Ես ուշանալուց էլ չեմ վախենում...
Ես ուշանալուց էլ չեմ վախենում,
Դա ժամանակի պատվերն է միայն,
Ու չհասցնելու անմիտ վախերում,
Ինձ պետք էին նույնիսկ օրերը ունայն:
Օրերը, որոնք անսպառ հույզերով,
Իմ ներաշխարհն են այդպես դատարկել,
Ու ժամանակս դանդաղ մարզելով,
Գալիքի գինն են գուցե սակարկել:
Ես ուշանալուց էլ չեմ վախենում,
Ամեն ինչ ունի իր ժամանակը,
Միայն չեմ ուզում անմիտ վախերում,
Թողնել ոսկորին հասնի դանակը:18/11/2011©Ծ
Էջանիշներ