Չենք զարմանում եղածի վրա, զարմանում ենք լկտիության ու լպիրշության վրա, դա խոստովանելու ու փորձելու ցույց տալ, որ դա նորմալ է: Զարմանում ենք այդ բացահայտ ցինիզմի ու դիմացինին էշի տեղ դնելու նախանձելի ունակության վրա:
Զարմացած եմ նաև, որ քո նման մարդը դա նորմալ է գնահատում: Ակամա սկսեցի մտածել, որ աշխարհն արդեն փուլ է եկել, եթե արդեն գրագետ մարդկանց մեջ են այնպիսիք հանդիպում, որ դրան նորմալ են վերաբերվում...






Մեջբերել
երևի հավատը, անհավատ մարդիկ պատրաստ են արդարացնելու ամեն մի կեղծիք, քանի որ չեն հավատում արդարությանը, անհավատ մարդիկ պատրաստ են արդարացնելու թալանը, քանի որ չեն հավատում արդար վաստակի գոյությանը, անհավատ մարդիկ պատրաստ են արդարացնելու սուտը, քանի որ չեն հավատում ճշմարտությանը… այ այսպիսի պարադոքս

Էջանիշներ