Եվ ինձ թվում եմ ես այնքան օտար, որքան քեզ հիմա
Ու ասես հաստատ գիտեմ, որ ինձ հետ էլ չեմ հաշտվելու,
Սա գուցե մի նոր ազատություն է` միամիտ հնարք,
Որ իր հորինած ճաղերի կամքն է միայն պաշտելու…
Հասցնում էի սիրել, ներել, ժպտալ կամ ցավից գոռալ,
Իսկ հիմա կարծես ոչնչի համար ժամանակ չկա,
Եվ հանդգնել է կյանքը նույնիսկ ինձ անիմաստ թվալ,
Եվ կամ հույսերը հենց իրենց հանդեպ դարձել են չկամ:
Գուցե հարազատ կամ էլ խորթ հարց է այն ինչ, որ եղավ,
Անցանկալի մահ կամ սպասված ծնունդ կամ պատեհություն,
Բայց միևնույն է պատասխանները այնքան են խեղված,
Որ սերմանել են քո շուրջը միայն գորշ ատելություն;
Որտեղ գայլերն են գառներին գտել, արդեն կերել են,
Որտեղ գառները արյուն են թափել , «վրեժ են լուծել»,
Բայց ընդհանուր է ցավը ասես մի էակ հողեղեն,
Որ իր աչքերի զգոնությունն է սոսկ արցունքով փորձել...
շարունակելի...
Այսքան անճար ու կիսատ դեռ չեմ եղել գրելիս…
բայց շարունակելը համարում եմ անիմաստ հիմա...
միայն թե խոստանում եմ, որ հաղթական ու պայծառ ավարտ կունենա

Էջանիշներ