User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 328 հատից

Թեմա: Եթե չլինեին ձեռքերս…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եթե չլինեին ձեռքերս…

    Առաջինը դե գիտես՝ ում եմ նվիրում
    Երկրորդը քեեեեեեեզ, Դո՛ր ջան...
    էդքան շռայլ էլ մի՛ եղիr...մեջս կուռեմ ու չեմ գրի

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (07.06.2009)

  3. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եթե չլինեին ձեռքերս…

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջինը դե գիտես՝ ում եմ նվիրում
    Երկրորդը քեեեեեեեզ, Դո՛ր ջան...
    էդքան շռայլ էլ մի՛ եղիr...մեջս կուռեմ ու չեմ գրի
    Իյա!!! Տենց բան չկա: Ուռել-մուռել չգիտեմ:
    Բայց երկրորդը մեծ հաճույքով ընդունում եմ...
    Ապլես...

  4. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եթե չլինեին ձեռքերս…

    Սկզբում փոխում ես ինքդ քեզ,
    Հետո քեզ ես վերադառնում,
    Չարագուշակ երազի պես,
    Տանջում քունդ, նոր արթնանում:
    Լուսաբացի շողերի տակ
    Սկսում ես օրը նոր էջից,
    Կյանքը` որպես գերնպատակ,
    Կախում բախտի ելևէջից:
    Եվ ինչպես հանգը մտածված,
    Եվ բառերի հնչյունը փակ,
    Իշխում ես դու կյանքին անցած,
    Որպես հլու մի հպատակ:
    21.10.09

  5. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.12.2009), Chilly (11.02.2010), Chuk (29.10.2009), E-la Via (18.10.2010), einnA (06.12.2010), Kita (29.10.2009), Kuk (29.10.2009), murmushka (09.02.2010), My World My Space (06.04.2010), Nadine (29.10.2009), Norton (29.10.2009), Sambitbaba (05.02.2012), SSS (21.05.2010), Tig (29.10.2009), Դատարկություն (29.10.2009), Երկնային (29.10.2009), Կաթիլ (17.02.2010), Ֆոտոն (07.11.2009)

  6. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եթե չլինեին ձեռքերս…

    ...
    Տե՛ր, գուցե ես խոսեմ հիմա ինչպես այն կեղծ բարեպաշտը,
    Ով քեզ հիշում է լոկ այնժամ, երբ նեղության մեջ է ընկնում,
    Եվ ում արդեն հարազատ է հայլուրային այս երաշտը.,
    Եվ ով վաղուց արդեն իզուր ազատություն չի վանկարկում:
    ...
    Մենք հոգնել ենք...օ...ո՛չ քեզնից...ոչ էլ երկրից, ոչ էլ կյանքից,
    Մենք հոգնել ենք մեզնից կամ էլ մեր պատմության կարկատանքից...
    Մենք հոգնել ենք, որ հին դասից երբեք մի նոր դաս չեն քաղում,
    Մենք հոգնել ենք, որ ալյուրը պատռած մաղիչով են մաղում...
    Մենք հոգնել ենք...գիտե՞ս նույնիսկ երկարաշունչ պատարագից,
    Մենք «ոչ մի թիզ հող չենք տալու» հետո արդեն մայր քաղաքից,
    Մենք հոգնել ենք...հոգնել...հոգնել....մի նոր, նոր մի աղոթք հյուսի՛ր,
    Ասա՛ էլ ի՞նչ լեզվով խոսենք, կամ շուրթերով մեր դու՛ խոսիր...
    ....

    Տե՛ր, իմ ահա այն աշխարհը, որ փախչում էր Բեթլեհեմից
    Բայց ամեն տեղ նույն փախուստն է հավիտյանս հավիտենից....


    21.10.09

  7. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.12.2009), Agni (29.10.2009), Chilly (30.10.2009), Chuk (29.10.2009), einnA (06.12.2010), Kuk (29.10.2009), MaryMay (05.05.2010), murmushka (29.10.2009), Nadine (29.10.2009), Sambitbaba (12.06.2011), snow (19.12.2009), Sona_Yar (19.12.2009), Tig (02.11.2009), Դատարկություն (29.10.2009), Կաթիլ (17.02.2010), Մանոն (06.11.2009)

  8. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եթե չլինեին ձեռքերս…

    ...

    Վաղ է ուշանալ, դե ռ վաղ է...կա՛նգ առ...դեռ վաղը պիտի կորցնենք այսօրը,
    Իսկ առաջ գոնե դավաճան հորից հետո սպանում էին ուրացող մորը...
    Գիտե՞ս...այլևս այս որդերի մեջ այգի պահելը անիմաստ բան է,
    Եվ ճիվաղները նույնիսկ իրենց իսկ հերյուրանքներում անմիաբան են...
    Պետրոս կամ նվեր, դավող հայր կամ մեր...կամ եկեղեցում խեղճացած հայր մեր...
    Կամ սքեմ, կամ հեքիմ, կամ նզովք կամ գովք...կամ զապ կամ համեր...
    Ազատ ե՞ս..թե՞ ոչ...Ազատ ե՞ս...Իրա՞վ.... «Սկսե՞նք»...պայքարը....սկսե՞նք, թե՞ ոչ,
    Ահա քեզ երկար դադարից հետո իշխանությունը գրավելու կոչ....
    Ծիծաղելի է, բայց գիտե՞ս շուտով ժպտալու համար կգանձեն հարկեր,
    Եվ դեռ երկիրը ծախելու համար մեկը կուզենա սահմանել վարկեր...
    Ծիծաղելի է...այս իմ չափածոն...իր էժանագին բառապաշարով,
    Սա է իմ երկրի վիճակը, ընկե՛ր, սա է ճահիճը հոգիս պաշարող...
    ...
    Եվ ուշ է գուցե, գուցե ոչ այնքան, բայց ես մենակ եմ, ինչպես երկիրս,
    Եվ ինձնից արդեն գաղթել է վաղուց ինձ այստեղ բերած ճակատագիրս...
    ...

    02.11.09

  9. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (06.11.2009), Chuk (06.11.2009), cold skin (06.11.2009), E-la Via (18.10.2010), einnA (06.12.2010), Enigmatic (06.11.2009), murmushka (06.11.2009), Nadine (06.11.2009), Norton (06.11.2009), Sambitbaba (08.07.2012), snow (19.12.2009), Sona_Yar (19.12.2009), Tig (06.11.2009), Yeghoyan (24.09.2010), Կաթիլ (17.02.2010), ԿԳԴ (11.02.2010), Հենրիկ Բաբաջանյան (11.05.2010), Նարե (11.02.2010), Ուլուանա (06.11.2009), Ֆոտոն (07.11.2009)

  10. #6
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եթե չլինեին ձեռքերս…

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Ծիծաղելի է, բայց գիտե՞ս շուտով ժպտալու համար կգանձեն հարկեր,
    Եվ դեռ երկիրը ծախելու համար մեկը կուզենա սահմանել վարկեր...
    Շատ լավ է
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 06.04.2010, 02:05: Պատճառ: հղման շտկում

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (19.12.2009)

  12. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եթե չլինեին ձեռքերս…

    ...
    Սեղանիս վրա դատարկ նամակն այս, գնալուց առաջ որ դու ես թողել
    Եվ հրաժեշտի խոստումը այդ սուտ, որ որոշել եմ էլ քեզ չսիրել,
    Այստեղ սենյակում, որտեղ շատ օրեր, մենք զրուցել ենք մինչև առավոտ,
    Որտեղ մեր վերջին շունչը չի կորել, տարրալուծվում է անկուշտ մի կարոտ։
    Եվ կիսատ, ինչպես շատերը կասեն, ես ծամում եմ իմ մազերը երկար,
    Ես հավաքում եմ իմ հայելիների արտացոլանքի ժպիտը տկար,
    Եվ հորինում եմ, թե ամեն բան էլ այս կյանքում գալիս ու անցնում է լուռ,
    Եվ այդ լռության հորինած ցավում ես մեզ եմ գտնում լքված ու տխուր։
    Ի՛մ տարերք, ի՛մ հող, ի՛մ ջուր, օ՛դ , կրա՛կ, լսում ես հիմա, ես քեզ եմ կանչում,
    Ու իմ ձեռքերով հորինած ցավից ես վախենում եմ, բայց չեմ ամաչում։
    Դու գիտես՝ որքան հպարտ է հոգիս ու ինչքան սառն են դատում մտքերս,
    Բայց ինչպես առաջ, մնա դու կողքիս և նուրբ խնամքով շոյիր հետքերս։
    Դու գիտես՝ որքան հպարտ եմ, ի՛մ սեր, և գիտես, որ ես չեմ վերադառնում,
    Բայց գիտես նաև, որ այս նոր խաղում ես ոչ ապրում եմ, ոչ էլ մահանում։
    Իսկ հետո նորից գիշերը հանդարտ կփոխվի մի նոր ցուրտ առավոտի,
    Եվ մեզ, սիրելի՛ս, կսպասվի նորից մի երկար գիշեր անզուսպ կարոտի...
    Մենք գիտենք՝ որքան դժվար է հիմա սիրել ու լինել իրարից հեռու,
    Ես եմ հեռացել, բայց դու՛ ետ դարձիր, խոստացի՛ր, որ էլ չեմ հեռանալու։
    ...

    Հ.Գ. Եվս մեկ անգամ ես համոզվեցի, որ ավելի լավ ա սիրո մասին չգրեմբա ես սենց սենտիմենտալ ե՞րբ եմ եղել...ու էսքան գոռոզ...յախք

  13. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.02.2010), Chilly (11.02.2010), Chuk (09.02.2010), cold skin (09.02.2010), E-la Via (18.10.2010), einnA (06.12.2010), MaryMay (05.05.2010), murmushka (09.02.2010), My World My Space (09.02.2010), Nadine (10.02.2010), Norton (09.02.2010), Sambitbaba (08.07.2012), Tig (09.02.2010), Yeghoyan (24.09.2010), Արևածագ (09.02.2010), Կաթիլ (17.02.2010), ԿԳԴ (11.02.2010), Հենրիկ Բաբաջանյան (11.05.2010), Շինարար (10.02.2010), Ուլուանա (09.02.2010), Ֆոտոն (09.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 17.10.2011, 18:09
  2. Օրագիր. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.10.2011, 20:29
  3. Եթե չլինեին պարտականությունները...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.04.2008, 12:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •