Այ դա արդեն շատ լավ է ... արտագաղթն ու ներգաղթը վերջին հաշվով միմյանց կչեզոքացնեն:

Ինչ վերաբերվում է Հայաստանաբնակ այն աղջիկներին, ինչպես նաև տղաներին (որոնք ի մի ջայլոց այդքան էլ քիչ չեն) որոնք Ամերիկա կամ որևէ այլ երկիր չվելու համար ամուսնության տարբերակն են հետապնդում ... չեմ կարող ասել, որ առանձնապես հարգանք ունեմ այդ մարդկանց նկատմամբ: Նրանք պարզապես բիզնես գործարքի մեջ են մտնում, որը շատ դեպքերում այդ տեսակի մեջ էլ մնում է: Որոշ դեպքերում ձևավորվում են զգացմունքներ և նորմալ (գուցե և ջերմ ամուսնական հարաբերություն): Բայց հիմնականում ... որքան որ տեսնում եմ իմ շրջապատում ... վերջանում են բաժանությամբ կամ հարատևում որպես անառողջ ընտանիք («ես իմ համար, դու քո համար»):