Շնորհակալ եմ…շա՜աաաաաաաաա՜տ![]()
.........
Կյանքը ճամպրուկը հավաքեց ու գիշերով ճամփա ելավ,
Ետ դարձի դուռը չթակեց, որովհետև կանչող չեղավ:
Կյանքը տխուր քայլում էր ու չէր հասկանում՝ ուր է գնում,
Մինչ այդ նրան ամեն ճամփա մի նոր պայծառ օր էր թվում:
...
Կյանքը ճամպրուկը հավաքեց ու գիշերում անցավ-գնաց.
Նրա խորհուրդը սրտերի երակներում հավերժ մնաց:
23.12.05
..........
Սարսափելի է հարազատ մարդուց հիասթափվելը,
Ու ցավալի է կարոտը նրա կեղծված պատկերին,
Զարմանալի է այդ սուտ անցյալին այդքան կապվելը,
Քողարկված հոգուն դառնալը այդքան մոտ ու մտերիմ:
Ինչքան էլ փախչես,երբ չի զղջում իր չարիքից հետո,
Մի անզգույշ բառով նա դուրս է թռչում քո իսկ շուրթերից,
Ու մարդկանց հանդեպ քո մեջ անվստահ մի վախ է կերտում,
Որ թվացյալ սուտ ու կեղծիք առնես նրանց աչքերից:
15.02.06
Վախենում եմ…
Սենյակից սենյակ անխոս քայլում եմ,
Ոտնաձայներս լավ են ճանաչում
Պատերը, որ ինձ անթարթ նայում են,
Հատակը, որ իմ քայլից է կառչում։
Թույլ է հատակը, ու ես չգիտեմ,
Թե ինչքան շատ եմ նրան տրորել,
Մինչդեռ պատերը հայացք են կիտել,
Որ ինձ մեկ առ մեկ սառնությամբ հորեն։
Տունը շատ մութ է, բայց անգիր գիտեմ
Փոքրիկ ու երկար ձգվող այս ճամփան,
Իմ հոգնությունը շատ եմ կարկատել,
Նույն ջարդված ու ծույլ քայլերով սակայն։
Պատերն անտարբեր ու սառն են էլի,
Չի կարող հատակն անգամ շունչ առնել,
Առավոտյան ինձ հոգնած կնայի,
Կխնդրի՝ գոնե մի քիչ կանգ առնեմ։
…
Վախենում եմ, որ հետո կզղջամ,
Թե գոնե մի քիչ հատակին խղճամ։
2006.
…
Իրական դեմքեր մատնելուց առաջ վիճում են նորից,
Ինձ հերթ չեն տալիս…
Իրական մտքեր խոսելուց առաջ խմբագրում են ինձ
Ու դուրս չեն գալիս…
Ու հենց դիմակը պատռելիս մարդիկ արդեն իսկ իրենց դեմքերն են կերտում…
Իրական մտքերն էլ դուրս չեն գալիս,երբ անգիր արած բառերն են սերտում…15.12.06
…
Հե՜յ, գիտե՞ս, թե որտեղ է ներշնչանքի թրթիռը,
Ձայնը արձագանք չունի, ահա ամբողջ խնդիրը…
Բարձրությունից վախեցող աչքերը ցած են նայում,
Եվ ոտքերը ակամա դեպի ներքև են քայլում…
…
Ձայնը ձայն է, ճիչը՝ լաց, արցունքներն են պակասում,
Իսկ շարքերը այս մարդկանց արտասվելուս են սպասում…
Հե՝յ, գիտե՞ս, թե որտեղ են կատաղությունը թափում,
Եվ որտեղ են մարդկության ատելությունը ջարդում…
…
Ճիշտը սահման էլ չունի, սուտն է, որ միշտ էլ նույնն է,
Եվ այդ դու ես հորինել քո ճշմարտության գույնը,
Ճիշտ է՝ մեկը արևի ճառագայթներն է որսում,
Բայց ի՞նչ գիտես, որ նա չէ մթությունը քարոզում…
…
Զգացմունքն եմ գործի դրել ու անհեթեթ է հնչում,
Միշտ էլ լույսն ու խավարը հոգու իրար են տենչում…
26.01.07





Մեջբերել
Էջանիշներ