Այ քու ցաը տանեմ, մի հատ էտ փաստաթղթի մեջի, ինչ ասեմ, անասունությունը կարդա էլի .
Ուրեմն, պիտի հանրահավաքի մասնակիցներին հատ հատ տանեն դատախազություն, որ պարզեն հա ինչ են խոսացել հանրահավաքի ժամանակ, մի հատ զապիս դատախազությունում չկա; Հայաստանի բնակչության կեսին էս մի կես տարվա մեջ մի քսան անգամ նկարել ու արխիվացրել են ԱԱԾ-ում, ու հանկարծ խաբար չէին թե հանրահավաքների ժամանակ ինչ էին խոսում, պիտի մասնակիցներից հարցնեին;...բոլոր մարզերի դատախազներին, հանձնարարական է տվել հայտնաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքների մասնակից անձանց եւ պարզել, թե հանրահավաքների ժամանակ ինչ է խոսվել օտար պետությունների ցուցաբերած աջակցության մասին, կամ պարզել, թե արդոյք հանրահավաքների մասնակիցները չեն խոսել Հայաստանից Ռուսաստանի “ներկայությունը հանելու օգտին”
Դե օտարերկրյա ֆինանսավորումն էլ արդեն լրիվ ուրիշ օպերայա; ԼՏՊ-ն հանրահավաքի ժամանակ, ժողովդրին գաղտնի ասել ա, նենց որ հանրահավաքի մասնակիցներից բացի ուրիշ մարդ չիմանա, որ շարժումը արտասահմանից է ֆինանսավորվում: Վերջում էլ ավելացրել ա. "ժողովուրդ, մեր մեջ մնա, հանկարծ մարդու չասեք": Սրանք էլ հատ հատ մասնակիցներին տանոմ են, որ պարզեն ասել ա տենց բան թե չէ:
Ապեր, սրանց մոտ շիզոֆրենիայի լրիվ, տարել ա, տարեեեել:






Մեջբերել

Էջանիշներ