Տատ ջան, եթե ինչ-որ մեկը այդպիսի մեթոդները նորմալ ա համարում, ապա ես ու իմ նմանները աննորմալ ենք համարում: Որ սա եղել ա, բոլոր էլ գիտեինք: Հիմա գրավոր ապացուցվում ա: Ու դա խորհելու տեղ ա տալիս... օրինակ նագլիության ու ցինիզմի մասին խորհելու: Եթե ինչ-որ մեկը պատրաստ ա սենց բաների հետ համակերպվել, ապա ներողություն, բայց այդ ինչ-որ մեկի ու իմ պատկերացումները կյանքի, ապրելու մասին տարբերվում են ու ես, ի տարբերություն այդ ինչ-որ մեկին, իմ բոլոր հնարավորությունների սահմաններում պայքարելու եմ դրա դեմ ու ոչ մի դեպքում չեմ ասելու, թե դա իբր նորմալ է...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ախր պարզ երևում ա, որ էդ մարդիկ փորձում են Ստալինի քաղաքականությունը վարել
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
։Բայց եթե գիտեինք, ինչու ենք զարմանում։
Ապացուցվում է, ակնհայտ է դառնում, դրա համար էլ ցավում է։ Բարեբախտաբար դա դեռ մյուս ճամբարից է, որից սպասելի էր, չէ՞; երբ այդպիսի բաներ կբացահայտվեն սեփական ճամբարում, ցավն անտանելի կլինի, այդ ժամանակ կարելի է հիշել կամուրջը։
Նորմալ՞։ Մեր ձնծաղիկ երկրում էլ այդպիսի նամակներ կան, պարզապես փակի տակ; Երբ դուրս է գալիս, այս շատ դեմոկրատական պետությունն իսկույն ծալում-դմփում է, ում պետքն է արձակուրդ ուղարկում, մի երկու հոդվածից հեռու չի թողնում գնա գործը...Գուցե և նորմալ է...համենայն դեպս միայն այս նամակը դրամատիկ չէ։ Պատասխանն էլ դասական էր, կարող էր այստեղ էլ լինել։ Ինչ անեմ, պիտի հիասթափեցնեմ քեզ, բայց այդպես եմ մտածում...
Չենք զարմանում եղածի վրա, զարմանում ենք լկտիության ու լպիրշության վրա, դա խոստովանելու ու փորձելու ցույց տալ, որ դա նորմալ է: Զարմանում ենք այդ բացահայտ ցինիզմի ու դիմացինին էշի տեղ դնելու նախանձելի ունակության վրա:
Զարմացած եմ նաև, որ քո նման մարդը դա նորմալ է գնահատում: Ակամա սկսեցի մտածել, որ աշխարհն արդեն փուլ է եկել, եթե արդեն գրագետ մարդկանց մեջ են այնպիսիք հանդիպում, որ դրան նորմալ են վերաբերվում...
Վերջին խմբագրող՝ Chuk: 02.07.2008, 02:15:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, դու հիմա ծաղիկիդ միջից ես վրդովվում։ Մի օր կնստես տատասկի մեջ (դա քո անձնական փորձին է վերաբերվում, ոչ թե երկրի վիճակին)...
Գիտես, ընդունելության քննություններին կաշառք վերցնելն ու տալն ավելի զզվելի է, քան ոստիկանությանն այդպիսի հրաման տալն ու չհերքելը։ Մի՛ կենտրոնացի։
Մեր նախագահներից ոչ մեկը դրա դեմ չի պայքարել, նաև ամենակրթվածը։
Չուկ, իսկ ես զարմանում եմ, որ դու զարմանում ես։ Գրագիտություն, բանականություն… դատարկ բաներ են, լավն ու վատը, թացն ու չորը տարբերելու համար էլի ինչ–որ բան է պակաս…երևի հավատը, անհավատ մարդիկ պատրաստ են արդարացնելու ամեն մի կեղծիք, քանի որ չեն հավատում արդարությանը, անհավատ մարդիկ պատրաստ են արդարացնելու թալանը, քանի որ չեն հավատում արդար վաստակի գոյությանը, անհավատ մարդիկ պատրաստ են արդարացնելու սուտը, քանի որ չեն հավատում ճշմարտությանը… այ այսպիսի պարադոքս
![]()
Si vis pacem, para bellum
Ապեր ջան, էս միջնադարը չի, որ Լևոնի բոլոր սարսափելի արարքների վերաբերյալ միայն մեկ օրինակից ձեռագիր փաստաթուղթ կար, էն էլ լևոնենց տանը, կամ իրենց բակի եկեղեցում, որ հրաժարականից առաջ էլ Լևոնը գնար հատ հատ իրա ձեռով հաներ ու վերացներ: Պետական փաստաղթերը հազար տեղ գրանցվում են, կրկնօրինակվում են, արխիվացվում են, պահվում են կարճ ասած:
Ստեղ մեկը լավ ասեց, մինչև հիմա Լևոնի դեմ մի հատ փաստաթղթավորված սխալ գտած լինեին, արդեն տաս անգամ քսանական տարով նստացրել էին:
Ժողովուրդ ջան, ես այստեղ հարց ունեմ. Դատախազությունը մտնում է դատական համակարգի մեջ, որը անկախ է գործադիրից, որն էլ անկախ է օրնսդիր իշխանություններից…Հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանը իրավունք չունի "հրահանգելու" դատախազին…Նա կարող է հայց ներկայացնել դատախազություն որպեսզի որոշակի փաստերի հիման վրա քննչական մարմիններին (գործադիր) թույլատրվի ընդլայնել իրենց իրավունքները (հեռախոսային գաղտնալսումներ և այլ գործողություններ, որոնք սահմանափակում են մարդու ազատությունը): Սա համապատասխանում է իշխանության 3 օղակների տարանջատման սկզբմունքին:
Եթե ենթադրությունս ճիշտ է, ապա տեղի է ունեցել սահմանադրության կոպիտ խախտում: Ես սա ասում եմ ամերիկյան օրենքներից ելնելով, որն իմ կարծիքով էապես չպետք է տարբերվի որևէ դեմոկրատական երկրի օրենքներից…հը՞
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 02.07.2008, 12:37:
տատ, էս գրածդ հանճարեղ էր, հանցանշան չգտնել չի նշանակում որ չկա: Այսինքն ցանկացած մեկին կարելի է դատապարտել հանցանքի համար հետևյալ մեկնաբանությամբ "եթե ապացույցներ չկան, դա չի նշանակում որ հանցագործություն չես արել", պողպատե տրամաբանություն է, նույնիսկ շվեյցարական նուրբ հումորի կոնտեքստում անհնար է ըմբռնել:
Ու ցավալի այն է որ ասենք՝ դու քո համար Ալպերից կարող ես այդպես մտածել, դա անվնաս է, բայց երբ "Հայոց Աշխարհ" հայատառ թերթն գրում է այ այսպիսի միտք "Ինչու ՏերՊետրոսյանին այդչափ զայրացրին իրավապահների աշխատանքի մեթոդները", - հարցնում է "Հայոց Աշխարհ"-ը եւ բացատրում. - "Հասկացեք, իրավապահները, ի դեմս լեւոնականների, պայքարում են հերետիկոսության դեմ, իսկ նման դեպքերում բոլոր միջոցներն էլ ընդունելի են" Որպես օրինակ բերելով ինկվիզիցիայի ժամանակների վհուկաորսը` թերթը եզրակացնում է, որ "իրավապահները պարզապես հոգ են տանում ազգի հոգեկան առողջության մասին¦"
Այ սա արդեն էլ շվեյցարական անվնաս հումոր չէ, այլ ատելության ու լկտիության դրսևորում, ինչպես կասեր Տյան-Շանցի բարեկամս, սրանց արդեն ուղղում չկա, միայն հարկադիր մորթի կամ Բաղդատի ստրկավաճառության շուկաներ:
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 02.07.2008, 12:49:
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Մեֆիկ, մի հատ թեթև նրբություն կա: Դատախազությունը դատական իշխանության մաս է կազմում, բայց չի մտնում դատական համակարգի մեջ: Դատական համակարգի մեջ մտնում են միայն դատարանները: Գլխավոր դատախազը նույնիսկ ի պաշտոնե արդարադատության խորհդրի անդամ չի:
Հիմա, այսպես կոչված Հատուկ Քննչական Ծառայությունը (որի պետն էլ Վայոց ձորի դատախազին ուղարկել է այդ շրջաբերական նամակը), դա հետաքննություն իրականացնող նոր մարմին է: Ստեղծվել է 2007 թվականի նոյեմբերին՝ բարձրագույն իշխանությունների շրջանակներում գործած հանցագործությունների դեմ պայքարի համար: Էս մարմինը ստեղծել էին նրա համար, որ անկախ հետաքննչական մարմին լիներ, որի լիազորությունների մեջ մտնելու էր այն քրեական գործերի հետաքննությունը, որոնք կապված են պաշտոնատար անձանց հետ և հասարակական մեծ ռեզոնանս են ստացել։ Օրենքով նախատեսված է ստուգումների հատուկ կարգ այն անձանց համար, որոնք ունեն անձեռնմխելիության կարգավիճակ, մասնավորապես՝ պատգամավորների։ Ուրեմն, համաձայն օրենքի, այս ծառայությունը հետաքննություն է վարելու այն քրեական գործերով, որոնք առնչվում են օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավար աշխատողներին, անձանց, որոնք իրականացնում են հատուկ պետական ծառայություն, ինչպես նաև ընտրական գործընթացներին վերաբերող որոշ գործերի քրեական վարույթը։ՀՀ դատախազության մասին օրենքը
Հոդված 4. Դատախազության լիազորությունները
Սահմանադրության 103 հոդվածին համապատասխան` դատախազությունը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով`
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Գլուխդ շատ տարա՞ ապեր:
Օրենքն ընդունելու ժամանակ էլ (քանի չեմ մոռացել, էսքան ասում եմ օրենք-օրենք, օրենքը կոչվում «ՀՀ օրենքը Հատուկ Քննչական Ծառայության մասին»), ահագին մարդիկ, խելոք մարդիկ, ասում էին, որ սա մի լրացուցիչ մարմին է, որ պիտի բացառապես քաղաքական հետապնդումներով զբաղվի: Ծառայության պետին նշանակում է նախագահը՝ դատախազի ներկայացմամբ: Քանի որ ՀՀ նոր Սահմանադրությամբ, նախագահն արդեն դատախազին չի նշանակում, այլ ԱԺ-ն է նշանակում դատախազին՝ նախագահի ներկայացմամբ, այսինք դատախազը նախագահից ահագին անկախ դեմք է, ապա նախագահին պետք էր մի նոր ուղիղ իրենից կախված ուժային մարմին, որը նման դեպքերում կկատարի նախագահի հրահագները - սրա նրա դեմ գործեր կհարուցի, կուղարկի դատարան ու դատարանն էլ, բոլորս գիտենք, որ կպեչատի ցանկացած մեղադրանք: Իսկ թե ինչ հրահանգներ կարող են տալ մեր վերջին երկու նախագահները, ենք բոլորս լավ գիտենք: Ասենք, Պապլավոկում, գնացեք մի հատ դրա հարցերը լուծեք կարգի հրահանգներ:
Այնպես որ ապեր, օրենքի տառին եթե հետևենք, Միրզոյանը կարող էր նման նամակ-շրջաբերական ուղարկել մարզային դատախազներին: Ուրիշ բան է նամակի բովանդակությունը, որը ուղղակիորեն առաջարկում է ռեպրեսիաներ սկսել բոլոր նրանց նկատմամբ, որոնք ինչ-որ կերպ առնչվել են ԼՏՊ հետ: Թեկուզ պրմիտիվ մի հատ միտինգի են գնացել: Այսինք, օրենքի ընդունումից առաջ, օրենքի և այս նոր մարմնի ստեղծման նպատակահարմարությունը կասկածի տակ դնող մարդիկ իրավացի էին: Այն էլ ընտրություններից առաջ: Պարզ էր, որ ստեղծում են պռեսինգի գործընթացին օրինական տեսք տալու համար: Համ էլ ձեռի հետ վախեցնում էին պատգամավորներին, յանիմ նայեք նոր մարմին կա որ իրավունք ունի անձեռնմխելիներին կզացնելու, խելոք մնացեք;
Իսկ ՀՀ Օրենքը Հատուկ Քննչական Ծառայության մասին ասում է հետևյալը.
Դե հիմա, ապեր, էս նամակ-շրջաբերականով նայի թե որքանո?վ են Վայոց Ձորում, տվյալ դեպքում, հարգվելու ու պաշտպանվելու մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:Հոդված 2. Հատուկ քննչական ծառայությունը.
3. Հատուկ քննչական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված` օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ:
Հոդված 10. Հատուկ քննչական ծառայության ծառայողի երդումը
1. Հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք հատուկ քննչական ծառայության պետի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.
«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), հատուկ քննչական ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ`
հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 02.07.2008, 13:35:
Տատ ջան, կներես, որ խառնվում եմ, բայց արի կենտրոնանք: Ուրեմն եթե քեզ հարցնեն թե ո՞րը կուզես երեսիդ կրակենք ու մահակով գլխիդ տանք, թե ընդունելության քննության համար քեզնից կաշառք վերցնենք. ինչքան երկար պիտի մտածես պատասխանի համար ու ի՞նչ պիտի լինի պատասխանը…Կարծու՞մ ես որ կա մեկը որ կասի "արի կլինի մի հատ դուբինկով գլխիս տուր մի հատ էլ երեսիս կրակի…էդ կաշառքը տանննել չեմ կարում"… որպեսզի այս ամենը պատկերավոր լինի արի կլինի մի հատ էլ նկար դնեմ…իմիջայլոց սա "ոստիկանությանն այդպիսի հրաման տալն ու չհերքելու" արդյունք է…սա ամենաթողության այն մտնոլորտն է ստեղծում որտեղ "ընդունելության քննություններին կաշառք վերցնելն ու տալն" ընդամենը զանցանք է:
Շատ շնորհակալ եմ Տրիբուն ջան: Շատ էլ հետաքրքիր էր…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ