Գնացինք…
1. Չեմ պատկերացնում Չուկին սրանց համերգին տժժալուց:
2. Չեմ պատկերացնում Արտգեոին Գարեգին Նժդեհի հրապարակի (3-րդ մաս) մայթեզրին մեր լավ ախպերների՝ Քուչոյի, Մհերիկի ու Ճիպոտիկի հետ պըպըզած:
3. Չեմ պատկերացնում Ռուֆուսին Յոնջըլախում «Փուրչի վետեռոկի» բացմանը նվիրված արարողության ժամանակ խարեբների ու հալալների կենացը ոտնկայս ու լացակումած աչքերով խմելիս…
4. Չեմ պատկերացնում Հայկօ-ին Հայաստանի բազառ-բլոտի չեմպիոնատի Ախպարաշեն-Կայարան պոլուֆինալի խաղին կայարանցի Գոջու հետ պառ նստած վախտ «Ղառը կաբուդ, ախպերներ» ասելիս:
5. Չեմ պատկերացնում Բյուրակնին Արմենչիկի համերգի ժամանակ առաջին հիստերիկացած աղջիկների շարքում գոռալիս, ճվալիս ու մազերը պռճոկելիս…
6. Չեմ պատկերացնում Գալաթեային «Օրինաց երկրի» կառավարության նիստերի դահլիճում կազմակերպած հանդիպմանը Արթուր Բաղդասարյանին բոցաշունչ ելույթից հետո ոտնկայս ծափահարելիս:
7. Չեմ պատկերացնում Աստղին Բարսելոնա-Ռեալ 5-0 ավարտվող խաղի ժամանակ ուրախությունից թռվռալիս:
8. Չեմ պատկերացնում Տրիբունին սրանց միտինգի ու երթի ժամանակ «Հայոց արծիվներ, գյուղ չգիտեմինչ» պլակատը ձեռքին բռնած:
…
Էջանիշներ