3 ախպեր 3- էլ մի բոյի
![]()
3 ախպեր 3- էլ մի բոյի
![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մեր մեջ ասած, ինչքան թուրք եմ ճանաչում, մի հինգ էտքան էլ հույն ընկերներ ունեմ: Հույներից շատերն էլ մեր պես են մտածում, համ Հունաստանի ներսում համ սփյուռքում - փռթենք թափենք թուքրեին, հետ բերենք մեր Պոլիսն ու Զմյուռնիան: Բայց հունական պետական քաղաքականությունը վերջին քսան տարիներին լրիվ ուրիծ է եղել; Նույնիսկ ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության ու բանակցությունների սկսման հետ կապված հարցերում Հունաստանը միշտ կողմ է քվերակում:
Այսինք էմոցիաներն ու սեփական անցյլաը ճանաչելն ու նախնիների հիշատակը հարգելը մի բան է, պետական քաղաքականությունը ուրիշ բան:
Ավելացվել է 2 րոպե անց
Զարմանալու ոչ մի բան չկա: Մինչև Ցեղասպանությունն էլ թուրքահպատակ ողջ հայ բնակչությունը հայերենի պես թուրքերեն գիտեր, նույնիսկ այնպիսի կիսաանկախ ու մի այն հայերով բնակեցված շրջաններում, ինչպիսիք են Սասունն ու Զեյթունը: բայց դա չէր խանգարում ունենալ հայկական դպրոցներ, այցելել հայկական եղեկեղեցի, պահպանել գիրն ու մշակույթը ու հայ մնալ:
Ավելացվել է 5 րոպե անց
Պապս պլոսեցի էր, հայերենի պես թուրքերեն գիտեր (տատս էլ վրից), բայց տունը արգելել էր մի բառ թուրքերեն խոսել, դրա համար էլ ոչ մեկս թուրքերեն չսովորեցինք, որի համար մինչև հիմա ցավում եմ, ու պապուս մեղադրում եմ: Թուրքերեն իմանալը շատ կարևոր է, գոնե հասկանալը: Բայց պապուս չեմ մեղադրում, մարդու աչքերի առաջ հորը սպանել էին, երբ ընդամենը յոթ տարեկան էր, հետևապես սարսաթելի ատում էր թուրքերին: Բայց միևնույն ժամանակ պաշտում էր Պոլիսը, ու ասում էր. "Ձագս, ոնց չսիրեմ ծննդավայրս, ու Սիամանթոյի ու Վարուժանի քաղաքը":
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 06.07.2008, 16:15: Պատճառ: Գրառման ավելացում
Ազրբեջաներեն եթե գիտի, ապա թուրքերենը շատ մոտ է: Իսկ ազրբեջաներեն հաստատ կիմանա
Ավելացվել է 3 րոպե անց
Ես էլ նույնն եմ ասում:
Հույները թուրք փռթել թափելուց շատ ավելի ուժեղ են քան թե մենք սփյուռքում: Մենք մենակ խոսում ենք, երբ որ մենակ ենք: բայց նրանք նաև անում են: Օրինակ եթե իրա ռեստորանը թուրք մտնի, կարող ա ջահելներին կանչի, կռիվ սարքեն ու բռնեն տփեն![]()
Վերջին խմբագրող՝ dvgray: 06.07.2008, 17:27: Պատճառ: Գրառման ավելացում
իմ դուրը ճիշտն ասած չեկավ, որ ինքը սկսել ա հաղորդակցվել մեր թշնամու հետ մեր թշնամու լեզվով. թող չասեր` գիտի: Ամեն դեպքում սա էլ հեղինակության խնդիր է. լեզու իմանալը, այն էլ թշնամու, շատ լավ է, բայց թող հայերեն խոսեր: Ընդհանրապես, միջազգային ասպարեզում պետք է կիրառել մայրենի լեզուն, եթե այլ բան նախօրոք որոշված չէ
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
հա, ես կհաշվեմ` չգիտի, բայց միջազգային հանրությունը արդեն արձանագրել է այս փաստը. իսկ իրա մոսկովյան ելույթը գլուխգործոց էր, էդ հեչ. ՀՅԴ-ից ասին` իրան լավ խորհուրդ չեն տվել, իսկ երկրի նախագահը` առաջին դեմքը, իրավունք չունի սխալվել, այն էլ այսչափ կոնֆլիկտային իրադրությունում: Ուրիշ երկրի նախագահ տենց աներ, բնակիչները հրաժարական կպահանջեին. չէ, մեր կայունապաշտները
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Չեչնյան էլ կարևոր է Դաղստանն էլ ու ռուսաստանը պարզ է ոչ մեկին էլ այդ հողերը չի տա ինչպես էլ Հայաստանին է վերաբերվում – ինչ որ մի գավառ, որ իրենն է, բայց ոչ մի չեչեն կամ դաղստանցի գործիչ իրեն իրավունք չի վերապահի ինչ որ հարցեր լուծել ինքնուրույն ու անկախ։
Այնպես որ այստեղ Հայաստանի կործանման հարց չկա – հայաստանի ինքնուրույն իր հացերը հարևանների հետ լուծելու հարցն է, որն փաստացի ՍՍն հանձնում է ի հոս Ռուսաստանի շահերի։
Դեռ լավ չեմ պատկերացնում դրա վերջը ինչ կստացվի – պարզ է Ռուսաստանը ամեն դեպքում շատ վատ բան Հայաստանի համար չի անի, բայց ինչպես ասեցի, հիմա ավելի կարևոր է գազի ու նավթի հարցերը, որի համար էլ օրինակ Հայաստանում ու Ադրբեջանում դեմոկրատիա անհընար կդառնա եթե դա Ռուսաստանն է որոշելու։
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հետաքրիր է, որ տեղից են այս հեքիաթների թե Հայաստանը Ռուսաստանից է կախված, ոտերն աճում՞
Բացի խոպանչիներից, ոչմեկ Ռուսաստանից կախված չէ։
Թուրքերին ու Ադրբեջանցիներին դիմանալու հարց լինի ոչ մի ռուս մեզ չի աջակցի, նույնիսկ սովետական ժամանակ Հայաստանում դիրքեր պահելը անհիմն էր համարվում ու ընդհամենը էվակուացիոն պլան կար Նատոի զորքերի հարցակման դեպքում – փասա փուսեն հավաքվում էր ու դժվար թիկունքային ապահովվմաբ պատճառով անիմաստ կորուստներից խուսափելու համար ետ էին քավշվում կովկասի այն կողմ, ատոմակայանն էլ սովետական պլաններով կարծեմ տրաքացվում էր որ դժվարացնեն թշնամու զորքերի հետագա առաջխաղացումը։
Հայաստանը տարածքային առումով պահելը ռուսներին հարյուր տարի պետք չի – միակ ազնիվ մարդը Չերնամիռդինն էր, որ ասում էր, Ռուսաստանին ձեր տապշկեքշ պետք չի, յան տվեք։
Մեծ հաճույքով պարտաստ եմ լսել հիմնավերված փաստեր, ապացուցեք էլի, որ սխալվում եմ ու կան կառկառուն փաստեր Հայաստանի Ռուսաստանից կախվածության մասին։
Մի հասարակ թիվ ,Ռուսաստանի «ներդրումների» չափերը մի քանի հարյուր միլլիոն դոլլար վերջին տասնամյակների ընթացքում, հասարակ ԱՄՆ ու Եվրոպայից գումարային տրանսֆերտների ու օգնության 1% էլ չեն կազմում...
Վերջին խմբագրող՝ voter: 07.07.2008, 02:14:
դե ես չեմ ասում, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից ամբողջովին, բայց որոշ չափով իհարկե կախված է, իսկ իշխանությունները ռուսների կամակատարներն են. թեկուզ էն, որ կապի միջոցները գտնվում են Ռուսաստանի հսկողության տակ
հետո... տարածքային առումով Հայաստանը մեծ նշանակություն ունի: Երևի ծանոթ եք Մեծ Թուրանի ծրագրին, այն է` միավորել բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Իսկ Հայաստանին տիրելուց հետո Ադրբեջանը ինձ թվում ա անմիջապես կմիանա Թուրքիային, վերջինս էլ ռեալ շանսեր կունենա միավորելու Ռուսաստանի տարածքում եղած թուրքալեզու ժողովուրդներին. Ռուսաստանը <<կդադարի գոյություն ունենալ>>
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 07.07.2008, 02:40:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մուղամբազ Զորիի կլկլոցը վրեքներտ լավ էլ ազդում ա:
Մեծն Թուրան… Մեծն Ռուսիո… Մեծն Պրուսիա…
1. Համաշխահային քաղաքակրթության մեջ տարածքների մեծությամբ հարցեր չեն լուծվում:
2. Քո կարծիքով որևէ մի ենթադրվող Թուրանական պետություն թույլ կտա որ իրեն անեքսիայի ենթարկեն՞ : Գնա դու մի հատ հլա ազերիներին հարցրու: Նրանք հիմա են արդեն ասում, որ մենք թուրքիերից ավելի շատ ենք / Պարսկա Ազրբեջանը մեջը/ ու ավելի հզոր ենք դառնալու: Թու՞րքը ով ա որ մեզ ղեկավարի:
Մենք մի հատ ղարաբաղցու չենք հանդուրժում Երևանում իշխանավոր լինել /նույնը կանեին ղարաբաղցիք/, չնայած նույն ազգն ենք: Իսկ թուրքալեզու ժողովուրդները սրան պլյուս հեչ էլ չեն համարում որ իրենք հիմա մի ազգ են:
Գնա կազախներին ասա, որ վաղվանից Ղազախստանը Թուրան ա: Տես քեզ ինչ պատասխան կտան:
…
Թարգեք Թումանյանի հեքիաթներից բացի ուրիշ հեքիաթներ կարդալը: Էն էլ պատմության ժամերին: Ավելի լավ ա ձեր դասախոսին ասեք, թող "Հովազաձորի գերիներ"-իս հատվածներ կարդա ու պատմի
![]()
Վերջին խմբագրող՝ dvgray: 07.07.2008, 03:32:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ