Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
Էլ չեմ զարմանում…

Այս կյանքը հիմա ո՛չ կա, ո՛չ չկա, բայց ես ապրում եմ…
Հառաչանքը այս, թե կա, սիրուց է, որ ցավ չի դառնում։
Եվ ամեն անգամ նույն շնչով ուղին կյանքիս չափում եմ,
Չարչրկված հույսերն իմ նշանով են իրար միանում…

Հու՛յս…ի՞նչ է պիտի խոնարհվեմ հիմա լինելուդ համար,
Թե՞ պիտի զղջամ, որ արդեն վաղուց քեզնից եմ փախչում,
Քո այդչափ խոնարհ մոլորությունն է ստիպում չարանալ,
Կյանքը վառվում է քեզնով, բայց նաև քեզանով հանգչում։

Այս կյանքը հիմա իմ ժամանակի քայլերգն է դառնում,
Եվ որ այդ ես չեմ քայլերգի տերը, էլ չեմ զարմանում…
31.01.07
Հիանալի է, սեփական կյանքին ու նրա ընթացքին վերանձնական հայացքով նայելու ունակությունը բացառիկ ձիրք է, դու այդ ձիրքն ունես, իսկ հույսի մասին դատողությունդ` հույսով է սկսվում ու վառվում, բայց և նրանով է ավարտվում կյանքը, լուրջ փիլիսոփայական ընդհանրացում է, մտքի խտացումը` հակիրճ ձևի մեջ քեզ մոտ փայլուն է ստացվում: