...Վերջում կուզենայի կիսվել ձեզ հետ մի ուսումնասիրության մասին, որ վերջերս կատարվել է մասնագետների կողմից: Գենետիկների և լեզվաբանների մի մեծ գիտական խումբ, որտեղ չկա ոչ մի հայ, բարդ ու տևական ուսումնասիրություն է կատարել: Ըստ վերջին արդյունքների, հայոց լեզուն առնվազն 8 հազար տարվա պատմություն ունի: Սա նշանակում է, որ մենք` իբրև ազգ, գոյություն ունենք առնվազն 8 հազար տարի: Այս ընթացքում մեր դեմ ճոռոմ-ճոռոմ խոսել են շատերը, այդ թվում և` ավելի շատ տարածք, ավելի մեծ գլխաքանակ և ավելի շատ փող ունենալու դիրքերից: Այո՛, նրանց հաջողվել է մեզ տկարացնել, բայց նրանց բացարձակ մեծամասնությունն այսօր չկա, լքել է պատմության թատերաբեմը, բայց մենք շարունակում ենք մեր ճանապարհը` հանգիստ ու վստահ, որովհետև դեռ անելիք ունեք առնվազն առաջիկա 8 հազար տարիներին...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից
http://panorama.am/am/politics/2010/...ik-journalist/
Էջանիշներ