User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: ՍՍն մեր հիշողությունն է ցանկանում վաճառել թուրքական յուղի դիմաց՞

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՍն մեր հիշողությունն է ցանկանում վաճառել թուրքական յուղի դիմաց՞

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրաստանին Ամն թևերա տալիս որով վեր վեր են թռնում... բայց պետք չի մոռանալ ում նկատմամբ են վեր վեր թռնում... Վրաստանը էսօր կա վաղը չկա պետությունա.. ու էտ էն դեպքւոմ որ ինքը էտքան կախում չունի Ռուսաստանից ինչքան Հայաստանը...

    Չեմ հասկանում չեք պատկերացոնւմ որ ԱՆՀՆԱՐԱ ու Հայաստանը կարենա 3 օրից ավել դիմանա Թուրքերին ու Ադրբեջանին
    Հետաքրիր է, որ տեղից են այս հեքիաթների թե Հայաստանը Ռուսաստանից է կախված, ոտերն աճում՞

    Բացի խոպանչիներից, ոչմեկ Ռուսաստանից կախված չէ։

    Թուրքերին ու Ադրբեջանցիներին դիմանալու հարց լինի ոչ մի ռուս մեզ չի աջակցի, նույնիսկ սովետական ժամանակ Հայաստանում դիրքեր պահելը անհիմն էր համարվում ու ընդհամենը էվակուացիոն պլան կար Նատոի զորքերի հարցակման դեպքում – փասա փուսեն հավաքվում էր ու դժվար թիկունքային ապահովվմաբ պատճառով անիմաստ կորուստներից խուսափելու համար ետ էին քավշվում կովկասի այն կողմ, ատոմակայանն էլ սովետական պլաններով կարծեմ տրաքացվում էր որ դժվարացնեն թշնամու զորքերի հետագա առաջխաղացումը։

    Հայաստանը տարածքային առումով պահելը ռուսներին հարյուր տարի պետք չի – միակ ազնիվ մարդը Չերնամիռդինն էր, որ ասում էր, Ռուսաստանին ձեր տապշկեքշ պետք չի, յան տվեք։

    Մեծ հաճույքով պարտաստ եմ լսել հիմնավերված փաստեր, ապացուցեք էլի, որ սխալվում եմ ու կան կառկառուն փաստեր Հայաստանի Ռուսաստանից կախվածության մասին։

    Մի հասարակ թիվ ,Ռուսաստանի «ներդրումների» չափերը մի քանի հարյուր միլլիոն դոլլար վերջին տասնամյակների ընթացքում, հասարակ ԱՄՆ ու Եվրոպայից գումարային տրանսֆերտների ու օգնության 1% էլ չեն կազմում...
    Վերջին խմբագրող՝ voter: 07.07.2008, 02:14:

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՍն մեր հիշողությունն է ցանկանում վաճառել թուրքական յուղի դիմաց՞

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանը տարածքային առումով պահելը ռուսներին հարյուր տարի պետք չի – միակ ազնիվ մարդը Չերնամիռդինն էր, որ ասում էր, Ռուսաստանին ձեր տապշկեքշ պետք չի, յան տվեք։

    Մեծ հաճույքով պարտաստ եմ լսել հիմնավերված փաստեր, ապացուցեք էլի, որ սխալվում եմ ու կան կառկառուն փաստեր Հայաստանի Ռուսաստանից կախվածության մասին։
    դե ես չեմ ասում, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից ամբողջովին, բայց որոշ չափով իհարկե կախված է, իսկ իշխանությունները ռուսների կամակատարներն են. թեկուզ էն, որ կապի միջոցները գտնվում են Ռուսաստանի հսկողության տակ

    հետո... տարածքային առումով Հայաստանը մեծ նշանակություն ունի: Երևի ծանոթ եք Մեծ Թուրանի ծրագրին, այն է` միավորել բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Իսկ Հայաստանին տիրելուց հետո Ադրբեջանը ինձ թվում ա անմիջապես կմիանա Թուրքիային, վերջինս էլ ռեալ շանսեր կունենա միավորելու Ռուսաստանի տարածքում եղած թուրքալեզու ժողովուրդներին. Ռուսաստանը <<կդադարի գոյություն ունենալ>>
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 07.07.2008, 02:40:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՍն մեր հիշողությունն է ցանկանում վաճառել թուրքական յուղի դիմաց՞

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    դե ես չեմ ասում, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից ամբողջովին, բայց որոշ չափով իհարկե կախված է, իսկ իշխանությունները ռուսների կամակատարներն են. թեկուզ էն, որ կապի միջոցները գտնվում են Ռուսաստանի հսկողության տակ

    հետո... տարածքային առումով Հայաստանը մեծ նշանակություն ունի: Երևի ծանոթ եք Մեծ Թուրանի ծրագրին, այն է` միավորել բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Իսկ Հայաստանին տիրելուց հետո Ադրբեջանը ինձ թվում ա անմիջապես կմիանա Թուրքիային, վերջինս էլ ռեալ շանսեր կունենա միավորելու Ռուսաստանի տարածքում եղած թուրքալեզու ժողովուրդներին. Ռուսաստանը <<կդադարի գոյություն ունենալ>>
    Մուղամբազ Զորիի կլկլոցը վրեքներտ լավ էլ ազդում ա:
    Մեծն Թուրան… Մեծն Ռուսիո… Մեծն Պրուսիա…
    1. Համաշխահային քաղաքակրթության մեջ տարածքների մեծությամբ հարցեր չեն լուծվում :
    2. Քո կարծիքով որևէ մի ենթադրվող Թուրանական պետություն թույլ կտա որ իրեն անեքսիայի ենթարկեն՞ : Գնա դու մի հատ հլա ազերիներին հարցրու: Նրանք հիմա են արդեն ասում, որ մենք թուրքիերից ավելի շատ ենք / Պարսկա Ազրբեջանը մեջը/ ու ավելի հզոր ենք դառնալու: Թու՞րքը ով ա որ մեզ ղեկավարի:
    Մենք մի հատ ղարաբաղցու չենք հանդուրժում Երևանում իշխանավոր լինել /նույնը կանեին ղարաբաղցիք/, չնայած նույն ազգն ենք: Իսկ թուրքալեզու ժողովուրդները սրան պլյուս հեչ էլ չեն համարում որ իրենք հիմա մի ազգ են:
    Գնա կազախներին ասա, որ վաղվանից Ղազախստանը Թուրան ա: Տես քեզ ինչ պատասխան կտան:

    Թարգեք Թումանյանի հեքիաթներից բացի ուրիշ հեքիաթներ կարդալը: Էն էլ պատմության ժամերին : Ավելի լավ ա ձեր դասախոսին ասեք, թող "Հովազաձորի գերիներ"-իս հատվածներ կարդա ու պատմի
    Վերջին խմբագրող՝ dvgray: 07.07.2008, 03:32:

  4. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՍն մեր հիշողությունն է ցանկանում վաճառել թուրքական յուղի դիմաց՞

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնա կազախներին ասա, որ վաղվանից Ղազախստանը Թուրան ա: Տես քեզ ինչ պատասխան կտան:
    էս մի բանը կարամ հազար տոկոս հաստատեմ, թյուրքական լեզվախմբին պատկանող ղազախներն ու կիրգիզները, սրանց շաաատ շավ գիտեմ, տո ուզբեկներն էլ վրից, որոնց քչից շատից գիտեմ, թուրքերից ոչ թե պռոստը զզվում են, ատելով ատում են:

  5. #5
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՍն մեր հիշողությունն է ցանկանում վաճառել թուրքական յուղի դիմաց՞

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    դե ես չեմ ասում, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից ամբողջովին, բայց որոշ չափով իհարկե կախված է, իսկ իշխանությունները ռուսների կամակատարներն են. թեկուզ էն, որ կապի միջոցները գտնվում են Ռուսաստանի հսկողության տակ

    հետո... տարածքային առումով Հայաստանը մեծ նշանակություն ունի: Երևի ծանոթ եք Մեծ Թուրանի ծրագրին, այն է` միավորել բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Իսկ Հայաստանին տիրելուց հետո Ադրբեջանը ինձ թվում ա անմիջապես կմիանա Թուրքիային, վերջինս էլ ռեալ շանսեր կունենա միավորելու Ռուսաստանի տարածքում եղած թուրքալեզու ժողովուրդներին. Ռուսաստանը <<կդադարի գոյություն ունենալ>>
    Մեծ թուրանի պատմությունը թուրքական ազգայնամոլների ծրագիրն է, որը թուրքիայում զինվորականնների քաղաքականության վրա ազդեցության մեկուսացման հետ վերածվելու է զուտ մանր ծայրահեղականության, որ ցանկացած երկրի իշխանություն դժբախտություն ունի իր երկում ունենալու։

    Նման նպատակների համար զորքերի տեղաշարժ այսօրվա թուրքիայում համարիա անհնար է իրականացանել, իսկ 5 տարի հետո ուղղակի բացառված կլինի...

    Տարածքային առումով Ռուսաստանի համար Հայաստանը միայն ու միայն գազի ու նաֆթի գներն բարձր պահելու ու գերշահույտ ապահովվելու իմաստով ԷՐ կարևոր, բայց դա արդեն նույնպես անցնում է պատմության գիրկը, տարածքային լարվածության առկայութունը հիմա ավելի շատ խանգարում է գերշահույթը ստանալ քան օգնում է գները բարձր պահել - նաֆթն ու գազը ուղղակի չեն հերիքում։

    Որպես գազի ու նաֆթի ու էլի այլ տեսակի էներգակիրների գնորդ Հայաստանը ռուսաստանի համար կարևոր է տարածաշրջանում - բայց այդ հարցն էլ Իրանից է կախված հերիք է Իրանի վրայից Էմբարգոն հանեն Ռուսաստանի դիրքերը որպես Հայաստանի համար ապրանքների ներմուծման երկիր այսօրվա 20 տոկոսից կդառնա 7-8 այնքան ինչքան ԱՄՆից է ապրանք ներմուծվում։

    Տնտեսապես աբսուրդ է գնալ ամենահյուսիսից կամ օվկիանոսի այն կողմից ապրանք ներմուծել, երբ նույն բանը հարևան երկրից կարելի է գնել։

    Հիմա ուղղակի այդ անիմաստությունը վերացնելը կարող է չալաղաջակեր ռուսախոս բռատաններին վնասի, որոնք ամեն կերպ ստիպում են արգելել բոլոր մնացածին ուրիշ տեղերից ապրանքներ ներմուծել, որ իրենք ռուսաստանից նույնը բերեն։

    Անկեղծ ասած ես նույնիսկ կասկածում եմ,որ ռուսաստանը հենց այդ չալաղաջակերներից ու նրանց միջոցով կես միլլիարդ դոլլարի իր ապրանքների շուկաից հրաժարվելու գնով պատրաստվում է Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել ու Հայ թուրքական սահմանը բացել տալ, քանի որ իրեն պետք է դուրս գալ դեպի Նաբուկո գազատար մինչև այն ավարտվի 2013ին։

    Մենք հիմա որոշ առումով Վրացիների տուտուցության պատճառով լավ դիրքերում ենք, քանի որ Ռուսաստանին ճար լիներ կշրջանցեր և ադրբեւանը և մեզ ու ուղիղ կմիանար Վրաստանով Թուրքիա - Եվրոպա գծին։ Բայց քանի որ Վրաստանում հարցերն լուծելը ավելի բարդ է քան Հայաստան-թուրքիա սահմանը բաց տալը, արվում է վերջինը։

    Կարճ ասած ոչ մի տարածքային, թուրանային ռուսիո խնդիրներ այստեղ չեն լուծվում - զուտ առևտուր է, Ռուսներն ուզում են գործի մեջ մտնեն ու հիմա գինն է որոշվում -քաղը նոր է սկսվում ու վճարման միջոցներից մեկը, քաղաքարտերից մեկը Հայաստանն է...
    Վերջին խմբագրող՝ voter: 07.07.2008, 17:17:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռոտվեյլեր որձ շանը ցանկանում եմ ամուսնացնել
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.04.2012, 15:06
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2011, 12:01
  3. Ում եք ցանկանում տեսնել «Եվրատեսիլ 2010»-ում ?
    Հեղինակ՝ mat94, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 27.10.2009, 18:09
  4. Կօգնե՞ք (գումարի դիմաց թեկուզ)
    Հեղինակ՝ aash555, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 31.03.2009, 08:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •