Ես, իհարկե, կինոգետ չեմ որ որոշ խիստ նրբություններն կատեյի էս ֆիլմի մեջ ու գեղեցիկ բառերով նկարագրեմ այն, բայց ես երեկ արդեն 2-րդ անգամ դիտելով ֆիլմը / առաջին անգամ Մոսկվա կինոթատրոնում եմ տեսել` պրեմիերային/ ունեցա նույն զգացողությունը, որ համենայն դեպս համոզիչ չէ, ու դա հատկապես կապում եմ այն բանի հետ, որ /էս դեպքում/ ռեժիսորները հայ չեն, ու չեն կարողացել զգալ մի շարք նրբություններ, կամ ել չեն կարողացել ճիշտ ներկայացնել որոշ դրվագներ, որոնք հարիր չեն հային` էն էլ 20-րդ դարասկզբին ապրող հային, օրինակ հենց ֆիլմի սկզբում հոր և մոր սիրո տեսարանը հանգիստ դիտում ու անցնում է որդին, էն էլ օրը ցերեկով` դուռը բաց, նման բան չէր կարող լինել հայի ընտանիքում, կամ երբ նոր ծննդաբերած հայուհին թուրքին հիշեցնում է, որ իրենց տանը թեյ էր խմում, ու ցույց են տալիս էդ կադրերը, ոնց ա հայ հղի աղջիկը մեծ փորով պտտվում թուրքի քթի տակ, դա էլ համոզիչ չի, չգիտեմ կարող ա ես չափազանց խիստ եմ, բայց ես օրինակ նույնը չեմ ասի երբեք "Մայրիկ" ֆիլմի մասին, քանի որ ինձ համար սա շատ հաջողված ֆիլմ է, ու եթե տարին մի անգամ չնայեմ էդ տարին տխուր կլինի ինձ համար, Վերնոյը "Մայրիկում" էնպիսի նրբություններ ա ցույց տալիս, որ միայն հայ լինելով կհասկանաս դա:
բայց իհարկե "Արտույտների Ագարակի" դերասանական կազմը հրաշալի ա` հատկապես Նունիկը/ սիրահարվել եմ Նունիկ անվանը, իմ աղջկա անունը հաստատ Նունիկ եմ դնելու/ էս ել որպես փոքրիկ գաղտնիք![]()
Էջանիշներ