Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
Հայրիկիս...

Դու ուշանում ես, կամ ես չեմ հասցնում աչքերս սրբել,
Եվ արդեն քանի կյանք է թվում է՝ օրը չի անցնում,
Քաղաքի ստվերում արդեն մի քանի կարոտ է հարբել
Ու ցավից գժված արևից լույսի հարկեր է գանձում:

Երբ մայրամուտը քո պատուհանին հայացք կնետի,
Եվ կմոտենա գիշերը հանդարտ քո մութ սենյակին,
Ես համոզված եմ, որ մենությունդ ինձ կնկատի,
Որ լռությունդ կճանաչի իր փոքրիկ զավակին…

Ես համոզված եմ, որ ինչպես հաճախ գիշերը անքուն,
Քո սուրճի համար մեր ջերմ զրույցի սեղանն է գցել,
Այնպես էլ հիմա ազատ այլ ոչ թե ճաղերից թաքուն,
Քո շուրջը նորից իմ սրտամանի խունկն է տարածել…

Դու ուշանում ես, ու անվերջ շտապող հայացքս թաց է,
Բայց արցունքներս, հա՛յր, ասես զգում են քո վերադարձը…
17.04.08
Կարող եմ միայն պատկերացնել՝ ինչ երջանկություն է քեզ նման դուստր ունենալը...