Նվիրվում է Համաժողովրդական շարժման բոլոր հերոսներին...…
Ողջ ու մեռածի պատերազմն է սա…
Ոչինչը միշտ էլ զուրկ էր անունից,
Իսկ ես նույնիսկ փակ աչքերով տեսա,
Թե ոնց են գինի քամում արյունից:
Ես «խրախճանքից» այդ չզարմացա,
Ես ընդամենը վայր ընկա ցավից,
Երբ խենթանոցի դռներով անցա,
Երբ ուշքի եկա «ընկերոջ» դավից:
Եվ գիտե՞ս , կամքն էլ թե ուժ թելադրեր,
Թե արևները բոյկոտ անեին,
Մայրամուտների շողերից անդրեն
Գուցե ոճիրն էլ այդ հարամեին:
Եվ հիմա դու ես ընտրում անունդ,
Չգիտեմ՝ արդյոք կհիշեմ, թե՞ ոչ,
Բայց եթե հանկարծ քամվի արյունդ,
Միևնույն է` դու մնալու ես ողջ…
Եվ դու էլ որպես վերջին «խաչակիր»,
Երկիրդ` խաչը քո պարանոցի,
Դուրս կգաս իբրև հավատքի փրկիչ,
Որ հաղթանակը քո վրձնով օծվի:
22.05.08
Էջանիշներ