…
Կանգնեցինք դեմառդեմ ես ու նա…հազիվ էի իմ մեջ ուժ գտել.
Ասես սիրտս տվել էի նրան, իսկ հոգիս թողել ինչ-որ տեղ:
Նա փորձեց մեր միջով սողացող-դողացող սահմանը հատել.
Ես նրան ներեցի, իսկ նա ինձ սկսեց իմ սրտով ատել:
…
Սա փորձ է, սա ծուղակ է կամ դավ…չգիտեմ՝ որտեղ եմ տեսել,
Թե ինչպես մի տխուր դիմակ նետեցին փողոցի երեսին,
Ես վաղուց եմ տեսիլքը այդ արցունքից թաքուն անտեսել,
Բայց ամեն անցորդ դիմակում փորձում է տեսնել իր եսին:
…
Այդ իզուր է…ես ու նա, մենք իրար հենց այնտեղ գտանք`
Մեր միջև սահմանը հատող պատրանքի փեշերը բռնած:
Ինձ թվաց փրկվելու համար, ես իմ կյանքն էլ նրան կտամ,
Սահմանից այն կողմ մի գունատ ու երկչոտ զղջում երերաց:
…
–Դե', վերցրու սա…ի՞նչ է ընկած…և ինչու՞ եմ կառչել նրանից…
–Սա իմ խիղճն է հազիվ փրկված…եկել է մատնելու ինձ…
–Քո մասին չեմ հարցնում, գժվե՞լ ես, կրկնում եմ՝ ինչ է սա...
–Ների՛ր, սրանով ինձ պատժել են, լոկ մեկ բառ, անունս ասա՛...
…
Սա փորձ է, սա ծուղակ է, կամ դավ…չգիտեմ՝ որտեղ եմ տեսել,
Թե ինչպես մի տխուր դիմակ իմ սրտի սահմանը կիսեց…
27.08.07
Հ.Գ.Կուզենայի իմանալ /գիտեմ/, թե ումն է դիմակը...իսկ դու՞ք...





Մեջբերել
Էջանիշներ