User Tag List

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 103 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Գնե՛նք մերը

  1. #91
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    "Սթար" սուպերմարկետների ցանցում այժմ ակցիա է իրացվում: Տեղական արտադրության ապրանքները վաճառվում են մինչև 14 տոկոս զեղչերով:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Grieg (21.04.2009), Morpheus_NS (13.05.2009), Ձայնալար (21.04.2009), Չիպ (28.04.2009), Ռուֆուս (21.04.2009)

  3. #92
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    Տեղական որակյալ կահույք. "Վերշինա", "Ջի Սթայլ", "Ջի-Էֆ" և այլ տեղական արտադրողներ:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (13.05.2009)

  5. #93
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    Այսօր տեղի է ունեցել "LITOKOL AM" ՀՁ-ի արտադրական ձեռնարկության հանդիսավոր բացումը: Հայ-իտալական ձեռնարկությունը Հայաստանում ծավալելու է կերամիկական սալիկների սոսինձների, ինչպես նաև` ծեփամածիկի արտադրություն: Ստեղծվել է 40 աշխատատեղ:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (13.05.2009)

  7. #94
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    Մերգելյան ինստիտուտում են նախագծվում և արտադրվում հերթերը կարգավորող խելացի մեքենաները /տեսած կլինեք Վիվասելի սպասարկման կետերում/:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morpheus_NS (20.05.2009), T!gran (14.05.2009)

  9. #95
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    Հայաստանի կառավարությունը տեղական արտադրությունը խթանելու, լրացուցիչ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ երեկ կարևոր քայլ կատարեց: Արտադրություն կազմակերպելու համար սարքավորումներ ներկրող ընկերությունները, որոնք պատրաստ են կատարել ավելի քան Դ300 մլն-ի ներդրումներ, կարող են սարքավորումները ներկրելիս ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգել 3 տարով։ Այդ որոշումը ընդունվել է կառավարության երեկվա նիստում։


    Տեքստիլի արտադրությամբ զբաղվող հայ-գերմանական «ՎԿՍ-Արմենիա» ընկերությունը կհետաձգի ԱԱՀ վճարումը, ինչի արդյունքում կընդլայնի իր գործունեությունը Երևանում և Վանաձորում, իսկ գործող 700 աշխատատեղի թիվը կհասցնի շուրջ 1000-ի:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    ՈՐՈՇՈՒՄ
    ----------------------- N - Ա
    «ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
    ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
    ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
    ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ
    ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



    Հ իմնավորու մ


    «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի կողմից «Ժամանակավոր նորմուծում» մաքսային ռեժիմով
    ներմուծված մեքենասարքավորումների և արտադրությանն անհրաժեշտ այլ
    պարագաների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների
    երկարաձգումը թույլատրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
    անհրաժեշտության մասին
    «ՎԿՍ Արմենիա» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ի նոյեմբերի 26-ին` ՀՀ
    Վանաձոր քաղաքում։ Ընկերությունը հանդիսանում է Գերմանական WKS Textile Solutions
    խմբի անդամ, որի հիմնադիրներն են՝ «ՎԿՍ տեքստիլվերեդլունգս GmbH» ընկերությունը և
    Հոլանդիայի քաղաքացի Հաջիկ Գելիջին։ Խումբն իր գործունեությունը ծավալում է
    Եվրոպայում, մասնավորապես` Գերմանիայում, Իտալիայում, Բուլղարիայում,
    Ռումինիայում և այլն։
    Ներկայումս «ՎԿՍ Արմենիա» ՍՊ ընկերությունը կազմակերպել է կարի
    արտադրություն Երևան և Վանաձոր քաղաքներում, որտեղ աշխատում են մոտ 700 մարդ։
    2008 թվականին պատվիրատուի հումքով ընկերությունը Գերմանիա է արտահանել
    324000 միավոր կարի տարբեր արտադրատեսակներ (խալաթներ, անդրավարտիքներ,
    բաճկոններ, կոմբինեզոններ և այլն)։
    Ընկերության երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագրով
    նախատեսվում է Հայաստանում իրականացվող գործունեությունը տարածել նաև
    հանրապետության սահմանամերձ մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, Տաշիր, Տավուշ և
    այլն), որտեղ կստեղծվեն մինչև 10 հազար նոր աշխատատեղեր։ Նշված ծրագիրը կլուծի
    հանրապետության համար հրատապ հանդիսացող` զբաղվածության, սոցիալական,
    արտադրական, առևտրային և գյուղատնտեսական խնդիրներ։
    Մասնավորապես ընկերությունը իր գործունեությունը կծավալի մարզերում հետևյալ
    ուղղություններով`
    - կարի, տրիկոտաժի, կենցաղային իրերի, մսի և մսամթերքի, թարմ և չոր մրգերի
    արտադրություն և արտահանում։
    - մանրածախ խոշոր առևտրային ցանցերի հիմնադրում հայաստանի ամբողջ
    տարածքում` նպատակ ունենալով բնակչությանը ապահովելու մատչելի և որակյալ
    արտադրանքով
    - աշխատավարձի եռապատիկ ավելացում առաջին հինգ տարվա ընթացքում և այլն։
    «ՎԿՍ Արմենիա» ՍՊ ընկերության գործունեությունը բխում է ՀՀ կառավարության
    ծրագրի գերակայություններից, այն է՝ տարածքային համաչափ զարգացման ապահովումը։
    Այդ առումով ընկերությունն իր գործունեությամբ կնպաստի՝
    - մասնավոր ներդրումների ներգրավման միջոցով, հատկապես հանրապետության
    մարզերում թեթև արդյունաբերության զարգացմանը,
    - նոր աշխատատեղերի ստեղծմանը, /որոշ չափով լուծելով մարզերում կարևոր
    նշանակություն ունեցող՝ կանանց զբաղվածության հարցը/,
    -սոցիալական ներգրավվածության և մասնավոր ծառայությունների
    հասանելիությանը։
    Հաշվի առնելով, որ վերոհիշյալ աշխատանքներն իրականացնելու համար ներկա
    դրությամբ Հայաստանում չկան անհրաժեշտ մեքենա-սարքավորումներ և այլ
    պարագաներ, ուստի ընկերությունը ժամանակավոր օգտագործման նպատակներով
    դրանք ներ է մուծում այլ պետություններից։
    «ՎԿՍ Արմենիա» ՍՊ ընկերությունը ունի պայմանագիր գերմանական «Եվրոդրեսս»
    ՍՊ ընկերության հետ մինչև 30.04.2011թ. մատակարարի հումքով կարի ծառայություն
    իրականացնելու համար։ Ընկերության համագործակցությունը «Եվրոդրեսս» և «Միքսոնս
    Տեքստիլ» ՍՊԸ-ների հետ կրելու է շարունակական բնույթ։
    Համաձայն պայմանագրի արտադրության համար անհրաժեշտ մեքենա-
    սարքավորումները և այլ պարագաները տրամադրվում են «Եվրոդրեսս» և «Միքսոնս
    Տեքստիլ» ՍՊԸ-ների կողմից` հանդիսանալով վերջիններիս սեփականությունը և
    արտահանվելու են հանրապետությունից դուրս աշխատանքներն ավարտելուց հետո։
    Նշված մեքենա-սարքավորումները և արտադրությանն անհրաժեշտ այլ պարագաները
    /թվով 161 միավոր/ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը լրացել և
    լրանում է ըստ ներկրման ժամանակացույցի 27.11.2008թ.-ից 12.11.2009թ.։
    Հաշվի առնելով, որ ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի
    պայմաններում հանրապետության համար խիստ կարևոր է hանրապետության
    մարզերում առկա աշխատատեղերի պահպանումն ու նոր աշխատատեղերի ստեղծումն
    ու բնակչության սոցիալական արցերի լուծումը և հիմք ընդունելով ՀՀ մաքսային
    օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետի դրույթը, ըստ որի` ՀՀ
    կառավարությունը կարող է թույլատրել պետության կարիքների, գիտահտազոտական,
    կրթական, մշակույթային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության,
    շրջակաա միջավայրի պահպանության նպատակով ներմուծված ապրանքների համար,
    ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց
    ավելի ժամկետով, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՀՀ
    կառավարության որոշմամբ «ՎԿՍ Արմենիա» ՍՊ ընկերության կողմից «Ժամանակավոր
    ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված մեքենասարքավորումների և այլ
    պարագաների /ընդամենը 161 հատ/ նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում»
    մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2011թ. ապրիլի 30-ը։
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (20.05.2009)

  11. #96
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    չԷ չէ էկեք իտալական , ֆրանսիական շոկոլադի փոխարեն ԹԱԼ ԳՐԻԳ գնենք ոնց որ հալած մոմ լինի
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (17.05.2009)

  13. #97
    Պատվավոր անդամ T!gran-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2008
    Գրառումներ
    699
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    Մեջբերում sharick-ի խոսքերից Նայել գրառումը
    չԷ չէ էկեք իտալական , ֆրանսիական շոկոլադի փոխարեն ԹԱԼ ԳՐԻԳ գնենք ոնց որ հալած մոմ լինի
    Ճիշտ կարծիք էր, բայց եթե մենք չգնենք հայրենականը, նրա որակը չի բարձրանա, մրցակցություն ա պետք,
    իսկ շոկոլադի հարցում sharick շան, ինչքան ել ուզենք Բելգիային չենք հասնի, բայց դա չի նշանակում, որ պետքա «հալած մոմ» ծախեն ժողովրդի վրա
    701ը դզեցի

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    sharick (14.05.2009)

  15. #98
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    Շարի'կ

    Իսկ դու իմացի՛ր, որ կա հայկականը ու համեմատություն արա. եթե կգտնես, որ տարբերություն չկա, գնի մերը, քանի որ վճարածդ գումարի մի մասը կգնա հայ գործարարի և հայ աշխատավորի գրպանը, այլ ոչ՝ արտասահման…իսկ այդ գումարը ևս մի քանի անգամ կշրջանառվի Հայաստանում, դրանով ևս մի քանի անգամ գնումներ կկատարվեն, աշխատավարձեր կվճարվեն, հարկեր կմուծվեն. սոցիալական խնդիր է:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 14.05.2009, 17:36:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  16. #99
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    «ՕՎԱԼ-ՊԼԱՍՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն


    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
    Միանգամյա օգտագործման պլաստիկե տարայի արտադրություն եւ տպագրություն ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    Արտադրություն: Ամանեղեն` պլաստիկե, միանգամյա օգտագործման
    Արտադրություն: Ամանեղեն` պլաստիկե, միանգամյա օգտագործման, տպագրությամբ
    Արտադրություն: Արկղեր` բանջարեղենի եւ մրգեղենի համար, պլաստիկե
    Արտադրություն: Արկղեր` գյուղատնտեսական մթերքների համար, պլաստիկե
    Արտադրություն: Արկղեր` կաթնամթերքի համար, պլաստիկե
    Արտադրություն: Արկղեր` կեսլիտրանոց բանկաների համար, պլաստիկե
    Արտադրություն: Արկղեր` շշերի համար, պլաստիկե
    Արտադրություն: Արկղեր` սննդամթերքի համար, պլաստիկե
    Արտադրություն: Թաղանթ` էլեկտրաստատիկ, փաթեթավորման
    Արտադրություն: Թաղանթ` փուչիկավոր, երկշերտ
    Արտադրություն: Թերթեր` պոլիպրոպիլենային, չափաբերված
    Արտադրություն: Թերթեր` պոլիստիրոլե, չափաբերված
    Արտադրություն: Խցաններ` շշերի, պլաստիկե
    Արտադրություն: Ձողիկներ` կոկտեյլների եւ հյութերի համար
    Արտադրություն: Ճաշի հավաքակազմեր (պատառաքաղներ, դանակներ, գդալներ)` միանգամյա օգտագործման
    Արտադրություն: Շշեր` պոլիէթիլենտերեֆտալատային (PET-շշեր), տարբեր տարողության
    Արտադրություն: Պոլիէթիլենտերեֆտալատային շշերի նախապատրաստվածքներ (պրեֆորմաներ)
    Արտադրություն: Տարա` դեղամիջոցների, պլաստիկե
    Արտադրություն: Տարա` կաթնամթերքի, պլաստիկե
    Արտադրություն: Տարա` կենդանի խեցգետինների համար, միաշերտ նրբատախտակից
    Արտադրություն: Տարա` հեղուկների, պլաստիկե
    Արտադրություն: Տարա` ձկան համար
    Արտադրություն: Տարա` ձվի, պլաստիկե
    Արտադրություն: Տարա` մածուցիկ եւ սորուն նյութերի, պլաստիկե
    Արտադրություն: Տարա` միանգամյա օգտագործման
    Արտադրություն: Տարա` չրի, պլաստիկե
    Արտադրություն: Տարա` պլաստիկե, տպագրությամբ
    Արտադրություն: Տարա` սննդամթերքի, պլաստիկե
    Արտադրություն: Փաթեթանյութ` թափանցիկ թաղանթից, տարբեր ապրանքների համար
    Արտադրություն: Փաթեթանյութ` պոլիէթիլենային
    Կտրում` նրբաթիթեղի
    Տպում` նրբաթիթեղի վրա
    ՏԵՍԱԿԸ
    ՊԼԱՍՏԻԿԵ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ (ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐ)
    ՏԱՐԱ (ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐ)
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (20.05.2009)

  18. #100
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    Հայաստանում բիտում կարտադրվի

    Հայ—ռուսական գործարան՝ Սուրենավանում
    Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետեր Արմեն Գեւորգյանն ու Սերգեյ Իվանովը Արարատի մարզի Սուրենավան գյուղում երեկ հանդիսավորությամբ բացեցին հայ—ռուսական համատեղ ճանապարհային եւ շինարարական բիտումի գործարանը։ Բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հյուրերը նախ սխեմատիկ քարտեզի վրա ծանոթացան բիտումի արտադրական ցիկլին, ապա հետեւեցին բուն աշխատանքներին։
    Սուրենավանի՝ 1980–ականներին ստեղծված նավթաբազայի հիմքի վրա կառուցված գործարանում արդեն ներդրվել է 20 միլիոն դոլար։ Բիտումի գործարանի 45 տոկոսը պատկանում է հայկական կողմին, 55—ը՝ ռուսական։ Այն կարտադրի ճանապարհային բիտում, որն օգտագործվում է ասֆալտի արտադրությունում, իսկ հեռանկարում նաեւ՝ շինարարական, կենցաղային բիտում։ Այսօր այլ երկրներից բիտում ներկրող Հայաստանի պահանջարկը գործարանն ամբողջությամբ կբավարարի, արտադրանքի որոշ մասը կիրացվի արտերկրում։ Հատկանշական է, որ գները շուրջ 30 տոկոսով կնվազեն. եթե այսօր մեկ տոննա բիտումն արժե մինչեւ 500 դոլար, ապա տեղում արտադրվելու պարագայում դրա գինը զգալի կպակասի։ Այս տարբերությունը շինարարական ու ճանապարհային բիտում սպառող տեղական ընկերություններն անմիջապես կզգան։ Գործարանը տարեկան կարտադրի 40—43 հազար տոննա ճանապարհային բիտում։
    Ռուսաստանի մասնակցությունն այս գործարանի ստեղծման գործում բավականին մեծ է. արտադրության տեխնոլոգիան, սարքավորումները ռուսական են, հաշվի առնելով այն, որ նավթարդյունաբերության ոլորտում հայ մասնագետներ չկան, ռուսական կողմն իրականացնում է աշխատանքների վերահսկողությունը, շահագործման հարցում ռուս մասնագետներն օգնում են հայ գործընկերներին։ Նախատեսվում է, որ որոշ ժամանակ անց հայ մասնագետները կկարողանան աշխատանքները կազմակերպել ինքնուրույն։
    Գործարանի տնօրեն Նելլի Ոսկանյանի խոսքերով, գործարանն արդեն ունի 80 աշխատող, մինչեւ տարեվերջ, երբ գործարանը կաշխատի ամբողջ հզորությամբ, աշխատողների թիվը կհասնի 250—ի, միջին աշխատավարձը 120 հազար դրամ է։ Դեռեւս շարունակվում է անձնակազմի հավաքագրումը, բարձր որակավորում ունեցող նեղ մասնագետների կարիք կա։
    Ինչ վերաբերում է գործարանում արտադրվելիք կենցաղային եւ կաթսայատներում օգտագործվող բիտումին, ապա տարեկան մոտ 46 հազար տոննա արտադրանքը կիրացվի արտերկրում։ «Այս վառելանյութը բնակչությունը կարող է օգտագործել նաեւ բնակարանները տաքացնելու համար, հատկապես այն վայրերում, որտեղ այդ նպատակով ծառեր են հատվում»,–նկատեց տիկին Նելլին։ Գործարանն օրերս առաջին անգամ ստացել է հումքը։ Ծրագրվում է արդեն այս ամսվա վերջին տալ առաջին արտադրանքը, իսկ վերջինս մրցունակ դարձնելու համար անհրաժեշտ կլինի եւս երկու ամիս։
    Գործարանի տնօրենը խիստ ռիսկային է համարում Հայաստանում նման գործարան կառուցելը, քանի որ մեր երկիրը հումքը պետք է ներկրի, բացի այդ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում նոր արտադրություն սկսելն արդեն դժվարություն է։ «Չնայած դրան, անգամ մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ ռիսկն արդարացված է, գործարանը դե ֆակտո աշխատում է»,–եզրափակեց նա։
    Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց գործարանի կառուցման գլխավոր կապալառու ընկերության տնօրեն Ֆրունզե Գրիգորյանը, բիտումի գործարանը կառուցվել է «կայծակնային արագությամբ»՝ 13 ամսում։ Գործարանը մեր երկրի տնտեսության եւ արդյունաբերության համար կարեւոր է այն առումով, որ հնարավորություն կտա այլեւս բիտում չներկրել՝ ապահովել ներքին շուկայի պահանջարկը։ Գործարանի կապիտալ շինարարության համար ծախսվել է շուրջ 10 միլիոն դոլար, իսկ սարքավորումների համար՝ դրանից ավելի։ «Սա գերժամանակակից գործարան է, բոլոր տեխնոլոգիական գործընթացներն ավտոմատացված են, հակահրդեհային համակարգը՝ նույնպես։ Ոչնչի վրա գումար չի խնայվել, գործարանը կառուցված է միջազգային չափանիշներին համապատասխան»,–նշեց նա։ Կառուցող ընկերության տնօրենը հավաստեց, որ բնապահպանական տեսակետից եւս խնդիրներ չկան. արտանետումներն ու թափոնները զրոյական են, կառուցվել են անգամ հատուկ մաքրող կայաններ։
    Երկրի նախագահի այցը նորաբաց գործարան նշանավորվեց նաեւ բակում կազմակերպված խորհրդանշական ծառատունկով։ Հանդիսավոր արարողության ավարտին նորակառույց գործարանի հյուրերին պարային համույթը ողջունեց հայկական եւ ռուսական պարերով։
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (20.05.2009)

  20. #101
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    Մեջբերում T!gran-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ կարծիք էր, բայց եթե մենք չգնենք հայրենականը, նրա որակը չի բարձրանա, մրցակցություն ա պետք,
    իսկ շոկոլադի հարցում sharick շան, ինչքան ել ուզենք Բելգիային չենք հասնի, բայց դա չի նշանակում, որ պետքա «հալած մոմ» ծախեն ժողովրդի վրա
    Սխալ կարծիք: Եթե մենք գնենք մեր անորակը, այդ որակը երբեք-երբեք-երբեք չի բարձրանա: Լոգիական` եթե սենց էլ առնում են, ինչի ավելի լավը սարքենք:
    Հիշեք, բիզնեսմենները միշտ առաջնորդվում են` ծախսել քիչ սկզբունքով: Իսկ մեր սկզբունքը պետք է լինի` գնել լավը-օպտիմալ գնով:

    Եթե չնայենք որակին ու հայկական շոկոլադ ուտենք, կարող է հաջորդ սերունդ էլ չլինի, որ շարունակի էտ շոկոլադը ուտել
    Նախ և առաջ, թող հայ արտադրողները` շոկոլադի փոխարեն "աստված գիտի ինչ" արտադրելու փոխարեն շոկոլադ արտադրեն:
    Ոչ ոք պարտավոր չի սեփական առողջությանը վնաս տալով ազգային բիզնես զարգացնել:

    հ.գ. իդեպ, բոլորը չեն, որ անորակ շոկոլադ են արտադրում: Օրինակ` Arcolad -ը նորմալ շոկոլադ է արտադրում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Fedayi (19.05.2009)

  22. #102
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարի'կ

    Իսկ դու իմացի՛ր, որ կա հայկականը ու համեմատություն արա. եթե կգտնես, որ տարբերություն չկա, գնի մերը, քանի որ վճարածդ գումարի մի մասը կգնա հայ գործարարի և հայ աշխատավորի գրպանը, այլ ոչ՝ արտասահման…իսկ այդ գումարը ևս մի քանի անգամ կշրջանառվի Հայաստանում, դրանով ևս մի քանի անգամ գնումներ կկատարվեն, աշխատավարձեր կվճարվեն, հարկեր կմուծվեն. սոցիալական խնդիր է:
    Առաջինը, ինչի մասին պետք է մտածի ցանկացած մարդ` սեփական օգտակարության ավելացումն է ու սեփական շահերը:
    Պետք չի խախտել բնության ու տնտեսության օրենքները: Ամեն սուբյեկտ պետք է առաջնորդվի սեփական շահերով:
    Եթե ուզում եք հզոր տնտեսություն ունենալ, կոմպրոմիսի մի գնացեք ու ստիպեք, որ հայ արտադրողները որակյալ արտադրանք տան:
    Թե չէ միշտ կմնանք սենց վիճակում:
    Արտասահմանում ոչ ոք "գեղեցիկ աչքերի" համար զիբիլ չի առնի:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  23. #103
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գնե՛նք մերը

    Ֆրեյա', ոչ ոք դեմ չի գնում տնտեսական օրենքներին: Ինչու, տեղական լավ ապրանքի քարոզչությունը կամ գովազդը տնտեսական կատեգորիա չեն?
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (20.05.2009)

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Մերը» բառի իմաստը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 25.10.2009, 06:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •