Երբ խառնվում են դեմքերը քո մեջ,
Եվ քո մտքերը դառնում են կիսատ,
Երբ չես հասկանում սա սկիզբ է , թե վերջ
Իզուր է ինչ-որ պատասխան հուսալ...
Երբ խոսքերն արդեն այս շատ ես լսել,
Երբ որ ատում ես աղմուկը ներսիդ,
Երբ էլ չես կարող ոչ մի բան ասել
Լռության ժամն է, հիմա, ՄԻ" ԽՈՍԻՐ...
05.12.2010
CactuSoul (06.12.2010), E-la Via (05.12.2010), einnA (06.12.2010), Empty`Tears (12.12.2010), KiLa (12.12.2010), Kita (05.12.2010), Meme (05.12.2010), murmushka (06.12.2010), My World My Space (06.12.2010), Nadine (06.12.2010), Sambitbaba (08.07.2012), Tig (06.12.2010), Անտիգոնե (12.12.2010), Արէա (05.12.2010), Կաթիլ (05.12.2010)
Ծով (07.12.2010)
Ծովը հուցված է, ես դրան դեմ չեմ, բայց փոթորիկ չկա: Հեղինակը ցանկացել է իր հույզերն ու կրքերը հասցնել մի դրամատիկական գագաթնակետի, այպես ասած՝ իններորդ ալիքի... որը, ցավոք սրտի չի հաջողվել: Երբ ծովը խաղաղվելուց հետո ափ են նետվում խորտակված նավերի բեկորները, այն ժամանակ ավելի հստակ են երևում փոթորկի բերած աղետները: Փառք Աստծո, այտեղ աղետ չկա, կա մի քիչ հուզված կոհակներ, որոնք էլ ափ են հասնում սքանչելի փրփուրներով ու ալիքներով: Գեղեցիկ է: Դուք տեսել եք այս գեղեցկության մեջ այն, ինչ ցանկացել եք, դա ես էլ եմ տեսել: Ես չեմ տեսնում այն ինչ, ես եմ ցանկանում :
Հարգանքներով՝
Ծով (07.12.2010)
ինձ թվում ա բանաստեղծությունն ավելի պարզ է, քան ՁԵր մեկնաբանությունը...խոսքս վերջինի մասին ա... բանաստեղծությունը ոչ մի նպատակ իր առջև չի դրել հույզեր փոխանցելու... չասելու մասին ա...ոչնչի մասին ա..չխոսալու մասին ա...իրականում խառնաշփոթությունը էնքանով ա ճիշտ նկատվել, որ հենց խառը վիճակից ա, որ ոչ մի փոթորիկ, հույզ, ցավ , բողոք չի արտացոլվում...չի հասնում իր նպատակին ու էդ խառը վիճակում մենակ մի բան կարելի ա անել..լռել...
բայց...շատ շնորհակալ եմ, որ փորձել եք հասկանալ թե հեղինակը ինչ է մտածել..ինձ համար շատ հետաքրքիր էր լսել նման մեկնաբանությւոն..որ ես ցանկացել եմ իմ հույզերն ու կրքերը հասցնել դրամատիկական գագաթնակետի...բայց, որ անկեղծ ասեմ էստեղ նույնիսկ կիլոմետրերով հեռացում ա դրամատիզմից...էստեղ փախուստ ա դրանից , հեղինակը՝ ես, այ դա եմ մտածել..բայց ինչևԷ մենք մեր ամենավատ ընթերցողն ենք ու ինքներս մեր գրածները հազվադեպ ենք ճիշտ հասկանում..ինքը մեկ մեկ ներշնչվում ա չգիտես որտեղից..էնպես որ...շնորհակալ եմ իսկապես...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ