User Tag List

Էջ 5 18-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 256 հատից

Թեմա: Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

  1. #61
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծուն, մարդկային փոխհարաբերություններին, կյանքի իմաստ ունենալուն, մարդկանց: Շատ բաների եմ հավատում:
    Սխալ բաների ես հավատում: Պետք ա հավատալ քարերին, դրանց վրա եղած ծակերին ու ծակերի միջով առաջին անգամ աստղերին նայելուն (Beginner): Լուսավորության առաջին էտապը անցնելուց հետո, պետք ա հավատալ բոլոր մեծերի հայ լինելուն - Քեոփսիսց սկսած Բեթհովենով վերջացրած (Intermediary course ): Վատագույն դեպքում գոնե պետք ա հավատալ նրան, որ նրանք եթե մաքուր հայ էլ չէին, գոնե հայկական ծագում ունեին: Երրորդ մակարդակում (advanced course) հավատում ես հայկական բազմաթիվ աշխարհակալություններին, միլիոնանոնց բանակներին, հայոց լեռներում կոտորված հազարավո փղերին: Վերջին` բարձրագույն մակարդակում, պիտի կարդաս Նժդեհ (post graduate): Բոլոր էտապներն անցնելուց հետո, եթե գժանոց չեն տեղափոխել, կարաս գիրք գրես` մինիմում 60 հատորով:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.02.2010), dvgray (25.02.2010), Norton (21.06.2010), մարդագայլուկ (12.04.2014), Շինարար (21.06.2010)

  3. #62
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, իհարկե, բա ոնց
    4 հատ էլ կա, դեռ չեք գտել
    Չուկ, Երևանի ամեն վիսոտնի շենքը, 8 հարկից բարձր, պոտենցիալ աստղադիտարան ա: Մտքովդ երբեք չի անցել, ինչ էին մեր նախնիերը տուն սարքելուց երդիկ սարքում վրեն ծակով: Հո լուսավորության համար չէ՞ր: Աստղերին նայելու համար էր: Աստղասիրությունը մեր գեների մեջ ա: Հայաստանի հանունը պետք ա փոխել դնել Ասղտադիտաստան:

  4. #63
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՔԱՐԱՀՈՒՆՋ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՆՎԱՆՄԱՆ ՇՈՒՐՋ

    Վաչագան Վահրադյան, Մարինե Վահրադյան

    Եվ ի՞նչ է անունը.
    Վարդից վարդի հոտ է գալիս,
    Վարդ անվանես այն թե ոչ:
    Վ. Շեքսպիր

    Կարծում եմ, ժամանակն է հատուկ ուսումնասիրմամբ անդրադառնալ սյունիքյան հանրահայտ կառույցի անվանման խնդրին:
    Ժամանակն է, քանի որ հայաստանյան պատմաբանների, հնագետների և ոչ միայն նրանց շրջանում, մի տեսակ գիտականորեն ՙպատվաբեր՚` մոդայիկ է դարձել ասել. ՙՀուշարձանի անունը ՙԶորաց քար՚ է, այլ ոչ թե ՙՔարահունջ՚: Ընդ որում, այդ ասող մարդիկ, ոչ մի ուշադրություն չեն դարձնում հուշարձանի կառուցվածքա-գործանքային (stuctural-functional) հարցերին վերաբերվող խոշորագույն բացահայտումների վրա: Մինչդեռ հենց դրանք են կարևոր:
    Այս հարցին նվիրված մեր հոդվածներում բերված բոլոր փաստերը և մեկնությունները, այդ թվում նաև ՙՔարահունջ՚ անվանումը, մաթեմատիկական լեզվով ասած, միմյանցով պայմանավորված չլինելով, այնուամենայնիվ, ուղղակիորեն զուգամիտում են մի կետի: Այդ միտումը պատահական համարելը դժվար է, քանի որ նման համընկնումների համատեղ ի հայտ գալու հավականությունը անտեսելու չափ փոքր է: Ուրեմն, բերված փաստերի մեջ ներքին կապ գոյություն ունի:
    Գիտական հետազոտության նպատակը միշտ էլ եղել և մնում է տարբեր երևույթների միջև առկա, բայց ոչ ակնհայտ կապերի երևան բերելը:
    Այս քննարկման խնդրո առարկան Սիսիան քաղաքի մոտ գտնվող հանրահայտ մեգալիթյան կառույցի անվանման հետ կապված թնջուկն է: Այսօր շրջանառության մեջ առկա է մի քանի անվանում`
    Զորաց քար, նույնն է` Ղոշուն դաշ (թուրքերենից թարգմանել է մի պատմաբան անցյալ դարի 70-ական թվականներին),
    Քարահունջ (ակադեմիկոս Պ. Հերունին շրջանառության մեջ է դրել անցյալ դարի 90-ական թվականներին),
    Ցից քարեր (ժողովրդական անվանում. լսել ենք Բռնակոթ գյուղում նաև Երևանում, տարբեր քննարկումների ժամանակ),
    Դիք-դիք քարեր (ժողովրդական անվանում. լսել ենք Բռուն, Վերիշեն գյուղերում և Գորիս քաղաքում, նաև Երևանում տարբեր քննարկումների ժամանակ),
    Անգղի Քարահունջ (մեր անվանումը. Լայն հանրությանը դեռ չի ներկայացվել)
    Դիտարկենք այդ անվանումները մանրամասնորեն:


    ***
    ԶՈՐԱՑ ՔԱՐ - ՂՈՇՈՒՆ ԴԱՇ

    Հարցեր պարզելու համար`
    • Որտեղի՞ց է հայտնի ՙՂոշուն դաշ՚ անվանումը;
    Առաջին հարցը, որ ծագում է այս անվանումը լսելիս հետևյալն է. ՙԱրդյո՞ք ճշգրիտ թարգմանություն է դա՚: Պարզենք այս հարցը:
    Կառույցի ՙՂոշուն դաշ՚ անվան մեջ առաջին բառը ակնհայտորեն ՙKoşun՚ թուրքերեն բառն է և միարժեքորեն թարգմանվում է հայերեն որպես ՙՇարք՚ : Անվանման դիտարկվող տարբերակի երկրորդ բաղադրիչը նույնպես թուրքերեն բառ է` ՙtaş՚ և նույնպես միարժեք թարգմանություն ունի` ՙքար՚ : Այսպիսով, ստացվում է մոտավորապես հետևյալը` ՙՇարքով [դասավորված] քար [եր]՚:
    Ստացանք արտաքին կառուցվածքային առանձնահատկությունն արտահայտող անվանում:
    Աչքի է զարնում այն փաստը, որ թուրքերեն անվանման մեջ ՙքար՚ բառը ներկայացված է եզակի թվով, ինչն անտրամաբանական է: Ավելի բնական կլիներ ՙtaşlar՚ հոգնակի ձևը: Եվ, ինչը շատ զարմանալի է, հենց այդպես` եզակի թվով այն թարգմանվել է հայերեն:
    Այս հարցն անհասկանալի է մնում:
    Առավել անհասկանալի է այն հարցը, թե ինչու՞ է ՙKoşun taş՚ թուրքերեն բառակապակցությունը թարգմանվել որպես ՙԶորաց քար՚: Ի՞նչ հիմնավորմամբ է ՙKoşun՚ բառը թարգմանվել որպես ՙԶորաց՚: Կա թուրքերեն ՙKoşuntu՚ բառ, որ նշանակում է ՙշքախումբ՚: Հնարավոր է, որ թարգմանողը այս ՙշքախումբ՚ բառը ընկալել կամ ընդունել է որպես զորք, և հաշվի չառնելով ՙKoşuntu՚ և ՙKoşun՚ բառերի տարբերությունը, որոշել է վերջինս թարգմանել որպես ՙզորք՚ և այն էլ սեռական հոլովով ու գրաբարյան քերականությամբ, երևի հնության պատրանք ստեղծելու համար:
    Ինչու՞ է դա արվել:
    Հայաստանյան հնագետների մեծ մասը հակված է դամբարանադաշտ տեսնել այդ կառույցի մեջ , նկատենք, ոչ մի հիմք դրա համար չունենալով: Կարելի է ենթադրել, որ կատարված ՙթարգմանությունը՚ կեղծիք է կառույցի անվանումը հայկականացնելու և այդպիսի գործանքայնություն (functionality) հաղորդելու նպատակով, իբր դա զորքի դամբարանադաշտ է, այլ կերպ ասած, գերեզմանոց:
    Եթե դա այդպես է, ապա այդ դեպքում ի՞նչ բարոյական իրավունք ունեն ՙԶորաց քար՚ (իրականում` ՙՇարքով քար – Ղոշուն դաշ՚) անվանման կողմնակիցները (փակագծերում նկատենք` հիմնականում ոչ ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչները) այդ աստիճանի համառությամբ հիմքից մերժելու այլոց, շատ ավելի տրմաբանական և հիմնավորված, կարծիքները:

    • Ո՞վ է այն թարգմանել հայերեն որպես ՙԶորաց քար՚: Ի՞նչ հիմքեր ուներ դա անելու:

    ***
    ՔԱՐԱՀՈՒՆՋ

    Ակադեմիկոս Պարիս Հերունին անցյալ դարի 90-ական թվականններից լայն շրջանառության մեջ դրեց Քարահունջ անվանումը: Հիմնավորումները հետևյալն են .
     XIII դ. պատմիչ Ստ. Օրբելյանը իր ՙՍյունիքի Պատմությունը՚ գրքում Սիսական (Սիսիան) քաղաքի մոտ հիշատակել է Քարունջ անվամբ գյուղ:
     Քարահունջ անվամբ գյուղ կա հուշարձանից, ուղիղ գծով, մոտ 29 կմ հեռավորության վրա, Գորիս քաղաքի մերձակայքում: Նույն անունով երկու գյուղ կա նաև Լեռնային Ղարաբաղի կենտրոնական և հյուսիսային մասերում: Ընդ որում, նրանցից մեկի մոտ կա մեգալիթյան կառույց, որը նույնպես ունի անցքերով քարեր: Այդ կառույցը Հերունու կողմից հետազոտված չէ:
     Քարահունջ անվանումը արտացոլում է կառույցի գործանքային նշանակությունը: Այն մեկնաբանվում է որպես ՙխոսացող քարեր՚, նկատի ունենալով հետևալ անցումները: ՙՀունջ՚ բառում ՙջ՚ հնչյունը փոխարինվում է ՙչ՚-ով: Ստացվում է ՙհունչ՚ , այստեղից ՙհնչել՚, հետո ՙխոսել՚: Եզրակացություն` ՙՔարերը մեզ ինչ-որ բան են ասում աստղերի մասին՚:
    ՙՀաշվի առնելով վերը շարադրածը, ես անվանեցի կառույցը Քարահունջ՚ – գրում է մեծանուն գիտնականը:

     ***
    ՑԻՑ ՔԱՐԵՐ և ԴԻՔ-ԴԻՔ ՔԱՐԵՐ

    Կարծում եմ երկու անվանումներն էլ կառուցվածքա-գործանքային իմաստ չեն կրում և առաջացել են այն ժամանակ, երբ կառույցն իր գործանքային նշանակությունն ու կիրառությունը վաղուց կորցրել էր: Այդ պատճառով էլ արտահայտում են միայն կառույցի արտաքին տեսքը` քարերի կանգուն լինելը:
    Կարևոր մի հանգամանք նշենք. երկու անվանումներում էլ ՙքար՚ բառը բերված է հոգնակի թվով, ինչը շատ բնական է: Իսկ ՙՂոշուն դաշ՚ անվանման և նրա հայերեն ուղղակի (սխալ) թարգմանության` ՙԶորաց քար՚ բառակապակցության մեջ բերված է եզակի թվով: Ինչն անբնական է թվում:

    ***
    ԱՆԳՂԻ ՔԱՐԱՀՈՒՆՋ

    Մանրամասնորեն դիտարկենք կարևոր մի քանի հանգամանք, որոնց մասին հպանցիկ արդեն նշել էինք: Խոսքը ՙՂոշուն դաշ՚ թուրքերեն անվան մեջ ՙդաշ՚` ՙքար՚ բառի անբնական եզակի թվով ներկայացված լինելու մասին է: Եվ ի տարբերություն դրան հայերեն ժողովրդական ՙՑից քարեր՚ և ՙԴիք-դիք քարեր՚ երկու անվանումների մեջ նույն իմաստն արտահայտելու համար օգտագործված ՙքար՚ բառի հոգնակի ՙքարեր՚ ձևի մասին:
    Ինչպե՞ս դա բացատրել:
    Ամենայն հավանականությամբ ՙՂոշուն դաշ՚ թուրքերեն արտահայտությունը թարգմանություն է հայերենից: Որովհետև թուրքերը պետք է որ հարցրած լինեին, թե սա ինչպե՞ս է կոչվում: Տեղացիները ասած պետք է լինեին և հետո էլ ասվածը բացատրելու համար պետք է որ թուրքերեն թարգմանած լինեին:
    Ենթադրենք, թե դա բերված ժողովրդական անվանումների նման ինչ որ մի անվանում էր: Դա կարող էր լինել, ասենք, ՙՇարքով քարեր՚ արտահայտության նման մի բան: Այդ դեպքում թարգմանությունը կլիներ ՙՂոշուն դաշլար՚, այլ ոչ թե ՙՂոշուն դաշ՚:
    Հարց տանք. ՙԻնչպիսի՞ն պետք է լիներ հայերեն հնագույն անվանումը, որպեսզի դրա թուրքերեն թարգմանության մեջ ՙքար՚ հասկացությունը արտահայտվեր եզակի թվով:՚
    Հարցի ամենահավանական պատասխանը հետևյալն է` ՙՀայերեն անվանման մեջ ՙքար՚ բառը նույնպես պետք է ներկայացված լիներ եզակի թվով:՚ Դա կարող է լինել մի դեպքում, եթե հայերեն անվանման մեջ ՙքար՚ բառը մտներ որպես բարդ բառի երկու արմատներից մեկը: Օրինակ` ՙՔար-ա-շարք՚ բառի մեջ: Այս դեպքում թուրքերեն թարգմանությունը մեծ հավանականությամբ կլիներ հենց ՙՂոշուն դաշ՚:
    Այսպիսով, ստացանք հայերեն հնագույն անվանման հավանական մի տարբերակ` ՙՔարաշարք՚:
    Սակայն, շարունակենք դատողությունները:
    Բանասեր, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանի բանավոր վկայությամբ թուրքերեն ՙղոշուն՚ բառը հայերեն որոշ բարբառներում օգտագործվել է նաև ՙխումբ՚ իմաստով: Ստացվում է, որ հուշարձանի անվանման նախնական հայերեն ձևը կարող էր լինել ՙՔարախումբ՚ կամ նույն իմաստն արտահայտող ՙՔարափունջ՚ բառը:
    Իսկ Սյունիքի բարբառով` ՙՔարահունջ՚:
    Այսպիսով, հուշարձանի հնագույն նախնական (նախաթուրքական) հայերեն անվանումը մեծ հավանականությամբ եղել է ՙՔարահունջ՚: Դա թարգմանվել է թուրքերեն որպես ՙՂոշուն դաշ՚ և այդ լեզվով հասել մեզ:
    Հաշվի առնենք ևս մի կարևոր հանգամանք: Պ. Հերունին նշում է, որ պատմիչ Ստ. Օրբելյանը XIII դ. իր ՙՍյունիքի Պատմությունը՚ գրքում Սիսական (Սիսիան) քաղաքի մոտ, ուրեմն նաև հուշարձանի մոտ, Քարունջ անվանմամբ գյուղ է հիշատակել: ՙՔարահունջ՚ և ՙՔարունջ՚ բառերի նույնությունն ակնհայտ է:
    Նշենք նաև, որ հիմա տարածաշրջանում երեք գյուղ կա նույն Քարահունջ անվանումով:
    • Նրանցից մեկը Գորիս քաղաքի մոտ է գտնվում: Գյուղացիներից մեկի (հիմա նա բնակվում է Կիև քաղաքում) վկայությամբ, պատանի եղած տարիներին նա գյուղի մոտակայքում, բարձրունքի վրա, գետնից մոտ մեկ մետր բարձրությամբ քարերից կազմված մեգալիթյան շրջանաձև (մոտ 30 մետր տրամագծով) կառույց է գտել: Նշված վայրում հիմա երիտասարդ ծառերի անտառ է և խիտ փշոտ բուսականությամբ մացառուտ: Մի քանի ժամ անցկացնելով այդ վայրերում, մեզ չհաջողվեց գտնել և ֆիքսել կառույցը: Սակայն նշված վայրում առանձին մի քար գտնվեց, որի վրա արհեստավարժ վարպետի ձեռքով բավական գեղեցիկ խաչ էր քանդակված: Սա հույս է ներշնչում, որ իսկապես այդ վայրում ինչ-որ սրբազան կառույւց պետք է լինի: Հակառակ դեպքում, ի՞նչ գործ ուներ այնտեղ խաչքարը:
    • Քարահունջ անվանմամբ երկրորդ գյուղը գտնվում է Ղարաբաղում, Շուշի քաղաքից ոչ հեռու: Ըստ Պ. Հերունու հաղորդած տվյալների այդ գյուղի մոտակայքում կա նման տիպի մեգալիթյան կառույց: Որը, սակայն, գիտնականը չի հետազոտել:
    • Քարահունջ անվանմամբ երրորդ գյուղը նույնպես գտնվում է Ղարաբաղում` Շահումյանի շրջանում: Հիմա այդ տարածքը բռնազավթված է արևելյան թուրքերի (հայտնի են ադրբեջանցի անվամբ) կողմից: Հավանական է, որ այդ գյուղի մերձակայքում նույնպես մեգալիթյան կառույց գտնվի:
    Ասվածը բավարար ենք համարում հետևյալ ամփոփումը կատարելու համար: ՙՔարահունջ՚ բառով, որ նշանակում է ՙքարե փունջ՚, հնում հայերը նշում էին մեգալիթյան շրջանաձև կառույցները: Նրանցից մի քանիսի անունով մերձակա գյուղերը կոչվել են Քարահունջ: Այսպիսով, ՙՔարահունջ՚ բառը հատուկ անուն չէ, այլ այդ տիպի կառույցների ընդհանրական անվանում:
    Կոնկրետ մեր խնդրո առարկա կառույցի հատուկ անունը կարող է լինել ՙԱնգղի քարահունջ՚ քանի որ այն արտացոլում է Անգղի համաստեղությունը երկրի վրա և հավանաբար իր ծիսա-կրոնական գործանքի առումով նվիրված էր մահը խորհրդանշող ՙանգղի՚ և ծնունդը խորհրդանշող ՙձվի՚ պաշտամունքին:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  5. #64
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    ՔԱՐԱՀՈՒՆՋ

    Ակադեմիկոս Պարիս Հերունին անցյալ դարի 90-ական թվականններից լայն շրջանառության մեջ դրեց Քարահունջ անվանումը: Հիմնավորումները հետևյալն են .
     XIII դ. պատմիչ Ստ. Օրբելյանը իր ՙՍյունիքի Պատմությունը՚ գրքում Սիսական (Սիսիան) քաղաքի մոտ հիշատակել է Քարունջ անվամբ գյուղ:
     Քարահունջ անվամբ գյուղ կա հուշարձանից, ուղիղ գծով, մոտ 29 կմ հեռավորության վրա, Գորիս քաղաքի մերձակայքում: Նույն անունով երկու գյուղ կա նաև Լեռնային Ղարաբաղի կենտրոնական և հյուսիսային մասերում: Ընդ որում, նրանցից մեկի մոտ կա մեգալիթյան կառույց, որը նույնպես ունի անցքերով քարեր: Այդ կառույցը Հերունու կողմից հետազոտված չէ:
     Քարահունջ անվանումը արտացոլում է կառույցի գործանքային նշանակությունը: Այն մեկնաբանվում է որպես ՙխոսացող քարեր՚, նկատի ունենալով հետևալ անցումները: ՙՀունջ՚ բառում ՙջ՚ հնչյունը փոխարինվում է ՙչ՚-ով: Ստացվում է ՙհունչ՚ , այստեղից ՙհնչել՚, հետո ՙխոսել՚: Եզրակացություն` ՙՔարերը մեզ ինչ-որ բան են ասում աստղերի մասին՚:
    ՙՀաշվի առնելով վերը շարադրածը, ես անվանեցի կառույցը Քարահունջ՚ – գրում է մեծանուն գիտնականը:
    Ինձ ծիծաղեցնում ա «հիմնավորում» բառը, ո՞ւր ա էստեղ հիմնավորում: Միայն ենթադրություններ են, որոնց մի մասը շատ քիչ հավանական են: Օրինակ` որ հունջը հնչելու հետ կապ ունի:

  6. #65
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, վերջերս Օքսֆորդի համալսարանի աստղաֆիզիկոս Միհրան Վարդանյանը գիտարշավ ա կազմակերպել: Արդյունքները պարզ կլինեն էս տարվա օգոստոս-սեպտեմբերին, էնպես որ, հնարավոր ա, շատ բաներ կպարզվեն: Մանրամասն կարող եք ծանոթանալ էստեղ:

    Հ.Գ. 100% վստահությամբ պնդելը, թե Քարահունջը աստղադիտարան ա, իմ կարծիքով, աբսուրդ ա: Ես էդ վարկածին սկեպտիկորեն եմ վերաբերվում:

  7. #66
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ` որ հունջը հնչելու հետ կապ ունի:
    մյուս կողմից էլ որ գնաս, ուրեմն սենց պատկեր ա ստացվում-
    հունջ-ունջ-օնջ-օնչ-օնչո-պոնչո-պոնչիկ-պոնչիկանոց:
    կարծում եմ սա ավելի լավ ա բացատրում, թե ինչ ա եղել այդտեղ:
    ոնց որ հիմա կա քարի հաց, այն ժամանակ էլ այդտեղ թխվել ա քարի պոնչիկ: քարահունջ-քարապոնչ:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 21.06.2010, 05:24:

  8. #67
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանրամասն կարող եք ծանոթանալ էստեղ:
    qarahunge.gerezman.com <- Քարահունջը գերեզմա՞ն ա եղել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #68
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ծիծաղեցնում ա «հիմնավորում» բառը, ո՞ւր ա էստեղ հիմնավորում: Միայն ենթադրություններ են, որոնց մի մասը շատ քիչ հավանական են: Օրինակ` որ հունջը հնչելու հետ կապ ունի:
    Եղբայր գիտութեան մէջ չեն ասում ծիծաղալու է: Ասում են հիմնավորումը թոյլ է, սխալ է: Կամ կէսատ է: Սա տարրական գիտական էթիկա է, իսկ այս թէման գիտական թէմա է:
    Ճիշտ ես նկատել, որ հիմնավորումները թերի է, այդ պատճառով էլ Հերունին յատուկ նշում է, որ այդ կառոյցը ես անուանեցի Քարահունջ:

    Ժողովուրդ ջան, վերջերս Օքսֆորդի համալսարանի աստղաֆիզիկոս Միհրան Վարդանյանը գիտարշավ ա կազմակերպել: Արդյունքները պարզ կլինեն էս տարվա օգոստոս-սեպտեմբերին, էնպես որ, հնարավոր ա, շատ բաներ կպարզվեն: Մանրամասն կարող եք ծանոթանալ էստեղ:
    Ե՞րբ է կազմակերպել էդ Գիտարշաւը:

    Հ.Գ. 100% վստահությամբ պնդելը, թե Քարահունջը աստղադիտարան ա, իմ կարծիքով, աբսուրդ ա: Ես էդ վարկածին սկեպտիկորեն եմ վերաբերվում:
    Աբսուրդ չի եղբայր, այդ կարծիքին է աշխարհում հին աստղադիտարաններն ուսումնասիրող առաջավոր գիտնականները:
    Իսկ այն, որ հին աշխարհում եղել են աստղադիտարաններ, սա հաստատ է: Միայն մի հարց, ինչպէս կարող էին հին աշխարհում ճշգրիտ օրացոյցներ կազմել` նահանջ տարով:
    Միայն մենք` հայերս 4 հին օրացոյց ունենք, որոնցից Հայկեանով այս տարի 4502թ.-ն է:

    ---------- Ավելացվել է՝ 10:39 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:38 ----------

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    qarahunge.gerezman.com <- Քարահունջը գերեզմա՞ն ա եղել
    Ճիշտն ասաց հնագէտների մեծ մասը կարծում է, որ այն դամբարան է եղել:
    Իսկ թէ Միհրան Վարդանեանը ինչ սկզբունքով է ընտրել այդ հասցեն, յայտնի է նրան: ՃՃ
    Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 21.06.2010, 09:53:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  10. #69
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասաց հնագէտների մեծ մասը կարծում է, որ այն դամբարան է եղել:
    Իսկ թէ Միհրան Վարդանեանը ինչ սկզբունքով է ընտրել այդ հասցեն, յայտնի է նրան: ՃՃ
    Այնտեղ դամբարան իրավ կա: Բայց կարծում եմ ամենեցուն պարզ էր, որ խոսքս հասցեին էր վերաբերվում:

    Իսկ հիմա լուրջ: Չգիտեմ թե ով է Միհրան Վարդանյանը, բայց արդեն իսկ նրա գործի նկատմամբ հավատ չունեմ: Ինչու՞: Շատ պարզ.
    1. Նա հայ է, և կարծում եմ հակված է լինելու «հայանպաստ» գյուտեր անել,
    2. Գործին լուրջ չի մոտենում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #70
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնտեղ դամբարան իրավ կա: Բայց կարծում եմ ամենեցուն պարզ էր, որ խոսքս հասցեին էր վերաբերվում:

    Իսկ հիմա լուրջ: Չգիտեմ թե ով է Միհրան Վարդանյանը, բայց արդեն իսկ նրա գործի նկատմամբ հավատ չունեմ: Ինչու՞: Շատ պարզ.
    1. Նա հայ է, և կարծում եմ հակված է լինելու «հայանպաստ» գյուտեր անել,
    2. Գործին լուրջ չի մոտենում:
    1. մոտեցումդ սխալ է: Սա գիտութիւն է: Երբէմն լինում են շեղումներ, բայց դրանք մերժվում են միջազգային գիտութեան ասպարեզում եւ ընդունւում են օբյեկտիվ, հինավորուած պնդումները:
    2.-ը դէ երեւի մի բան նկատել ես, որ ասում ես

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  12. #71
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    1. մոտեցումդ սխալ է: Սա գիտութիւն է: Երբէմն լինում են շեղումներ, բայց դրանք մերժվում են միջազգային գիտութեան ասպարեզում եւ ընդունւում են օբյեկտիվ, հինավորուած պնդումները:
    2.-ը դէ երեւի մի բան նկատել ես, որ ասում ես
    1. Բա հենց կասկածում եմ, որ գիտություն ա
    2. Իհարկե

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #72
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր գիտութեան մէջ չեն ասում ծիծաղալու է: Ասում են հիմնավորումը թոյլ է, սխալ է: Կամ կէսատ է: Սա տարրական գիտական էթիկա է, իսկ այս թէման գիտական թէմա է:
    Ճիշտ ես նկատել, որ հիմնավորումները թերի է, այդ պատճառով էլ Հերունին յատուկ նշում է, որ այդ կառոյցը ես անուանեցի Քարահունջ:
    Արի տառերի հետեւից չընկնենք: Ոչ թե հիմնավորումը թույլ է, այլ կարելի ա ասել բացակայում է, որտեւ դա հիմնավորում չի, այլ դատարկ ենթադրություն: Հերունին… ախր շատ ներողություն, Հերունին ո՞նց էր իրեն իրավունք վերապահում տենց անուններ դնել: Ես էլ կասեմ, որ երեկ ինձ Մուհամեդը հուշել ա, որ պետք ա էդ քարերի անունը լինի VivaCell–MTS, որովհետեւ Վիվան հոգում ա մեր ժողովրդի մասին, է հետո՞, ի՞նչ պակաս «հիմնավորում» ա:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.06.2010), VisTolog (22.06.2010), մարդագայլուկ (12.04.2014), Տրիբուն (21.06.2010)

  15. #73
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Բա հենց կասկածում եմ, որ գիտություն ա
    2. Իհարկե
    Գիտութիւն է, մի կասկածիր : Այսինքն, էստեղ իւրաքանչիւրս էլ կարող ենք պնդումներ անել, ենթադրութիւններ անել եւ այլն: Որպեսզի դրանք դատարկ չլինեն եւ գիտական լինեն, անհրաժեշտ է այն հանել գիտական ասպարեզ, իսկ այդտեղ միանգամից ֆիլտրացիա է գնում:
    Արդէն ասպարեզ հանողն էլ է նկատի ունենում այդ ամէնը, եւ նիւթը արժեքավոր դարձնելու համար ստիպուած է լինում հրաժարուել շատ հարցերից ու հիմնավորումները հնարավորինս մոտեցնում գիտական մակարդակի:

    Արի տառերի հետեւից չընկնենք: Ոչ թե հիմնավորումը թույլ է, այլ կարելի ա ասել բացակայում է, որտեւ դա հիմնավորում չի, այլ դատարկ ենթադրություն: Հերունին… ախր շատ ներողություն, Հերունին ո՞նց էր իրեն իրավունք վերապահում տենց անուններ դնել: Ես էլ կասեմ, որ երեկ ինձ Մուհամեդը հուշել ա, որ պետք ա էդ քարերի անունը լինի VivaCell–MTS, որովհետեւ Վիվան հոգում ա մեր ժողովրդի մասին, է հետո՞, ի՞նչ պակաս «հիմնավորում» ա:
    Հերունին իրավունք էր վերապահում, որովհետեւ ինքն առաջինն էր, ով մեծ ծավալով ուսումնասիրեց այդ կատոյցը, հիմնավորեց նրա աստղադիտարան լինելը, այն ներկայացրեց միջազգային ասպարեզ, պաշտպանեց այդ թեզը, բայց նախքան այդ անհրաժեշտ է նաև անուն տալ կառոյցին եւ նա այն ինչ որ մէկնաբանութիւնների հիման վրա անուանել է Քարահունջ:

    Բայց անուան հարցը ցայսօր էլ բաց է եւ քննադատման տեղիք ունի, այդ պատճառով դրածս հոդուածում ամփոփւում է մինչ այժմ եղած բոլոր անունները եւ առաջարկւում վերջնական տարբերակ տեղանքին անուան համար: Ինչո՞ւ Անգղի, որովհետեւ Քարահունջի քարերը(կառուցուածքը) կրկնում են Անգղի համաստեղութիւնը:
    Հէնց հեղինակներն էլ ելնելով այն հանգամանքից, որ Քարահունջ անունը միայն Հերունու բացատրմամբ թերի է, նախաձեռնել են այս մոտեցումը:
    Վէրջը կառոյցին պիտի անուն տալ, չէ՞...
    Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 21.06.2010, 11:03:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  16. #74
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    qarahunge.gerezman.com <- Քարահունջը գերեզմա՞ն ա եղել
    Եսիմ, Չուկ ջան, հասցեին ուշադրություն չդարձրի:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա լուրջ: Չգիտեմ թե ով է Միհրան Վարդանյանը, բայց արդեն իսկ նրա գործի նկատմամբ հավատ չունեմ: Ինչու՞: Շատ պարզ.
    1. Նա հայ է, և կարծում եմ հակված է լինելու «հայանպաստ» գյուտեր անել,
    Ճիշտն ասած` իմ մտքով էլ դա անցավ, բայց «Օքսֆորդի համալսարան» ու «Թագավորական աշխարհագրական միություն» արտահայտությունները մի տեսակ «հակասկեպտիկական» տրամադրություններ են ներշնչում:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Գործին լուրջ չի մոտենում:
    Ինչի՞...

  17. #75
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞...
    Հասցեի ընտրությունն իմ համար արդեն բավական է
    Դրանից ես հասկանում եմ, որ մարդու համար ավելի գլխավոր է իր արած գործի մասին բարձրաձայնելը ու ասելը «տեսեք, հեսա գնում եմ Քարահունջն ուսումնասիրեմ», քան թե բուն գործը: Աբսուրդային է կայքը սարքել գերեզման.քոմ-ի ենթադոմենում: Իսկ ենթադոմենի անվան ընտրությունը՝ «Քարահունջ» բառը (ու նաև կայքում դրա կիրառումը) խոսում է որոշակի կանխատրամադրվածության մասին: Անշուշտ ես կարող եմ սխալվել, բայց այսքանը ինձ այդ գիտնականի լրջության ու նրա կատարելիք գործի մասին ենթադրություններ տալու հարուստ հումք է տալիս: Իսկ թե ինքը կոնկրետ որ հաստատությունն է ներկայացնում, այդքան էլ էական չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (21.06.2010), VisTolog (22.06.2010), Լեռնցի (21.06.2010)

Էջ 5 18-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զորաց քարեր, թեմա v2.0
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 221
    Վերջինը: 28.07.2019, 18:06
  2. Թանկարժեք քարեր
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.04.2012, 14:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •