User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 328 հատից

Թեմա: Եթե չլինեին ձեռքերս…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Շնորհակալ եմ…
    Ի դեպ ես կարդալ շատ եմ սիրում ,բայց ցավոտ տեղս է գիտե՞ս…Էս վերջերս չէի հասցնում…թեպետ ասում են,որ եթե մարդու մտքին տեղ լինի,ամեն ինչի ժամանակն էլ կգտնի…
    Գալիս է մի պահ,երբ խիստ պահանջ եմ զգում կարդալու…
    Հիմա Լորկա եմ կարդում…յուրահատուկ ոճ ունի…
    Դե պարզ է—գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն…ուսումնասիրում եմ ֆրանսերեն…/պարապում եմ/,որովհետև նպատակ եմ դրել Citadelle-ը ֆրանսերենով կարդալ

  2. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Դե պարզ է—գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն…ուսումնասիրում եմ ֆրանսերեն…/պարապում եմ/,որովհետև նպատակ եմ դրել Citadelle-ը ֆրանսերենով կարդալ
    Հիանալի է: Ի դեպ, երեկ, երբ կարդում էի բանաստեղծություններդ, մտքովս անցավ որևէ բանով օգնել քեզ: Այնպես որ, եթե կունենաս պրոֆեսիոնալ խմբագրի կամ գործերիդ պրոֆեսիոնալ գնահատողի - օր. առաջաբանի տեսքով - կարիք, ես քեզ այդ հարցում կկարողանամ օգնել: Իհարկե այն բանից հետո, երբ լիովին կծանոթանամ գործերիդ:

  3. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից

    Շատ շնորհակալ եմ
    Առաջին գիրքն արդեն իսկ պատրաստվում է,շուտով լույս կտեսնի,խմբագիր արդեն ունեմ…
    Շնորհանդեսի մասին անպայման տեղյակ կպահեմ… հուսով եմ կգաք ու գիրքն էլ կարդալոււց հետո,կսպասեմ Ձեր գնահատականին
    Շնորհակալ եմ շատ…
    Ինձ կասե՞ք,թե որ հեղինակից սկսեմ…/Համաշխարհայի փիլիսոփայությունից/

  4. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Շնորհանդեսին կաշխատեմ ներկա լինել: Ինչ վերաբերում է համաշխարհային փիլիսոփայությանը, ապա դա շատ դժվար հարց է, և կախված է տվյալ պահին մարդու հոգեվիճակից ու աշխարհայացքից: Եթե ավելի լավ ճանաչեի քեզ, գուցե ավելի ճիշտ խորհուրդ կտայի: Թերևս պետք է սկսես Նիցշեից, Կյերկեգորից ու Բուբերից, նաև անպայման՝ Դոստոևսկուց - "Կարամազով եղբայրները" հատկապես: Այս հեղինակները ժամանակակից մարդու հոգու բացառիկ գիտակներ ու բացահայտողներ են…

  5. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Շնորհանդեսին կաշխատեմ ներկա լինել: Ինչ վերաբերում է համաշխարհային փիլիսոփայությանը, ապա դա շատ դժվար հարց է, և կախված է տվյալ պահին մարդու հոգեվիճակից ու աշխարհայացքից: Եթե ավելի լավ ճանաչեի քեզ, գուցե ավելի ճիշտ խորհուրդ կտայի: Թերևս պետք է սկսես Նիցշեից, Կյերկեգորից ու Բուբերից, նաև անպայման՝ Դոստոևսկուց - "Կարամազով եղբայրները" հատկապես: Այս հեղինակները ժամանակակից մարդու հոգու բացառիկ գիտակներ ու բացահայտողներ են…
    Շնորհակալ եմ…Ոչինչ որ լավ չեք ճանաչում.ինձ համար հոգեվիճակը բացարձակ կարևոր չէ այս կամ այն բանը կարդալու համար…
    անպայման կկարդամ. կարևորը խորհուրդն էր,թէ չէ ես կխճճվեի…

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    ...ինձ համար հոգեվիճակը բացարձակ կարևոր չէ այս կամ այն բանը կարդալու համար…
    Հասկանում եմ պատանեկան հոգու այդ անհոգությունը, երբ նրա համար որևէ կապ չունի, թե կարդում է Նիցշե, թե, ասենք, Համո Սահյան… Տարբերության զգացումը կառաջանա այն ժամանակ, երբ կյանքի ու մարդկային գոյության խնդիրը կդառնա ՔՈ ԱՆՀԱՏԱԿԱՆ խնդիրը, և երբեմն կզգաս, որ կարող ես կարդալ ու ուզում ես կարդալ միայն ու միայն այս կամ այն հեղինակին: Սակայն, քո այս հոգեվիճակն էլ լավ է ու բարի ու այն քեզ կօգնի կարդալ շատ բաներ - ինչպես, օրինակ, Յունգ կամ Ֆրոյդ - ինչը չես անի այն ժամանակ, երբ քո հոգին կուզենա միանգամայն այլ բան. Այնպես որ, հաջողություն քեզ: Ամեն ճանապարհի սկիզբ հիանալի է ու լավատեսություն է ներշնչում այն հայող մարդուն…

  7. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Հասկանում եմ պատանեկան հոգու այդ անհոգությունը, երբ նրա համար որևէ կապ չունի, թե կարդում է Նիցշե, թե, ասենք, Համո Սահյան… Տարբերության զգացումը կառաջանա այն ժամանակ, երբ կյանքի ու մարդկային գոյության խնդիրը կդառնա ՔՈ ԱՆՀԱՏԱԿԱՆ խնդիրը, և երբեմն կզգաս, որ կարող ես կարդալ ու ուզում ես կարդալ միայն ու միայն այս կամ այն հեղինակին: Սակայն, քո այս հոգեվիճակն էլ լավ է ու բարի ու այն քեզ կօգնի կարդալ շատ բաներ - ինչպես, օրինակ, Յունգ կամ Ֆրոյդ - ինչը չես անի այն ժամանակ, երբ քո հոգին կուզենա միանգամայն այլ բան. Այնպես որ, հաջողություն քեզ: Ամեն ճանապարհի սկիզբ հիանալի է ու լավատեսություն է ներշնչում այն հայող մարդուն…
    Շնորհակալ եմ…

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ճերմակ փաթիլ եմ...
    Ճերմակ փաթիլ եմ,իջնում եմ հանդարտ,
    Կանգնել,նայում ես իմ պարին անթարթ,
    Մատներով մեղմիկ մազերս շոյում,
    Ու ես քեզ լուսե հեքիաթ եմ թվում:
    Այնպես անմեղ եմ,անպաշտպան,մաքուր,
    Որ վախենում ես ինձ գիրկդ առնել,
    Բայց երազում է քո սիրտը թաքուն
    Այս ճերմակ ծովում ինձ հետ սավառնել:
    Հետո դու քիչ-քիչ թևեր ես առնում,
    Ու քո շուրթերին հալվում եմ այնպես,
    Կարծես թե սիրո կաթիլ եմ դառնում
    Ու շուրթերովդ լուռ ժպտում եմ քեզ:
    Նորից հալվում եմ ու նորից ծնվում,
    Բայց դու մրսում ես.շատ ցուրտ է արդեն,
    Ինձ մեղմ շոյելով դու տուն ես դառնում
    Ու թողնում ես ինձ քեզանից անդին:
    ...
    Ճերմակ փաթիլ եմ,իջնում եմ հանդարտ,
    Դու պատուհանից նայում ես անթարթ,
    Բայց քո քնքշանքով էլ ինձ չես շոյում,
    Անավարտ երգ եմ,հեքիաթ էի թվում:
    07.01.06
    Վերջին խմբագրող՝ Ծով: 07.01.2007, 20:01: Պատճառ: Գրառման ավելացում։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.09.2011), Renata (07.09.2011), Sambitbaba (07.12.2011)

  9. #8
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Շնորհանդեսին կաշխատեմ ներկա լինել: Ինչ վերաբերում է համաշխարհային փիլիսոփայությանը, ապա դա շատ դժվար հարց է, և կախված է տվյալ պահին մարդու հոգեվիճակից ու աշխարհայացքից: Եթե ավելի լավ ճանաչեի քեզ, գուցե ավելի ճիշտ խորհուրդ կտայի: Թերևս պետք է սկսես Նիցշեից, Կյերկեգորից ու Բուբերից, նաև անպայման՝ Դոստոևսկուց - "Կարամազով եղբայրները" հատկապես: Այս հեղինակները ժամանակակից մարդու հոգու բացառիկ գիտակներ ու բացահայտողներ են…
    Philosopher ջան, գուցե սխալվեմ, բայց ինձ թվում ա՝ մի քիչ վտանգավոր ճանապարհ եք ցույց տալիս՝ խորհուրդ տալով սկսել Նիցշեից ու Կյերկեգորից:Եթե խոսքը գնում ա սկսելու մասին, հոգեվերլուծական գրականությունը, ըստ իս, էնքան էլ հարմար սկիզբ չի: Չգիտեմ, Նիցշե հիմա կարդալ հաստատ խորհուրդ չէի տա, իսկ Դոստոևսկին անպայման Աստվածաշնչից հետո: Ի դեպ հենց Աստվածաշունչն էլ լավ սկիզբ կարա լինի, Մանավանդ հին կտակարանի գրքերը:

  10. #9
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Աստվածաշունչը ժամանակ առ ժամանակ կարդում եմ…դրա համար հատուկ խորհուրդ պետք չէր…
    Ասեմ որ Նիցշեի «Բարուց և չարից անդին» և «Չաստվածների մթնշաղ»-ը արդեն գտել եմ,մի քիչ թերթեցի,խոստումնալից էր, բայց նախ Ջոշ Մաք-Դաուել-ի «Ոչ միայն հյուսն»
    ստեղծագործությունը պիտի վերջացնեմ…

  11. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Ծո՛վ, Ջոշ ՄաքԴաուե՞լ ես կարդում Դու դեմք ես:

  12. #11
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Ասեմ որ Նիցշեի «Բարուց և չարից անդին» և «Չաստվածների մթնշաղ»-ը արդեն գտել եմ,մի քիչ թերթեցի,խոստումնալից էր…
    Դե, որ արդեն որոշել ես կարդալ, մեկա կկարդաս, բայց շատ մի տարվիր: Լուրջ եմ ասում, մարդիկ գիտեմ, որ իրանց վրա լուրջ ազդել ա Նիցշեն՝ վատ իմաստով: Չնայած, ամեն դեպքում, դու երեվի նրանցից չես :

  13. #12
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Philosopher ջան, գուցե սխալվեմ, բայց ինձ թվում ա՝ մի քիչ վտանգավոր ճանապարհ եք ցույց տալիս՝ խորհուրդ տալով սկսել Նիցշեից ու Կյերկեգորից:Եթե խոսքը գնում ա սկսելու մասին, հոգեվերլուծական գրականությունը, ըստ իս, էնքան էլ հարմար սկիզբ չի: Չգիտեմ, Նիցշե հիմա կարդալ հաստատ խորհուրդ չէի տա, իսկ Դոստոևսկին անպայման Աստվածաշնչից հետո:
    Ինչ-որ առումով գուցե դու ճիշտ ես, բայց, խորհուրդ տալիս, պետք է հաշվի առնել մարդու հոգու հասունության մակարդակը, որը, միանաշանակորեն, տարիքով չի որոշվում: Այս առումով բավականին բարձր մակարդակ եմ տեսնում Alize-etoilik-ի պարագայում: Ինչ վերաբերում է Աստվածաշնչին, այստեղ ես նույն խոսերքը պետք է ուղղեմ քեզ, վտանգավոր, շատ վտանգավոր ճանապարհ ես ցույց տալիս: Ավելի լավ է Նիցշեի հետ մխրճվել մարդկային կեցության ներքին տարածք, քան հին կտակարանի մարգարեների հետ ամեն օր համբարձվել ու մարգարեանալ: Կրոնական թեքումը ամենավտանգավորն եմ համարում ցանկացած պատանի հոգու համար: Իսկ ընդհանուր զարգացման համար , թերևս, պետք է լավ իմանալ Աստվածաշունը, գուցե նաև՝ շատ լավ իմանալ:

  14. #13
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    վա՜յ…դե ես էլ հո ամեն առաջարկած ճանապարհով չե՞մ գնում…
    յուրաքանչյուր խորհուրդի մեջ ես ինձ անհրաժեշտ որևէ բան մինչև չտեսա,չեմ հետևի այդ խորհուրդին…
    Անկախ նրանից թե ինչ եմ կարդում,ես ինձ մոռացած ազդեցության տակ չեմ ընկնում,զգոն եմ մեկ բառով…
    ՄԻ անգամ ինչ-որ տեղ կարդացի Մաքիավելի անունը,ու երբ իմացա,թե ում մասին է խոսքը, գտա ու սկսեցի կարդալ…ինձ համար ծանր էր կարդալը…տեղեր կար,որ նույնիսկ անհասկանալի էր…պարզապես մի գուցե սխալ բան էի ընտրել,բայց ի վերջո մինչև վերջ չգնացի,կիսատ թողեցի …
    Ի վերջո նման հեղինակների գրքերը կարդալը խաղուպար չէ…
    Ես զգում եմ պահանջը,ուրեմն կկարդամ,հետո ես գիտեմ,թե ինձ ինչ կտա,բայց չեմ կարծում որ կտարվեմ,որովհետև ես զանազանության կողմնակից եմ,մի ուղղությամբ ինքնամոլոր չեմ գնում…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (07.12.2011)

  16. #14
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    45
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Շնորհակալ եմ…
    Դե պարզ է—գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն…ուսումնասիրում եմ ֆրանսերեն…/պարապում եմ/,որովհետև նպատակ եմ դրել Citadelle-ը ֆրանսերենով կարդալ
    Կարծում ես արժի՞ այդքան ժամանակ կորցնել ֆրանսերեն սովորելու վրա ընդամենը մի քանի գրքեր ֆրանսերեն կարդալու համար: Այդ ժամանակաընթացքում գիտե՞ս քանի՜ գիրք կարող ես կարդալ քեզ արդեն ծանոթ լեզուներվ:
    Վերջին խմբագրող՝ Վազգեն: 09.01.2007, 05:43:

  17. #15
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե չլինեին ձեռքերս…

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Կարծում ես արժի՞ այդքան ժամանակ կորցնել ֆրանսերեն սովորելու վրա ընդամենը մի քանի գրքեր ֆրանսերեն կարդալու համար: Այդ ժամանակաընթացքում գիտե՞ս քանի՜ գիրք կարող ես կարդալ քեզ արդեն ծանոթ լեզուներվ:
    Դե պատճառը հո միայն գրքերը չեն…պատկերացնու՞մ եսորոշեի հանկարծ ինչ-որ ձեռագիր կարդալ արամերենով
    Չէ…նաև շատ եմ սիրում այդ լեզուն,ուղղակի նպատակս խորապես լավ իմանալն է,բացի այդ հնարավոր է,որ ուսումս շարունակեմ Փարիզում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 17.10.2011, 18:09
  2. Օրագիր. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.10.2011, 20:29
  3. Եթե չլինեին պարտականությունները...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.04.2008, 12:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •