Լավ ինչ-որ է, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին, ուռա, ուռա, ուռա!!!!!
Նոր Տարվանից հետո այս թեման ոնց որ քնած լինի: ԴԵ ինչ, տրամաբանական տեստերի նոր սեզոնը համարում եմ բացված
Առաջարկում եմ մի խնդիր. Մարինեն ասաց, որ նա երեկ չէ առաջի օրը 13 տարեկան էր, իսկ հաջորդ տարում նա կնշի իր 16 ամյակը: Ճիշտ է արդյոք Մարինեի ենթադրությունը? Մեկնաբանեք թե ինչու:
Մի քանի խնդիրներ էլ ես առաջարկեմ
հեշտից գնանք դեպի դժվարները
1. 1 2 3 4 5=5 4 3 2 1
օգտագործելով 5 հատ գումարման նշան, ստացեք հավասարությունը (եթե երկու թվի միջև չկա գումարման նշան, նշանակում ա, որ դա երկնիշ թիվ է)
2. Ունենք 2 քսակ: Առաջինի մեջ կա 2 անգամ ավելի շատ մետաղադրամ, քան երկրորդում: Բայց երբ դատարկեցին 2 քսակները, ընդհանուր մետաղադրամների քանակը եղավ 20 հատ… Ինչպե՞ս կարող է այդպես պատահել…
3. Հանցագործին ձերբակալել և տարել էին բանտ: Նրա բանտախուցն ուներ 4 դուռ: Նրա խցիկ եկավ բանտապետը և ասաց, որ եթե նա, անցնելով ամեն դռնից միայն մեկ անգամ, հայտնվի սենյակից դուրս, նրան ազատ կարձակեն…
Հանցագործը հայտնվեց ազատության մեջ…Ինչպե՞ս…
4. Ունենք վերջավոր n թվով արկղեր: Սկզբում բոլոր արկղերը բաց էին, այնուհետև փակում ենք ամեն երկրորդ արկղը: Այնուհետև ամեն երրորդ արկղը փակում ենք, եթե այն բաց է, կամ բացում ենք, եթե այն փակ է: Այնուհետև ամեն չորրորդ արկղն ենք փակում, եթե այն բաց է, կամ բացում ենք, եթե այն փակ է…Եվ այսպես շարունակ… Ի վերջո քանի՞ արկղ բաց կմնա:
5. Ունենք անհայտ քանակությամբ 1-երից կազմված թիվ՝ 11111…11: Ապացուցել, որ գոյություն ունի այդպիսի մի թիվ, որն առանց մնացորդի բաժանվում է 1999-ի:
Դե ձեզ տեսնեմ, ով առաջինը կկարողանա լուծել![]()
V!k (26.02.2011)
4-րդը մտածեցի, ստացվումա [n/4],որտեղ քառակուսի փակագծերը վերևից ամբողջ մաս են նշանակում![]()
Վերցնենք հետևյալ թվերը՝
a1=1 (1 հատ մեկ)
a2=11 (2 հատ մեկ)
..
a1999=11..1 (1999 հատ մեկ)
Այս թվերը խմբավորենք ըստ 1999-ի բաժանելիս ստացված մնացորդի, այսինքն կազմենք հետևյալ խմբերը՝
b0-ը այն խումբն է, որի թվերը բաժանվում են 1999-ի
b1-ը այն խումբն է, որի թվերը 1999-ի բաժանելիս տալիս են 1 մնացորդ
..
b1998-ը այն խումբն է, որի թվերը 1999-ի բաժանելիս տալիս են 1998 մնացորդ
Եթե b0 խումբը դատարկ չէ, պնդումն ապացուցված է:
Եթե դատարկ է, այդ դեպքում բոլոր a1-a1999 թվերը բաշխված կլինեն b1-b1998 խմբերում, այսինքն կունենանք 1999 թիվ 1998 խմբում: Ուստի խմբերից գոնե մեկում մեկից ավել թիվ կա: Ասենք s-րդ խմբում մեկից ավել թիվ կա, վերցնենք երկու հատ թիվ այդ խմբից՝ ai ու aj: Քանի որ նրանք մի խմբից են, ուրեմն նույն մնացորդն են տալիս 1999-ի բաժանելիս, և ուրեմն նրանց տարբերությունը (նշ. T) կբաժանվի 1999-ի: Մյուս կողմից ունենք՝
ai=11..1 (i հատ մեկ)
aj=11..1 (j հատ մեկ)
T=ai-aj=11..100..0 (i-j հատ մեկ, j հատ զրո)
և
T=ai-aj=11..1*10^j=A*10^j (^ նշանակում է աստիճան)
Քանի որ 10^j-ն փոխադարձաբար պարզ է 1999 թվի հետ (վերջինս պարզ թիվ է), ուրեմն A-ն է բաժանվում 1999-ի: Իսկ A թիվը կազմված է միայն մեկերից: Ստացանք, որ եթե b0-ն դատարկ է, ուրեմն կգտնենք A թիվ, որը բավարարում է պնդմանը:
Այսպիսով, այդպիսի թիվ գոյություն ունի: Պնդումն ապացուցվեց:
Lusina (26.02.2011), V!k (26.02.2011), Yellow Raven (26.02.2011)
V!k (26.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ