Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ես էդ նկարի կանանց դեպքից մոտ մի ժամ հետո տեսա, նստարանին նստած էին... որևէ որոշակի վնասվածք չկար ոչ երեսներին, ոչ էլ մարմնի որևէ մասի, բայց թրջոցներ էին դրել ճակատներին, ոտքերին, բժիշկը նրանց ճնշումն էր չափում, սրսկում.. հարցրեցի քանի տուժած կա, ասաց այս երեքն են.
- մարմնական վնասվածքներ կա՞ն
- Ոչ!


...իսկ մարդիկ պատմում էին, թէե գետնին են գցել կանանց, ոտքով հարվածել...
հենց տեղում ականատեսներին հարցնում էի, մեկն ասում էր` 6-7 հոգի եկան, մյուսը, թե` 50 հոգի էին...

...արդեն չգիտես, թե ում հավատալ
Իսկ դու չհարցրի՞ր, որ եթե մարմնական վնասվածքներ չկան, բա իրենք ի՞նչ գործ ունեն այդտեղ: Կամ եթե ուղակի վատացել են, էդ ո՞նց ա եղել, որ տենց զուգադիպել ա՝ երեքն էլ միաժամանակ վատացել են: Կարողա՞ մեկը վատացել ա, հետո խոնավություն ա անցել մյուսներին: