Tuesday 01 July 2008
|1.07.2008|ԶԼՄ-ները յուրովի ծառայություն են մատուցում
--------------------------------------------------------------------------------
Posted by: Admin
Date: July 01, 2008 11:16AM
Under: ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում հուլիսի 1-ից վաղաժամկետ ազատ արձակման ենթակա 80 դատապարտյալներ հայտարարել են էտապային հացադուլ: Իբր առաջին օրը հրաժարվում են հացից, երկրորդ օրը` նաև ճաշից, և այդպես աստիճանաբար մինչև ամբողջական հացադուլ:
Տեղեկացնում ենք, որ ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը որևէ դատապարտված կամ կալանավորված անձից, հուլիսի 1-ի դրությամբ, հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում չի ստացել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախօրեին ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած թվով 6 դատապարտյալներ հուլիսի 1-ի առավոտյան դիմում են ներկայացրել հիմնարկի պետին, տեղեկացնելով, որ հրաժարվում են հացադուլից:
Ցավում ենք, որ լրատվության որոշ միջոցներ, փորձ անելով ՙնպատակն արդարացնում է միջոցը՚ սկզբունքով յուրովի ծառայություն մատուցելով որոշ քաղաքական ուժերի, շարունակաբար նախապատվությունը տալիս են չստուգված բնույթի տեղեկատվությանը և անուղղակիորեն դատապարտյալներին դրդում հացադուլների:
ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Աղբյուրը` http://lraber.info/news.php?item.2241.101
Ինչ եք կարծում? այդ ԶԼՄ-ներն իսկապես հրապարակում են ոչ օբյեկտիվ տեղեկութոյուններ
Էջանիշներ