ կաթողիկոսը կօգնի իրենց, բնապահպան-ակտիվիստ Հրայրը պատասխանեց.

    ՙՀուսով ենք, որ կաթողիկոսը կպատասխանի մեր նամակին, անկախ նրանից, թե ինչ կպատասխանի: Նա մեր հոգեւոր հայրն է եւ պետք է մտահոգված լինի բնության համար: Տարօրինակ է, որ նա դեռեւս չի արտահայտվել այս խնդրի շուրջ՚:

    Իսկ Մարինեն էլ նշում է, որ թեեւ փոքր, բայց, անյուամենայնիվ, հույս ունի, որ կաթողիկոսը կարձագանքի իրենց ուղերձին:

    Բնապահպաններին չհաջողվեց հանդիպել կաթողիկոսին վերջինիս զբաղվածության պատճառով, փոխարենը նրանք երթ անցկացրեցին Էջմիածնի կենտրոնական փողոցներով:

    Մոտ երկու տասնյակ բնապահպան-ակտիվիստների պաստառներով երթը արժանացավ էջմիածինցիների բազմազան արձագանքին:

    Ոմանք ուրախությամբ էին ողջունում երիտասարդների նախաձեռնությունը, իսկ մի տարեց տղամարդ այնքան էր հուզվել, որ համբուրեց երիտասարդների ճակատն ու շնորհակալություն հայտնեց: Երկու կին էլ հիշեցին, թե ինչպես էին երիտասարդ տարիքում հանգստանում Թեղուտում:

    Երթի ընթացքում քաղաքացիներին բաժանվեցին կաթողիկոսին ուղղված նամակի պատճենները եւ թերթիկներ, որոնց վրա գրված էր ՙՀեքիաթ Թեղուտի մասին՚:

    Էջմիածինցիներից ոմանք էլ, կարդալով պաստառների գրությունները, զարմացած հարցնում էին. ՙԹեղուտն ի±նչ ա՚:

    Ոմանց թվում էր, թե երթը քաղաքական է: Իսկ մի խումբ դեռահաս տղաներ, կարծելով, թե երթը նախագահ Սերժ Սարգսյանի դեմ է, իբր պաշտպանություն նրա` սկսեցին վանկարկել. ՙԱռաջ, Հայաստան՚ եւ ծիծաղեցին:

    Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանունը Թեղուտի հանքավայրը 25 տարով շահագործման է հանձնել ՙԷյՍԻՓի՚ ընկերությանը, որն էլ զբաղվելու է պղնձի եւ մոլիբդենի արդյունաբերությամբ

  12. #12
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակցիա Էջմիածնում

    Շտապում ենք տեղեկացնել, որ այս շաբաթ կիրակի հերթական անգամ պատրաստվում ենք այցելել Թեղուտ, կգիշերենք անտառում, վրանների ներքո, կզրուցենք գյուղացիների հետ, ֆոտո և վիդեո նկարահանումներ կանենք` դժբախտաբար արդեն հատվող անտառի:
    Ներկայումս ճշտում ենք տրանսպորտի արժեքը, որի մասին հավելյալ կտեղեկացնենք: Դա կախված է նաև այն բանից, թե քանի մարդ կցանկանա մասնակցել, ըստ այդմ կվերցնենք մեծ կամ փոքր ավտոբուս: Թեղուտի անտառը Ձեր ուշադրության կարիքն ունի...

    Իսկ վաղը, ամսի 10-ին ժամը 11-ին կառավարության շենքի դիմաց Թեղուտի խնդրին նվիրված բողոքի ցույց տեղի կունենա: Ցույցի ժամանակ կխոսենք Թեղուտի հարցի վերջին զարգացումների մասին:
    093 080485

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. !!! Ճանապարհատրանսպորտային ակցիա !!!
    Հեղինակ՝ Synopsys_vs_Lycos, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 30.11.2008, 20:34
  2. Հակասերիալական ակցիա
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 04.10.2008, 12:10
  3. Ինտերնետ Արմենթելից Էջմիածնում
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 31.12.2007, 13:40
  4. Ակցիա Երևանում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.06.2007, 15:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •