User Tag List

Էջ 16 22-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 328 հատից

Թեմա: Եթե չլինեին ձեռքերս…

  1. #226
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես տեսա նրան...

    Ես տեսա նրան գիշերվա դալուկ ստվերում պարելիս,
    Թույլ շարժումներով, անօգնական ու այնպես մենակ,
    Ինչպես պոետը մոխրամանի մեջ մտքեր վառելիս,
    Ինչպես ծեր կինը հին ձեռնափայտին նյարդերը հենած...
    Ես տեսա նրան ժամանակներում իր տեղը կորցրած,
    Հիասթափության տված դասերում սխալ որոնելիս,
    Ես տեսա նրան սեփական հոգու աճուրդից փրկված,
    Հուսահատ, լքված հավատքի վրա խաչեր գամելիս...
    Ես հետևում էի , մտքովս անգամ չէր անցնում օգնել,
    Ես հետևում էի մի պախարակված լրտեսի նման,
    Զգում էի, որ այդ մենակությունից նա շատ է հոգնել,
    Որ իմ ստերը հանգիստ կարող եմ վստահել նրան...
    Եվ ինձ թվում էր, թե ես կորցնում եմ տեսողությունս,
    Ասես օտարի տխրությունն արդեն վարակիչ դարձավ,
    Կամ մոռացությամբ խնամքով պատված հիշողությունս,
    Արագ տարածվող ժանտախտի նման ինձ էլ տիրացավ...
    Նա հիշեցնում էր ինչ-որ ընկերոջ հեռու անցյալից,
    Ինչ որ հին երազ կամ կարոտ , որ դեռ գուցե արթուն էր,
    Եվ թվում էր, թե մի քիչ էլ ու ես կգտնեմ ցավից,
    Իմ ներսում լքված, բայց նրա համար թողած անկյունը...
    ...
    Իսկ երբ մոտեցա...ես տեսա նրան...նա էր...իմ եսը,
    Գիշերվա դալուկ ստվերում այդ ես էի իմ իսկ լրտեսը...
    03/06/2011©Ծ
    Վերջին խմբագրող՝ Ծով: 03.07.2011, 23:46:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (03.07.2011), CactuSoul (06.07.2011), Claudia Mori (16.09.2011), E-la Via (19.08.2011), einnA (04.07.2011), ivy (04.07.2011), Kita (04.07.2011), Lusinamara (03.07.2011), Mark Pauler (04.07.2011), murmushka (05.07.2011), My World My Space (05.07.2011), Nadine (11.07.2011), Nare-M (04.07.2011), Sambitbaba (04.07.2011), Tig (06.07.2011), Ամպ (04.07.2011), Անի Ներկարար (05.07.2011), Գեա (05.07.2011)

  3. #227
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծով-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տեսա նրան գիշերվա դալուկ ստվերում պարելիս...03/06/2011©Ծ
    Հատուկ տպավորվել է մեջս այս ստեղծագործությունը: Արդեն մի քանի անգամ մտնում եմ այս էջ, որ նորից կարդամ: Պատկերները շատ հարուստ են ներկայացված...
    Նոր ուզում էի բառերով բացատրեմ թե ինչի է դուրս եկել ու ինչ ասոցիացիաներ են մոտս առաջացնում, բայց մի տեսակ անտեղի վերլուծական ստացվեց, դր ահամար, գրածս ջնջեցի ու միայն կավելացնեմ` շնորհակալություն Ծով, շատ լավ ես գրում:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.07.2011), Ծով (06.07.2011)

  5. #228
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատուկ տպավորվել է մեջս այս ստեղծագործությունը: Արդեն մի քանի անգամ մտնում եմ այս էջ, որ նորից կարդամ: Պատկերները շատ հարուստ են ներկայացված...
    Նոր ուզում էի բառերով բացատրեմ թե ինչի է դուրս եկել ու ինչ ասոցիացիաներ են մոտս առաջացնում, բայց մի տեսակ անտեղի վերլուծական ստացվեց, դր ահամար, գրածս ջնջեցի ու միայն կավելացնեմ` շնորհակալություն Ծով, շատ լավ ես գրում:
    ես եմ շնորհակալ..անտեղի ոչինչ չկա... ամեն դեպքում ինձ հետարքիր կլիներ տեսնել ինչ ասոցիացիաներ ա առաջացրել...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (06.07.2011)

  7. #229
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծով-ի խոսքերից Նայել գրառումը
    ես եմ շնորհակալ..անտեղի ոչինչ չկա... ամեն դեպքում ինձ հետարքիր կլիներ տեսնել ինչ ասոցիացիաներ ա առաջացրել...
    Համայնապատկերային լուսանկարչության (панорамное фотографирование) մի ձև կա` օբյեկտիվը շրջում ես դեպի քեզ ու տեղում 360 աստիճան պտտվելով նկարահանումներ կատարում այնպես, որ վերջին կադրը նկարելիս հայտնվես նույն դիրքում: ՈՒ չնայած ինքդ քեզ ես նկարում, հետին պլանն էլ տրամաբանորեն շարունակական ա լինում, բայց նկարները շատ տարբեր ու հետաքրքիր են ստացվում
    Դու էլ կարծես այդպիսի լուսանկարների շարք ես դիտում ու միայն վերջին կադրի նկարում ես ինքդ քեզ ճանաչում, զարմանալով, թե ինչպես շուտ չէիր կռահել...

    Չեմ սիրում ստեղծագործություն վերլուծել
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.08.2011), KiLa (24.07.2011), Lusinamara (06.07.2011), Sambitbaba (06.05.2019), Tig (06.07.2011)

  9. #230
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Համայնապատկերային լուսանկարչության (панорамное фотографирование) մի ձև կա` օբյեկտիվը շրջում ես դեպի քեզ ու տեղում 360 աստիճան պտտվելով նկարահանումներ կատարում այնպես, որ վերջին կադրը նկարելիս հայտնվես նույն դիրքում: ՈՒ չնայած ինքդ քեզ ես նկարում, հետին պլանն էլ տրամաբանորեն շարունակական ա լինում, բայց նկարները շատ տարբեր ու հետաքրքիր են ստացվում
    Դու էլ կարծես այդպիսի լուսանկարների շարք ես դիտում ու միայն վերջին կադրի նկարում ես ինքդ քեզ ճանաչում, զարմանալով, թե ինչպես շուտ չէիր կռահել...

    Չեմ սիրում ստեղծագործություն վերլուծել
    Լուրջ եմ ասում երբեք այսքան սիրուն վերլուծություն չէի լսել...մերսի շատ...դու ոտանավորն ես մի քանի անգամ կարդամ, ես`վերլուծությունդ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (06.05.2019)

  11. #231
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշեցի...
    Արդեն քանի գիշեր մենք փորձում էինք խոսել
    Ես ու նա, բայց վաղուց մենք կորցրել էինք իրար,
    Այդ կորստից արդեն շատ արցունք էր հոսել,
    Ու շոյում էինք ցավը, ինչպես երկու հիմար...
    Արդեն քանի գիշեր հասկանում էինք նորից,
    Որ խոսքերն այդ շատ են մաշվել, թեև գուցե
    ՄԵՆՔ չէինք կարող հինը տարանջատել նորից,
    Բայց անզոր էինք նորը հին կողպեքով գոցել:
    Ինչպես երկու օտար մենությունից գժված
    Ինչ-որ կապով զգում էինք ճիշտ նույն վախը.
    Ասես մեկս մյուսի տառապանքը հաշված,
    Դեռ փորձում էինք սկսել հույսի առուծախը...
    Իսկ այդ գիշեր մեզնից ու՞մ կհասներ քունը,
    Ո՞վ կխզեր կապը այդ անխոս զրույցի,
    Ո՞վ կլքեր այդ թանկ հիշողության տունը,
    Ո՞վ կպոկեր շղթան հանուն այգաբացի...
    ...
    Ինչպես երկու օտար, մենությունից փրկված,
    Մենք փորձեցինք արթուն մնալ,
    Բայց նա շուտով քնեց , առավոտը չեկած,
    Որոշեցի անդարձ անհետանալ....
    23.07.2011©Ծ.

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (23.07.2011), Ariadna (23.07.2011), CactuSoul (23.07.2011), Claudia Mori (16.09.2011), E-la Via (19.08.2011), einnA (26.07.2011), KiLa (24.07.2011), Lusinamara (23.07.2011), Mark Pauler (23.07.2011), murmushka (23.07.2011), Nadine (24.07.2011), Nare-M (23.07.2011), Renata (08.09.2011), Sambitbaba (08.07.2012), Արէա (23.07.2011), Գեա (23.07.2011), Ուլուանա (23.07.2011)

  13. #232
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր...վաղը...

    -Տվե'ք ինձ արդ իշխանություն, ես վաղը այն ետ կտամ ՁԵզ,
    Բայց ԱՅՍՕՐԻՑ մինչև ՎԱՂԸ Ձեզ կսպասվի երկար պայքար...
    Խաղաղության համար միշտ էլ պատերազմով պիտի անցնես,
    Թույլն է ուժն իմ զորեղ դարձրել` մնալով խեղճ ու տկար...
    ...
    -Տվեք ինձ խաչ, ձեռնադրե'ք ինձ...խաբե'ք, թե ես օրհնված եմ,
    Որ ինձ ինքը, հենց երկինքն է դարձրել Ձեր սուրբ հովվապետը,
    Ես Ձեզանից կընտրեմ ծառա, մնացածին լուռ կանիծեմ,
    Եվ ինձ գահին իմ կպահի ՁԵր ինքնակոչ միապետը...
    ...
    -Տվե'ք ինձ հույս, թե մի օր էլ Ձեզնից մեկը գահին չի գա,
    Թե մի օր էլ Ձեզանում չի բարձրանալու սովը խղճի,
    Համոզե'ք ինձ, թե անմեղ եք, թե չեք եղել երբեք ագահ,
    Թե պարզ ջրով է միշտ հոսել պատմությունը այս ճահիճի...

    -Տվե'ք ինձ դուք արտոնություն, Ա-ից միչև վերջին տառը,
    Ու կխաղամ ես Ձեր լեզվով, աշտարակներ կկառուցեմ,
    Բաբելյոնյան, որ մոռանաք նույնիսկ իրար բարև տալը,
    Դուք կմնաք խավարում, որ շուրջն իմ լույսեր ես տարածեմ...

    -Տվե'ք ինձ Ձեր ժամանակը, կանգնեցնեմ մեկ կրակոցով,
    Մի զինվորի արյամբ թողե'ք որ կործանեմ ողջ բանակը,
    ԵՍ կցնծամ, և գողացված այդ կյանքերի բյուր մարտկոցով,
    Կլարեմ , կլիցքավորեմ իմ զենքը, իմ զարկերակը....

    Այն է հիմա, ինչ որ է կա...Եվ երկնքից չի սա ընկել,
    Այս քաոսը, այս կրկեսը...ծափահարողը այս վարձու,
    Իսկ ով ես դու և ինչպես ես ուզում երկիրը քո փրկել,
    Ումն է մեղքը և ինչու էր խաչին անմեղը հալածվում...

    Ուշ է գուցե...վաղն է գուցե այդ խոստացված դատաստանը,
    ԱՅՍՕՐԻՑ մինչ ՎԱՂՆ ինձ օգնիր վերադարձնել Հայաստանը...
    24.07.2011©Ծ

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (24.07.2011), Ariadna (15.08.2011), Artyom (24.07.2011), Chilly (26.07.2011), Claudia Mori (16.09.2011), einnA (26.07.2011), impression (15.08.2011), Lusinamara (24.07.2011), Mark Pauler (25.07.2011), murmushka (25.07.2011), Tig (25.07.2011), Արէա (24.07.2011)

  15. #233
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...
    Մի օր միանգամից տեսա երկու դեմքդ,
    Դու չզգացիր` ինչպես գունատվեցի,
    Երբ հայացքում քո դողաց հևքս,
    Ես աչքերդ ժամից այդ ատեցի...
    Հարց. ինչպե՞ս է , որ չէի զգացել,
    Որ մեր միջև կա բեմ. դու ես խաղում,
    Ինչպե՞ս ես դու ինձ հիմարացրել,
    Որ հիացած քեզ էի ծափահարում...
    Ես քո սերն էի, քո ընկերը, քույրը,
    Դու՝ հարբեցող պոռնիկ գիշերների,
    Խաղի ավարտ. իջավ վարագույրը,
    Քեզ ներում եմ, քանզի էլ չեմ սիրի...
    28.07.2011©Ծ
    Անկեղծ ասած, էս մի բանաստեղծությունը ես նկարում էի, հետո բառանձնավորեցի...նկարի լինքը փորձեցի դնել, բայց քանի որ ֆեյսում ա, երևի դրա համար չի բացվում...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 28.07.2011, 05:17:

  16. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (15.08.2011), Ariadna (15.08.2011), CactuSoul (29.07.2011), Claudia Mori (16.09.2011), E-la Via (19.08.2011), einnA (28.07.2011), impression (15.08.2011), ivy (20.08.2011), Lusinamara (28.07.2011), Mark Pauler (28.07.2011), murmushka (28.07.2011), Nadine (15.08.2011), Sambitbaba (08.07.2012), Tig (28.07.2011), Անի Ներկարար (17.08.2011), Արէա (28.07.2011), Նաիրուհի (16.09.2011), Ուլուանա (28.07.2011)

  17. #234
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա որոնում է...
    Երբ բարձրանում եմ վստահ քայլերով,
    Ճամփիս մարդիկ են, որ ինձ հրում են,
    Երբ բարձրանում եմ ետ չնայելով,
    Ոտնաձայներս համր են, լռում են...
    Բայց բարձրանում եմ գիշեր, թե ցերեկ,
    Չեմ ձգտում բնավ ես ոչ մի գահի,
    Ձեռք չմեկնելու համար ինձ ներե՛ք,
    Կարող եմ ընկնել ամեն մի պահի...
    փառքի ճամփա չէ, սա որոնում է,
    Որ Ձեզ մոտ վարում երբեք չեմ գտնի,
    Եթե խաբում եմ կամ հորինում եմ,
    Ճանապարհս ինձ մի օր կմատնի...
    15.08.2011©Ծ

  18. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (15.08.2011), Ariadna (15.08.2011), CactuSoul (15.08.2011), Chilly (16.08.2011), Chuk (16.08.2011), Claudia Mori (15.08.2011), E-la Via (19.08.2011), einnA (18.08.2011), impression (15.08.2011), ivy (15.08.2011), Kita (15.08.2011), Lem (17.08.2011), Lusinamara (15.08.2011), Mark Pauler (17.08.2011), My World My Space (15.08.2011), Nadine (15.08.2011), Sambitbaba (08.07.2012), Անի Ներկարար (17.08.2011), Արէա (19.08.2011), Գեա (18.08.2011), Լուսաբեր (17.08.2011), Հայկօ (15.08.2011), Նաիրուհի (16.09.2011)

  19. #235
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծով, ես նենց եմ քեզնով հպարտանում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.08.2011), E-la Via (17.09.2011), Ծով (18.08.2011)

  21. #236
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա ճանապարհդ քեզ, երբ կտանի դեպի բանաստեղծությունների ժողովածուի տպագրության
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (18.08.2011)

  23. #237
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա ճանապարհդ քեզ, երբ կտանի դեպի բանաստեղծությունների ժողովածուի տպագրության
    Արդեն մի քանի տարի է, ինչ Ծովը հասել է այդ կետին («Տե՛ս, որ լռում եմ») ու անցել առաջ: Հիմա կարելի է արդեն երկրորդին սպասել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (18.08.2011), Ծով (18.08.2011)

  25. #238
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն մի քանի տարի է, ինչ Ծովը հասել է այդ կետին («Տե՛ս, որ լռում եմ») ու անցել առաջ: Հիմա կարելի է արդեն երկրորդին սպասել:
    Անպայման կգնեմ: Կարող ա մի օր էլ հաջողվի հեղինակից ինքնագիր ստանալ գրքի իմ օրինակի վրա:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.08.2011), Meme (18.08.2011), Ծով (18.08.2011)

  27. #239
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ահավոր շնորհակալ եմ... Mark Pauler ջան, եթե չեմ սխալվում Բրյուսովի մոտ ինչ-որ գրախանութ կա, էդտեղ ա մնացել, մյուս գրախանութներում դեռ մեկ տարի առաջ ասում էին սպառվել ա, հիմնական տպաքանակն էլ, հուսամ կգտնես...ՀԻմ ճիշտ ա որ երկրորդի վրա եմ աշխատում, ու էս անգամ հուսանք շնորհանդես էլ կլինի...իսկ ընդհանրապես մի օր հաստատ կհանդիպենք... նորից մերսի...

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.08.2011), E-la Via (19.08.2011), Kita (19.08.2011), Lionne_en_Chasse (19.08.2011), Mark Pauler (18.08.2011)

  29. #240
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ գթա'...
    Ինչ-որ տեղ սխալվել եմ ու չեմ զգացել, չեմ տեսել,
    Հենց այդտեղ եմ քո ճիշտը ես աննկատ անտեսել...
    Ես պարտվել եմ ինչ-որ տեղ ու խաբել եմ ինքս ինձ,
    Որ ուժեղ եմ, որ գուցե չեմ վախենում ոչնչից...
    Ու հիմա, երբ հաստատ է, որ ես մենակ եմ լրիվ,
    Զգում եմ սարսափը հոգուս, տեսնում կյանքը ամայի,
    Զգացումները շփոթված դուրս են ընկել ցաքուցրիվ,
    Որ դառնան սրտիս վրա վերջ չունեցող հմայիլ...
    Ու հիմա, երբ գրում եմ, գուցե փորձում եմ հիշել
    Թե հենց ինչն է, որ այդպես ցավեցնում է ինձ ներսից,
    Քանի անգամ եմ հոգիս խրած գամերը հաշվել.
    Բայց միշտ թիվը կորցրել եմ ու կանգ եմ առել կեսից...
    Սա գժվելու նման է, սա զառանցանքն է խենթի,
    Սա մի գիշեր է միայն, լիալուսնի մի շղթա,
    Զղջումն է ինչ-որ բանի, որ սպասում է իր հերթին,
    Բայց որտե՞ղ եմ սխալվել, Տե'ր իմ, ասա' , ինձ գթա'...
    20.08.2011©Ծ

  30. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.08.2011), E-la Via (20.08.2011), einnA (20.08.2011), ivy (20.08.2011), Kita (20.08.2011), Mark Pauler (20.08.2011), murmushka (23.08.2011), Nadine (25.08.2011), Sambitbaba (08.07.2012), Tig (20.08.2011), Անի Ներկարար (20.08.2011), Արևածագ (20.08.2011), ՆանՍ (26.08.2011)

Էջ 16 22-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 17.10.2011, 18:09
  2. Օրագիր. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.10.2011, 20:29
  3. Եթե չլինեին պարտականությունները...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.04.2008, 12:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •