Brian_Boru-ի խոսքերից
Իհարկե, ցանկացած ոք կարող է ցանկացած տիպի դիտարկումներ կատարել ցանկացած նյութի վերաբերյալ: Սակայն որպեսզի դիտարկումը քիչ թե շատ գիտականորեն լինի՝ այն պետք է կատարվի գիտական մոտեցմամբ: Դուք պատմահամեմատական լեզվաբանությունից պատկերացում չունեք, ուստի ձեր դիտարկումը խիստ սիրողական մակարդակի վրա է:
Այո, ակադեմիական գիտությունը շատ զգույշ է, քանզի այն հիմնված է հստակ փաստերի ու տրամաբանության վրա: Իսկ ինչպիսի՞ն պիտի լինի գիտությունը: Անզգու՞յշ, էմոցիոնա՞լ ու իռացիոնա՞լ:
Ցանկացած նոր միտք կարող է (ու պիտի) հայտնվի գիտության մեջ, միայն հիմնված ստույգ փաստերի վրա, ոչ թե ավազե հիմքերի:
Ժամանակը ցույց է տալիս, որ կեղծագիտական հեքիաթները մեծ վնաս են բերում ժողովրդի մտածելակերպին ու բանականությանը: Հեքիաթների ստեղծողները վարկաբեկում են թե իրենց սեփական անունը, թե իրենց զանազան գիտական կոչումները: Իսկ այս հոդվածի հեղինակը, Հրաչ Մարտիրոսյանը, արդեն իր ներդրումն ունեցել է համաշխարհային գիտության մեջ՝ 2010-ին հրատարակելով հայերենի բնիկ հնդեվրոպական բառապաշարի ստուգաբանական բառարանը Լեյդենի համալսարանում՝ միջազգային հնդեվրոպաբանության կենտրոնում: Այնպես որ ժամանակը շուտվանից ամեն ինչ ցույց է տվել, պարզապես որոշ մարդիք ժամանակից հետ են մնացել:
Ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում, որ ակադեմիկներն ու պրոֆեսորները կարող են բորբոսնած լինել: Ինչպես նշեցի վերը, գիտությունը հիմնված է փաստերի ու տրամաբանության վրա, ոչ թե աֆֆեկտների ու զգացմունքների:
Այս նախադասությունը պատմահամեմատական լեզվաբանության չիմացության վառ ապացույց է:
1. Փոխվում են ոչ թե տառերը, այլ հնչյունները:
2. Ցանկացած հնչյունափոխություն ապացուցելու նպատակով՝ պետք է ամբողջ լեզվի բառամթերքը ուսումնասիրել ու օրինակներով ցույց տալ, որ այսինչ պրոցեսն է տեղի ունեցել: Չ-ջ հնչյունափոխություննը անծանոթ է հայերենի պատմությանը:
Ընդանրապես, միանգամայն ևս կարդացեք հոդվացծը: Դուք պարզապես ուշադիր չեք կարդացել կամ չեք հասկացել այն:
Ոչ:
"Ար" աստվածը հորնվել է 19-րդ--20-րդ դարերի ընթացքում: Ոչ մի պատմական աղբյուրում այսպիսի բան գոյություն չունի:
Ոչ, հնարավոր չէ: Տիր աստծո ամենահին ձևը, վկայված Ավեստայում, "Տիշտրյա" է: Այն ունի պարզ հնդիրանական ծագում:
Փորձը ցույց է տալիս, որ այս երկու երևույթներն անմիջապես իրար են զուգակցում: Մեկի հայտնվելու դեպքում՝ ակնթարթորեն հայտնվում է մյուսը:
Ոչ մեկ չպիտի ժխտի այն, ինչ ոչ մի ապացույց չունի, ավելին՝ գռեհիկ աղավաղում է և ամբողջ գիտական մեթոդաբանությունը, և ընդհանրապես՝ մարդկային տրամաբանական կանոնները: Ապացուցում է պնդողը, ոչ թե կասկածողը: Գիտությունն այս ճաապարհով է գործում:
Էջանիշներ