bugron-ի խոսքերից
Եթե կինը կարող էր քայլել, ապա կարելի է եզրակացնել որ նա կարող էր նաև վազել, այդպիսով կրճատելով անցման ժամանակը 2 անգամ, այսինքն նա կհասցներ 3 րոպեում անցնել կամուրջը/սա եզրակացրեցի այն բանից, որ իմ նշած պայմանը բացառված չէր/, բայց քանի որ լուծումը ավելի տրամաբանական պետք է լինի ուրեմն BOBO-ն ճիշտ է: Բայց մի վայրկյան...... մի այս հարցը մնացել է առանց լուծում` արդյաք կարելի է պնդել որ 10+5=3? Հա մի հատ էլ տրամաբանական. ինչպես կարելի է չափել բլոճի ջերմաստիճանը ջերմաչափի և բաժակի միջոցով: Մի հատ էլ` ծեր որսորդը մի շուն ուներ, որին տանում էր որսի: Որսորդը խփում էր, շունը գնում ճարում հետո էլ հաչում ու որսորդը այդպես գտնում էր նրան: Բայց մի օր ծեր որսորդը խլացավ: Որսորդը մենակ էր ապրում, նրան օգնող չկար, բայց պետք էր ապրել և նա ստիպված որսի պետք է գնար: Բայց մյուս կողմից նա պետք է բաց թողներ շանը, որ որսը գտներ, մյուս կողմից նա շանը չէր տեսնի և որպեսզի շանը գտներ պտի կարողանար լսել: Բայց նա չէր լսում ուրեմն շանը պետք է իր մոտ պահեր: Եվ հնարամիտ որսորդը գտավ լուծումը, կարող եք ասել թե ինչ լուծում:
Լսեք մի հատ էլ հետաքրքիր`
Մի անգամ մի դետեկտիվ անցնում էր հյուրանոցի կարիդորով, երբ մի համարից լսեց ինչ-որ կնոջ հետևյալ խոսքերը "Խնդրում եմ քեզ Ջեք, մի սպանիր ինձ, խնդրում եմ" և անմիջապես լսվեց կրակոց: Դետեկտիվը արագ մտավ այն սենյակը որտեղից լսվեց կրակոցը և տեսավ այս պատկերը. մի անկյունում ընկած էր մահացած կինը, իսկ սենյակի կենտրոնում` զենք: Իսկ այդ անկյան հակառակ կողմում տեսավ փոստատարին, փաստաբանին և հաշվապահին: Դետեկտիվը առանց վարանելու մոտեցավ փոստատարին և ասեց "Դուք ձերբակալված եք սպանություն գործելու համար": Եվ իրոք փոստատարն էր սպանել կնոջը, բայց ինչպես նա իմացավ: Նախկինում դետեկտիվը այդ մարդկանց չեր տեսել:
Էջանիշներ