«ՀԵՐԻՔ Ա»-Ն ԾԵԾՎԵ՞Լ Է
[email protected] էլեկտրոնային հասցեից «Ա1+»-ը ստացել է մի նամակ, որը ներկայացնում ենք` առանց մեկնաբանության: Նամակը ստորագրված չէ:
«Չորեքշաբթի երեկոյան «Հերիք ա» հասարակական նախաձեռնության անդամները, որոնք հավաքվել էին Հյուսիսային պողոտայում իրենց անհամաձայնությունը հայտնելու արմատական ընդդիմության պայքարի մեթոդների ու ձեւերի վերաբերյալ, հարձակման են ենթարկվել մի խումբ սափրագլուխների եւ Լեւոն Տեր- Պետրոսյանի աջակիցների կողմից:
«Հերիք ա» հասարակական նախաձեռնությունը իր խոր վրդվովմունքն է հայտնում չորեքշաբթի երեկոյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած քաշքշուկի առիթով, որի արդյունքում հասարակական նախաձեռնության մի քանի անդամներ ստացել են մարմնական վնասվածքներ: Մենք հայտարարում ենք, որ հասարակական նախաձեռնությունը դատապարտում է բռնության դրսեւորումները, ոստիկանության կրավորական վերաբերմունքը:
Մեր անհամաձայնությունն ենք հայտնում Լեւոն Տեր Պետրոսյանի աջակիցների գործողությունների հետ, որոնք անհարկի սրում են ներքաղաքական իրավիճակը, խաթարում են քաղաքացիների անդորրն ու հանգիստը, երկրի միջազգային հեղինակությունը, տեղիք են տալիս նմանօրինակ սադրանքների ու բռնությունների:
«Հերիք ա» հասարակական նախաձեռնությունը ստեղծվել է սույն թվականի ապրիլի 2-ին եւ միավորում է մի շարք երիտասարդական կազմակերպություններ ներկայացնող գործիչների, ինչպես նաեւ անհատ երիտասարդների, որոնք միավորված են Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման ու երկրի առաջընթացի նպատակի շուրջ»,-ասված է հայտարարության մեջ:
Ի ԴԵՊ
Հայտարարության հեղինակները չեն նշում` արդյո՞ք լուսանկարներում ծեծվածները «Հերիք ա» շարժման ներկայացուցիչներ են, թե՞…
Ա1+
Էջանիշներ