ԻՍԿ ԴՈՒՔ ՁԵԶ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԳՈՒՄ ԵՔ ԱՐԴՅՈՔ
Հայաստանի Մտավորականների ֆորումի
համակարգող Խորհուրդը բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն
կուսակցություններին, որում ասվում է հետեւյալը. «Վերջերս, Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը դեմ չէ Հայոց Ցեղասպանության փաստն ուսումնասիրող հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծմանը` պայմանով, որ կբացվի հայ-թուրքական գործող սահմանը:
Այս հայտարարությունը, փաստորեն, կասկածի տակ է դնում Արեւմտյան Հայաստանում իրականացված Հայոց Ցեղասպանության փաստը եւ այն դարձնում «սահմանը բացեք-հանձնաժողով ստեղծենք» առեւտրի առարկա:
Լինելով կոալիցիոն կառավարության անդամ կուսակցություններ, Դուք սատարել եւ սատարում եք Սերժ Սարգսյանին: Սակայն մեր ժողովրդին խիստ անհանգստացնող այս հայտարարության նկատմամբ Ձեր քար լռությունը բացարձակ անհասկանալի եւ անընդունելի է:
Հարց. Ձեր կուսակցությունները պատասխանատվություն կրելու են Սերժ Սարգսյանի հայտարարության եւ նրանից բխող հետեւանքների համար, թե ՀՀ կոալիցիոն կառավարությունը վարում է մի կուրս, Ս. Սարգսյանը` մեկ այլ»:
Էջանիշներ