Չգիտեմ գրված ստեղծագործություններից որն եմ ավելի շատ սիրում…
Բոլորն ել համաշխարհային գրականություն գոհարներից են
Դյուման իմ սիրելի գրողներից է![]()
Մարգո թագուհին
Կոմսուհի Դե Մոնսորոն
Քառասունհինգը
Կոմս Մոնտե Քրիստո
3 հրացանակիրները
20 տարի անց
Սև կակաչ
Ասկանիո
Երկաթե դիմակով մարդը
Այլ
Չգիտեմ գրված ստեղծագործություններից որն եմ ավելի շատ սիրում…
Բոլորն ել համաշխարհային գրականություն գոհարներից են
Դյուման իմ սիրելի գրողներից է![]()
Վախ Դյումա շատ եմ սիրել
Չնայած փոքր ժամանակ հիմնականում ստիպողաբար էի գիրք կարդում,բայց Դյուման ինքս իմ կամքով եմ կարդացել ուչ եմ փոշմանել:
Ճիշտա հիմա որ կարդամ կարողա էլ հետաքրքիր չլինի,բայց 13-14 տարեկանների համար Դյուման ուղղակի գլուխգործոցա:
Կոմս Մոնտե-Քրիստոյի 2 հատորը կարդացել եմ 4 օրում![]()
Ես էլ եմ շաաաատ սիրում Դյումա, Մի ժամանակ Դյումայամոլ էի, տարված էի Դյումայով, Նրա համարյա բոլոր ստեղծագործություններն են ինձ դուր գալիս , բայց Կոմսուհի Դը Մոնսորոն առանձնակի տեղ է զբաղեցնում ինձ համար![]()
Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ:
Պ.Սևակ
հա, էդ սպեցիֆիկ "դյումայական" տարիքում ես էլ էի դյումայամոլ, հիմա ավելի "բարդ" ու "մոդայիկ" բաներ եմ կարդում
շատ եմ կարդացել Դյումա, ու ասեմ, որ թեև սյուժետաին գրող է, սակայն հրաշալի նկարագրում է տվյալ ժամանկահատվածին բնորոշ ամեն ինչ, սկսած հագուկապից մինչև լուրջ պատմական իրադարձություններ, ու դա անում է այնքան հանճարեղ, որ լիքը ինֆորմացիա կուլ տալով հանդերձ չի թուլանում հետաքրքրությունը սյուժեի հանդեպ, ոչ էլ թե էդ սյուժեից դուրս նկարագրություններն ես կարողանում բաց թողնել: Սիրում եմ Դյումա հորը: Քվեարկությանը չեմ մասնակցել, բոլոր գործերն էլ կարդացել եմ, բացի երևի թե "Քառասունհինգ"-ից, ու բոլորն էլ սիրում եմ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Դպրոցական տարիքում էի շատ կարդում Դյումա: Նշված բոլոր վեպերը կարդացել եմ՝ բացի "Քառասունհինգ"-ից: Ամենաշատը դուր է եկել "Մարգո թագուհի"-ն:
Ճիշտն ասած՝ դյումայի ոճը այնքան էլ չեմ սիրում: Շատ մակերեսորեն է գրում. սյուժետաին գրող է: Սյուժեներն էլ հիմնականում կամ քաղաքական ինտրիգներ են, կամ սիրային… Ֆրանսիացի շատ ավելի տաղանդավոր գրողներ կան
Եթե բոլոր ասելով միայն քո թվարկած վեպերն ի նկատի ունես, ասեմ, որ Դյուման գրել է մոտ 300 հատոր, ուղղակի մնացածը այնքան էլ հայտնի չեն:
Հ.Գ. "Եթկաթե դիմակը" առանձին վեպ չի: Դա "Տասը տարի անց կամ Վիկոնտ դե Բրաժելոն" վեպի 2-րդ հատորի մի մասն է:
Պատահական ոչինչ չի լինում...
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Վերջին խմբագրող՝ Սերխիո: 03.08.2008, 13:07: Պատճառ: Գրառման ավելացում
Ես քվըարկեցի «քսան տարի անց» գրքի համար Դյումայի բոլոր ստեղծագործությունները այսպես թե այնպես ներկա պահին իրենց դրսևորումները ունեն հայաստանում ,ինձ հետաքրքրում է հայաստանի «քսան տարի անց» վիճակը երբ իրար հանդիպեն հայաս տանյան չորս «առաջին նախագահները» հերոսները և իմիբերեն անցածը :
Հրազդանի ձորում............![]()
Գրողը տանի - չնայած քվեարկեցի կոմսի օգտին, բայց Թագուհի Մարգոն -
Կոմսուհի Դե Մոնսորոն - Քառասունհինգը ևս շատ եմ սիրում:
Ի դեպ մի հարց - Քառասունհինգի շարունակությունից ով է կուրսի???
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ