Այս գիշեր մեռնող թիթեռ եմ…/Ամինին/
Հու՛յս, մոտեցի՛ր այսօր հոգուս,
Ծանրությունն այս թոթափի՛ր,
Գեթ մի պահ, թեկուզ թաքուն,
Ինձ համար արցունք թափիր:
Ես սպառվել եմ, չեմ կարող,
Այս գիշեր մեռնող թիթեռ եմ,
Փրկի՛ր կյանքը իմ մարող,
Չե՞ս տեսնում, որ ես անթև եմ:
Ինձ շոյի՛ր դու քո գրկում,
Ու լսի՛ր իմ լռությունը,
Սառնաշունչ այս մրրիկում,
Ես կորցնում եմ էությունս…
...
Մոռացել եմ ես իմ դերը,
Ինձ նորից դարձրու՛ ուժեղ,
Վիրավոր, կիսատ թևերս
Այս գիշեր փորձի՛ր բուժել.
07.12.2011©Ծով
Էջանիշներ