User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 328 հատից

Թեմա: Եթե չլինեին ձեռքերս…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մենք երբեք չենք ներում,
    Մենք խաղում ենք ներել,
    Քանզի շատ ենք սիրում
    Մեղավորին սիրել...
    Մենք ներում ենք գուցե,
    Սակայն վերքը ներսում
    Միշտ փորձում է բացվել,
    Երբ ցավը չի մարսում...
    Մենք ներում ենք գուցե
    Միայն այն ժամանակ,
    Երբ պատրաստ ենք կորցնել
    Նույնիսկ սերը անհագ...
    ...
    Մենք ներում ենք, բայց լուռ
    Կամ ներում ենք խաղում,
    Զի խոսքերն են իզուր,
    Բախտի մնջախաղում...

    09.04.2011

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (09.04.2011), Ariadna (09.04.2011), CactuSoul (11.04.2011), Chilly (09.04.2011), Lusinamara (09.04.2011), Mark Pauler (10.04.2011), murmushka (09.04.2011), Nadine (11.04.2011), Renata (08.09.2011), Sambitbaba (05.07.2011), Tig (09.04.2011), Ինչուիկ (09.04.2011), Լուսաբեր (09.04.2011), Հայկօ (09.04.2011)

  3. #2
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծով-ի խոսքերից Նայել գրառումը

    Մենք երբեք չենք ներում,
    Մենք խաղում ենք ներել,
    Քանզի շատ ենք սիրում
    Մեղավորին սիրել...
    Մենք ներում ենք գուցե,
    Սակայն վերքը ներսում
    Միշտ փորձում է բացվել,
    Երբ ցավը չի մարսում...
    Մենք ներում ենք գուցե
    Միայն այն ժամանակ,
    Երբ պատրաստ ենք կորցնել
    Նույնիսկ սերը անհագ...
    ...
    Մենք ներում ենք, բայց լուռ
    Կամ ներում ենք խաղում,
    Զի խոսքերն են իզուր,
    Բախտի մնջախաղում...

    09.04.2011
    Չեմ կարում էլի չասեմ, որ դու ուրիշագույնն ես.... Դու դեմք ես, դու ուծյուծյու ես Ծով, հազար անգամ կարդացի ու չյոռտ վազմի, ճիշտ ես ասում...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (09.04.2011), Ծով (09.04.2011)

  5. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարում էլի չասեմ, որ դու ուրիշագույնն ես.... Դու դեմք ես, դու ուծյուծյու ես Ծով, հազար անգամ կարդացի ու չյոռտ վազմի, ճիշտ ես ասում...
    էս չյոռտ վազմիդ շատ դուրս եկավ Լուսին Ամարան ասում ա` ներելը մեծահոգության նշան ա. ես համաձայն եմ, բայց չներելն էլ փոքրոգության նշան չի...ուրեմն անգամ ամենաբարի մարդը ամեն ինչ չի, որ կարող ա ներել միանշանակ, իսկ ընդհանարապես...մենք երբեք չենք ներում...եթե բախտներս բերում ա, մենք ուղղակի մոռանում ենք...

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (11.04.2011), Chilly (10.04.2011), Lionne_en_Chasse (11.06.2011), Lusinamara (09.04.2011), murmushka (10.04.2011)

  7. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծով-ի խոսքերից Նայել գրառումը
    էս չյոռտ վազմիդ շատ դուրս եկավ Լուսին Ամարան ասում ա` ներելը մեծահոգության նշան ա. ես համաձայն եմ, բայց չներելն էլ փոքրոգության նշան չի...ուրեմն անգամ ամենաբարի մարդը ամեն ինչ չի, որ կարող ա ներել միանշանակ, իսկ ընդհանարապես...մենք երբեք չենք ներում...եթե բախտներս բերում ա, մենք ուղղակի մոռանում ենք...
    Չնայած բանաստեղծությունդ ինչպես քո բոլոր նախորդները շատ լավն էր, էս միտքն ավելի ազդեցիկ էր

    Հ.Գ. Տեսար, չէ՞, գնացիր, տենց էլ մի կարգին չհասցրեցինք հանդիպել/շփվել:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (10.06.2011)

  9. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ տան պահակը...

    Պահակը իմ տան վաղուց քնած էր,այդպես էր հաղթում նա իր սպասումը,
    Այդպես մոռանում, այն ինչ անցած էր, ու սպանում արդեն մեռնող ցասումը..
    Բայց նա չգիտեր, որ ես այդ գիշեր ճամփա էի ընկել նորից դառնալու,
    Ինձ նրա սրտի կարոտն էր հուշել, որ ժամանակն էր վերադառնալու...
    Ու ճանապարհը այդ վերադարձի նույնն էր, այդ ճամփով ես հեռացել էի
    Այն ժամանակվա հետքում թողածից ժայթքում էր ամենն ինչ մոռացել էի...
    Ես ճանաչում էի բոլոր հետքերս, մեկ առ մեկ հիշում, այն ինչ սպանել էի,
    Վերածնվում էին նորից մտքերը, որ ես իմ սրտից վաղուց հանել էի...
    Իսկ երբ հասա տուն, ամենն էր փոխվել, ամեն ինչ կարծես անհետացել էր.
    Ու տան պահակը երկար սպասումից չճանաչելու չափ ծերացել էր...
    <<Հոգնեցի նայել քո ճանապարհին, հսկել քո տունը>>,- ասաց պահակը,
    Այս անգամ ես եմ լքում քեզ, եկավ ճամփին նայելու քո ժամանակը...
    10/06/2011©Ծ

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (10.06.2011), CactuSoul (11.06.2011), Kita (10.06.2011), Lusinamara (10.06.2011), Mark Pauler (10.06.2011), murmushka (13.06.2011), Nadine (10.06.2011), Tig (11.06.2011), Արէա (11.06.2011), Գեա (12.06.2011)

  11. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերադարձը հնի քեզ կրծում է նորից
    Մոռացության մատնած վրեժի պես,
    Եվ ինչքան էլ խնդրես` հանգիստ թող ինձ,
    Նա քեզ հետ է, արդեն գտել է քեզ...

    Դու փորձում ես փախչել նրա ճիրաններից,
    Համոզում ես` վաղուց էլ չես հիշում,
    Մոռացության խորին դարաններից,
    Վերադարձող տառապանքն է հուշում...
    ...
    Ժամանակը ճիշտ է, որ բուժում է,
    Բայց նա երբեք, երբեքչի խոստանում,
    Որ մեր հոգին խոցող բաժանումը,
    Մի հարվածով թեթև ետ չի դառնում...

    11.04.2011

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (10.06.2011), CactuSoul (11.04.2011), E-la Via (21.04.2011), Empty`Tears (13.04.2011), Lusinamara (11.04.2011), Mark Pauler (10.06.2011), murmushka (11.04.2011), Nadine (11.04.2011), Sambitbaba (05.07.2011), Tig (11.04.2011), Անի Ներկարար (13.06.2011)

  13. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծով, ինչպես միշտ՝ հզոր ես, շնորհակալություն բանաստեղծությունների համար

    Մի առաջարկ ունեմ միայն…
    Մեջբերում Ծով-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք ներում ենք, բայց լուռ
    Կամ ներում ենք խաղում,
    Զի խոսքերն են իզուր,
    Բախտի մնջախաղում...
    Նշված բառերը կարդալիս մտքիս ծայրով Ավետ Բարսեղյանն անցավ, իսկ իմ կարծիքով դա լավ նշան չի… Գուցե փոխե՞ս օժանդակ բայի դիրքը, «զի խոսքերն իզուր են բախտի մնջախաղում»:
    Խիստ սուբյեկտիվ կարծիք-առաջարկ է
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (10.06.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծով-ի խոսքերից Նայել գրառումը

    Մենք երբեք չենք ներում,
    Մենք խաղում ենք ներել,
    Քանզի շատ ենք սիրում
    Մեղավորին սիրել...
    Մենք ներում ենք գուցե,
    Սակայն վերքը ներսում
    Միշտ փորձում է բացվել,
    Երբ ցավը չի մարսում...
    Մենք ներում ենք գուցե
    Միայն այն ժամանակ,
    Երբ պատրաստ ենք կորցնել
    Նույնիսկ սերը անհագ...
    ...
    Մենք ներում ենք, բայց լուռ
    Կամ ներում ենք խաղում,
    Զի խոսքերն են իզուր,
    Բախտի մնջախաղում...

    09.04.2011
    Ծով ջան,չեմ ճանաչում քեզ,որ էսպես եմ դիմում,բայց էնքան հստակ ու հավես ես գրել,շատ սիրեցի էս մեկը,ու էնքան ճիշտ էր ու սահուն էր կարդացվում...շնորհաակալ եմ
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (12.06.2011)

  17. #9
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքրիկ ջան , քո գրածներում ես միշտ իմ հոգու արտացոլանքն եմ գտնում
    Բաբախող սիրտ, շունչ ու հոգի կա քո բանաստեղծություններում ... ինձ հենց դա է գրավում, այլ ոչ թե սահուն հանգերն ու ճիշտ կետադրությունը, որոնք սիրտ չեն հուզում կարդալիս
    ՈՒրախ եմ, որ չես դադարել գրել
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (12.06.2011), Ծով (12.06.2011)

  19. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    MEME ջան, ինձ բոլորն էլ Ծով են ասում, արխային...ուրախ եմ, որ դուր ա եկել.
    Lionne_en_Chasse ջան, շատ-շատ ուրախ եմ քեզ տեսնել ակումբում, Աստված տա երբեք չդադարեմ գրել, կհալվեմ-կմաշվեմ էդ մտքից...լօլ
    Շնորհակալ եմ շատ:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (13.06.2011), Kita (12.06.2011), Lionne_en_Chasse (12.06.2011), Meme (12.06.2011)

  21. #11
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես տեսա նրան...

    Ես տեսա նրան գիշերվա դալուկ ստվերում պարելիս,
    Թույլ շարժումներով, անօգնական ու այնպես մենակ,
    Ինչպես պոետը մոխրամանի մեջ մտքեր վառելիս,
    Ինչպես ծեր կինը հին ձեռնափայտին նյարդերը հենած...
    Ես տեսա նրան ժամանակներում իր տեղը կորցրած,
    Հիասթափության տված դասերում սխալ որոնելիս,
    Ես տեսա նրան սեփական հոգու աճուրդից փրկված,
    Հուսահատ, լքված հավատքի վրա խաչեր գամելիս...
    Ես հետևում էի , մտքովս անգամ չէր անցնում օգնել,
    Ես հետևում էի մի պախարակված լրտեսի նման,
    Զգում էի, որ այդ մենակությունից նա շատ է հոգնել,
    Որ իմ ստերը հանգիստ կարող եմ վստահել նրան...
    Եվ ինձ թվում էր, թե ես կորցնում եմ տեսողությունս,
    Ասես օտարի տխրությունն արդեն վարակիչ դարձավ,
    Կամ մոռացությամբ խնամքով պատված հիշողությունս,
    Արագ տարածվող ժանտախտի նման ինձ էլ տիրացավ...
    Նա հիշեցնում էր ինչ-որ ընկերոջ հեռու անցյալից,
    Ինչ որ հին երազ կամ կարոտ , որ դեռ գուցե արթուն էր,
    Եվ թվում էր, թե մի քիչ էլ ու ես կգտնեմ ցավից,
    Իմ ներսում լքված, բայց նրա համար թողած անկյունը...
    ...
    Իսկ երբ մոտեցա...ես տեսա նրան...նա էր...իմ եսը,
    Գիշերվա դալուկ ստվերում այդ ես էի իմ իսկ լրտեսը...
    03/06/2011©Ծ
    Վերջին խմբագրող՝ Ծով: 03.07.2011, 23:46:

  22. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (03.07.2011), CactuSoul (06.07.2011), Claudia Mori (16.09.2011), E-la Via (19.08.2011), einnA (04.07.2011), ivy (04.07.2011), Kita (04.07.2011), Lusinamara (03.07.2011), Mark Pauler (04.07.2011), murmushka (05.07.2011), My World My Space (05.07.2011), Nadine (11.07.2011), Nare-M (04.07.2011), Sambitbaba (04.07.2011), Tig (06.07.2011), Ամպ (04.07.2011), Անի Ներկարար (05.07.2011), Գեա (05.07.2011)

  23. #12
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծով-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տեսա նրան գիշերվա դալուկ ստվերում պարելիս...03/06/2011©Ծ
    Հատուկ տպավորվել է մեջս այս ստեղծագործությունը: Արդեն մի քանի անգամ մտնում եմ այս էջ, որ նորից կարդամ: Պատկերները շատ հարուստ են ներկայացված...
    Նոր ուզում էի բառերով բացատրեմ թե ինչի է դուրս եկել ու ինչ ասոցիացիաներ են մոտս առաջացնում, բայց մի տեսակ անտեղի վերլուծական ստացվեց, դր ահամար, գրածս ջնջեցի ու միայն կավելացնեմ` շնորհակալություն Ծով, շատ լավ ես գրում:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.07.2011), Ծով (06.07.2011)

  25. #13
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատուկ տպավորվել է մեջս այս ստեղծագործությունը: Արդեն մի քանի անգամ մտնում եմ այս էջ, որ նորից կարդամ: Պատկերները շատ հարուստ են ներկայացված...
    Նոր ուզում էի բառերով բացատրեմ թե ինչի է դուրս եկել ու ինչ ասոցիացիաներ են մոտս առաջացնում, բայց մի տեսակ անտեղի վերլուծական ստացվեց, դր ահամար, գրածս ջնջեցի ու միայն կավելացնեմ` շնորհակալություն Ծով, շատ լավ ես գրում:
    ես եմ շնորհակալ..անտեղի ոչինչ չկա... ամեն դեպքում ինձ հետարքիր կլիներ տեսնել ինչ ասոցիացիաներ ա առաջացրել...

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (06.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 17.10.2011, 18:09
  2. Օրագիր. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.10.2011, 20:29
  3. Եթե չլինեին պարտականությունները...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.04.2008, 12:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •