User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 328 հատից

Թեմա: Եթե չլինեին ձեռքերս…

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #36
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ րոպե լռության փոխարեն․․․

    Երբ այս ամենը դառնա «անցած խոսակցություն»,
    իբրև պարտականություն,
    (որովհետև կարճ է հիշողությունն իմ ժողովրդի),
    ես այդ ժամանակ կսկսեմ խոսել,
    որ մոռացության մատնված անունդ
    լրտեսի համառությամբ նորից տանջի մեզ
    ու շպրտի դեմքիս՝
    չհասցրինք քեզ պաշտպանել․․․

    Գոնե բանաստեղծություն գրելիս
    ես սիրում եմ ասել ճշմարտությունը,
    մինչդեռ շատերը ստելու համար ընտրում են պոեզիան․․․
    Սրանք հանգերն են իմ լռության, որ դուրս են գալիս,
    ինչպես կրակել չիմացողի փամփուշտները,
    մինչ իմացողը ընտրում է ում խփել,
    ես խոցում եմ պատահական զոհին իմ միամիտ ժողովրդի․․․

    (Եվ եթե ամեն մտքի շարունակություն սկսում եմ նոր տողից,
    ապա միայն նրա համար, որ շունչ քաշեմ․․․)


    Մայրդ սև զգեստը չի փոխի, հայրդ էլ գուցե չթողնի ծխելը,
    իսկ քույրդ ՝ հույսով, որ իրեն կլսեն, գուցե անվերջ գոռա՝
    արժանի չէիք․․․
    և արժանի չենք․․․

    Քո բախտը պարզապես չբերեց,
    իսկ ի՞նչ կարող էր բերել բախտը քեզ,
    եթե սահմանին քո ձեռքին զենքն էր մի պատերազմի,
    որ հայրդ էր հաղթել, երբ դեռ նոր էիր ծնվել,
    հավատալով, թե խաղաղությունը մոտ է
    վստահ,որ պատերազմը քեզ չի տանի․․․

    Իր բաժին կրակահերթին սպասող հրադադարը
    եղունգ կրծելուց վատ է․
    մի օր հասնում է մատներիդ, հետո կտրում ձեռքդ,
    մինչ դու փորձում ես նշանի տակ առնել խաղաղությունը․․․
    Ես հոգնել եմ ներողություն խնդրել
    ուրիշի փոխարեն,
    այդ ուրիշն էլ ես եմ
    և էլ չեմ խնդրում, որ ինձ ներես․․․

    Եթե երկնքից կարող ես հուշել,
    որ չես հասցրել մտածել ներել չներելու մասին,
    ես պարզապես կասեմ՝
    շնորհակալ եմ․․․

    Չարտասվել չեմ կարող,
    արտասվել՝ նույնպես․․․
    (երբ ցամաքում են աչքերը, ամեն ինչ պարզ է դառնում,
    իսկ որքան պարզ է եղելությունը, այնքան դժվար է լինելն առանց քեզ)...


    Ինձ փրկում է միայն խոսելը մեկ րոպե լռության փոխարեն:

    12.04.2016 Փարիզ © Ծով

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.04.2016), kitty (31.07.2016), Sambitbaba (13.04.2016), Մուշու (16.04.2016), Նիկեա (13.04.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 17.10.2011, 18:09
  2. Օրագիր. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.10.2011, 20:29
  3. Եթե չլինեին պարտականությունները...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.04.2008, 12:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •