Կարդացեք http://www.armedia.am կայքում Էքսքլյուզիվ բաժնի հոդվածները նվիրված Քարահունջին
Վ. ՎԱՀՐԱԴՅԱՆ, Մ. ՎԱՀՐԱԴՅԱՆ
ԱՆԳԼԻԱՅԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է.
"ԲՐԻՏԱՆԻԱ ԿՂԶՈՒ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ"
Կարդացեք http://www.armedia.am կայքում Էքսքլյուզիվ բաժնի հոդվածները նվիրված Քարահունջին
Վ. ՎԱՀՐԱԴՅԱՆ, Մ. ՎԱՀՐԱԴՅԱՆ
ԱՆԳԼԻԱՅԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է.
"ԲՐԻՏԱՆԻԱ ԿՂԶՈՒ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ"
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Այստեղ հետաքրքիր նյութեր կան Գյոդեկլի-Թեփե հուշարձանում գերմանացի գիտնականների կատարած հետազոտությունների մասին:
Բացի սրանից.
Վերջերս իրավունք թերթում մի հոդված կարդացի Հայաստանում հայտնաբերված երկրորդ հնադարյան աստղադիտարանի մասին: Հայ գիտնականները Առինջ գյուղի մոտերքում գտել են Քարահունջի նման ևս մեկ կոթող: Առայժմ տեղանքը լավ չի հետազոտվել, սակայն մոտ ապագայում սպասվում են հետազոտություններ ու արդյունքների հրապարակում: Նաև հեղինակը խնդրում էր, ովքեր տեղեկություններ, ասքեր կամ զրույցներ գիտեն այդ քարերի հետ կապված, Տեղյակ պահեն իրեն: Ցավոք սրտի հոդվածի էլեկտրոնային տարբերակը դեռևս չեմ գտել:
Հերթական աստղադիտարանի հայտնաբերումը իհարկե նորություն չէր, քանի որ Հերունին էլ կանխատեսել էր, որ Հայաստանում ու շրջակա տարածքներում նման տիպի աստղադիտարաններ պետք է շատ լինեն: Այս աստղադիտարանի առանձնահատկությունը այն է, որ այն կառուցված է մոտավորապես 23,5 աստիճան թեքության վրա, որը հավասար է Երկրի առանցքի թեքությանը ուղեծրի հարթության նկատմամբ: Սա լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում աստղադիտական հետազոտությունների համար:
Ընդհանրապես, Հայաստանում հետաքրքրությունը հնագույն պատմության ու հնագիտական հետազոտությունների նկատմամբ աճել է: Սա դրական քայլ է, քանի որ Հայոց Լեռնաշխարհի հետազոտությունները հնարավորություն կտան բացահայտել հին աշխարհի պատմության շատ մութ հարցեր: Գիտության զարգացմանը զուգընթաց, կառաջանան հնագիտության ուսումնասիրման նոր մեթոդներ, ընդհուպ մինչև կոնկրետ տարածքում, կոնկրետ պահին տեղի ունեցած իրադարձությունների վերականգնում` ձայնի վերականգնման միջոցով: Վաղ թե ուշ պատմության մութ տեղերը կբացահայտվեն ու շատ փաստեր ստիպված կլինենք վերանայել:
Tig (09.02.2010)
Մոդերատորական: Թեմայից վերջին երեք էջերի գրառումները տեղափոխվել են այստեղ:
Վերջին խմբագրող՝ Dayana: 21.07.2009, 17:06:
Երեկ այս նյութն էի կարդում՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ և ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, որտեղ ուսումնասիրվում են Հայկական Լեռնաշխարհի ժայռապատկերները և հետազոտվում է դրանց կապը հին եգիպտական ու շումերական հիերոգլիֆների հետ: Հետազոտվել են Ուխտասարի 802 տեսակի ժայռապատկերներ, որոնց հիմնական մասը հանդիպում է նաև Եգիպտական հիերոգլիֆների մեջ: Հեղինակը փորձում է հիմնավորել, որ այդ ժայռապատկերները իրենցից ներկայացնում է գրային համակարգ և որ այն հանդիսանում է Եգիպտական ու Շումերական գրերի նախատիպը: Հետազոտված է նաև այդ ժայռապատկերների տարիքը:
Մի խոսքով հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս կարդալ:
Դատարկություն (21.06.2010), Մեղապարտ (02.02.2010), Ջուզեպե Բալզամո (03.02.2010)
Ուխտասարի բոլոր ժայռապատկերները կարող եք դիտել այստեղ:
Երեկ Ար-ով մի հաղորդում էի նայում Սթոունհենջի մասին՝ "Ովքե՞ր են կառուցել Սթոունհենջը": Հաղորդման սկզբում ասվում էր, որ երեք տարբերակ կա՝ հռոմեացիներ, դրուիդներ ու ավելի հին տարբերակը՝ բրիտներ: Վերջը պարզվեց, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ Սթոունհենջը ավելի հին ա, քան դրուիդներն ու հռոմեացիները, ավելի ճշգրիտ 4000-ից 4500 տարեկան ա: Մի խոսքով պարզվեց, որ Սթոունհենջը կառուցել են բրիտները: Նաև պարզվեց, որ բրիտները Սթոունհենջի կառուցման համար քարերը բերել են Ուելսի հարավում գտնվող լեռներից ու բերել են ծովով այլ ոչ թե ցամաքով, փայտե նավակներով: Ասվեց, որ բրիտների ունակությունները մինչ այդ թերագնահատվում էին: Մինչ այդ այն կարծիքն էր տարածված, որ բրիտները պրիմիտիվ ցեղեր էին, որոնք զբաղվում էին որսորդությամբ: Բայց փաստորեն բրիտները այն ժամանակվա չափանիշներով բավականին մեծ տեխնիկական գիտելիքներ են ունեցել:
Ընդհանուր առմամբ հաղորդումը լավն էր ու գիտական մասը բավականին հետաքրքիր էր, մենակ վերջում որ վերականգնում էին բրիտների դեմքը (մի գանգ էին գտել ու համակարգչով վերականգնում էին այդ գանգը կրողի դիմագծերը), ստացան տիպիկ անգլիացու պատկեր:
Հա ու քանի որ հաղորդման վերնագիրն էր "Ովքե՞ր են կառուցել Սթոունհենջը", լավ կլիներ որ մի հատ էլ հարցադրում լիներ. "իսկ ովքե՞ր են ու որտեղի՞ց են եկել բրիտները":
Բրիտները եկել են Արմենիայից:
Նայեք Անգլիական Քրոնիկոնը:![]()
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Այդ հիասքանչ Սթոունհեյնջը պարզվել է, որ բոլորովին էլ աստղադիտարան չի, թող բրիտները, որոնք Արմենիայից են գնացել, ինչին չեմ հավատում, կառուցած լինեն, դա "Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան" թեմայի հետ ի՞նչ կապ ունի… National Geographic նայեք, լավ ալիք ա![]()
*e}|{uka* (22.02.2010), Chuk (22.02.2010), My World My Space (23.02.2010), Տրիբուն (25.02.2010)
Հարգարժան, մի գուցե դա մեկ ա՞յլ գիտական վարկած է:Այդ հիասքանչ Սթոունհեյնջը պարզվել է, որ բոլորովին էլ աստղադիտարան չի, թող բրիտները, որոնք Արմենիայից են գնացել, ինչին չեմ հավատում, կառուցած լինեն, դա "Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան" թեմայի հետ ի՞նչ կապ ունի… National Geographic նայեք, լավ ալիք ա
Իսկ ինչ վերաբերվում է հավատալուն չհավատալուն: Շատ ներողություն, դու ինչի՞ն ես հավատում:
Չէ պրն. Չուկ, դրանից ավելի հինն էլ կա: Արևմտյան Հայաստանում:Փաստորեն Զորաց Քարերը ոչ միայն աստղադիտարան ա, այլև միա՞կն ա![]()
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ժող. էս ինչի հետևից եք ընկել.
ավելի լավ ա Քարահունջի լավ արաղ տարեք Զորաց քարերում խմեք, դրանից հետո կարող ա աչքերիդ տիեզերադրոմից-բանից երևա........
Հ.Գ. Չուկ ջան նկատողություն չտաս......
Վերջին խմբագրող՝ My World My Space: 23.02.2010, 00:42:
Mephistopheles (23.02.2010)
Ես ուղեծրային աստղադիտարաններ եմ գտել: Լիքը ու սաղ Հայկական են: Ուրեմն Մարսի ու Յուպիտերի ուղեծրի արանքում աստերոիդների գոտի կա: Հազարավոր քարեր են պտտվում էդ գոտում: Շատերը ուղեծրից շեղվում են ու սլանում դեպի ներքին գոտու մոլորակներ: Մեկ-մեկ ընկնում են երկրի վրա: Ուրեմն հետաքրքիր ու բավականին իրականությանը մոտ(99.99% հավանականությամբ) տեսություն եմ առաջ քաշել: Այդ քարերը հնագույն աստղադիտարաններ են:
Մթնոլորտի լույսի ցրման պատճառով մենք չենք կարողանում տեսնել բազմաթիվ աստղեր: Սակայն տիեզերքում մթնոլորտ չկա և այդ դրական գործոնը մեր նախապապերին ստիպել է հազարավոր քարեր ուղարկել ուղեծիր, որպեսի այնտեղից հետազոտություններ իրականանան: Քարերը ոչ թե պատահաբար են ուղեծրից դուրս գալիս և հայտնվում Երկրի վրա, այլ խիստ կանոնակարգված գրաֆիկով: Եթե քարերի անկման հաճախականությունը որոշկի բանաձևով գրաֆիկի վերածենք, ապա կստանանք Հայկական Լեռնաշխարհի տարեկան ջերմաստիճանային փոփոխման կորը, Մաշտոցի տառերի կարգային հմարները, կամ Յարխուշտայի պարային տակտը:
Ես համոզված կարող եմ ասել, որ այդ քարերի վրա ծակերի բացակայությունը ապացուցում է նրանց աստղադիտարան լինելը: Ծակրը բացակայում են մի պարզ պատճառով: Դրանք ավտոմատ զոնդեր են, որոնք աշխատում են առանց մարդու միջամտությամբ: Այդ իսկ պատճառով ծակ չկա, որ մարդը մեջով նայի աստղերին:
Հպարտանալու առիթ: Ամերիկացիները ընդամենը 30 տարի առաջ են նման աստղադիտակ ուղարկել, այն էլ ընդամենը երկրի ուղեծիր, ոչ թե արեգակի: Հաբլ աստղադիտակը ընդամենը մեր ուղարկածների անհաջող նմանակն է:
էսպես չի մնա
Skeptic (21.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ