Մեզ ինչը՞, կամ ո՞վ կկարողանա նորից զարմացնել,
Մենք հրաշքները տեսնելիս անգամ էլ չենք հավատում,
Ու հանդգնում ենք անցյալի կողքով անտարբեր անցնել,
Միևնույն է մեզ. մեր ուղիները իրար չեն հատվում…
Դու , որ խաղում էիր, ես, որ երբեք էլ քեզ չեմ ճանաչել,
Ու անզգուշաբար ընկեր եմ դարձել ինչ-որ պատրանքի,
Բայց հեռանալիս ես քո անունը երբեք չեմ կանչել,
Այդպես եմ միայն փշալարերը հեռացրել կյանքի…
Քեզ վախեցնում էր ճշմարտությունը, իսկ ինձ՝ քո սուտը,
Դու միշտ էիր ինձ հետ դիմակներ կրում, երբեմն՝ ես էլ,
Հավատարիմ են իրար միայն այգն ու մայրամուտը,
Բայց նրանց ոչ ոք միասին երբեք դեռ չի էլ տեսել…
13.12.2011©Ծով
Էջանիշներ