Ռուսաստանը եւ Ադրբեջանը անթույլատրելի են համարում "միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխությունը": Այդ մասին ասված է նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի` այսօր Բաքվում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրած Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այդ կապակցությամբ պաշտոնական Մոսկվան եւ Բաքուն ընդգծում են "միջազգային իրավունքի լայնորեն ընդունված նորմերի ու սկզբունքների, եւ առաջին հերթին` պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտության պահպանման եւ ապահովման հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը"
"Ազատություն"
էս էլ Սերոժի բարեկամ ռսները. տեսնես էլ ինչ պիտի լինի որ մարդիկ զգան՝ ՍՍ-ն էս երկիրը տանում է դեպի վերջնական ոչնչացում:
Էջանիշներ