Իմ ամենասիրած գրողներից է Դյումա հայրը: Ամենասիրածս վեպը նրա "կոմսուհի դե-Մոնսորոն է": Բայց բոլորն էլ շատ եմ սիրում:
Մարգո թագուհին
Կոմսուհի Դե Մոնսորոն
Քառասունհինգը
Կոմս Մոնտե Քրիստո
3 հրացանակիրները
20 տարի անց
Սև կակաչ
Ասկանիո
Երկաթե դիմակով մարդը
Այլ
Իմ ամենասիրած գրողներից է Դյումա հայրը: Ամենասիրածս վեպը նրա "կոմսուհի դե-Մոնսորոն է": Բայց բոլորն էլ շատ եմ սիրում:
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Freeman (28.07.2010)
Freeman (28.07.2010)
Ես էլ եմ շատ սիրում, չնայած, որ, սա ընթերցողի մի տարիքային հատվածից հետո այլևս այն էֆեկտը չի ունենում: Բայց լավն են, շատ, բոլորն էլ: Դե, "Երեք հրացանակիրները" իրոք, շատ սիրուն գիրք ա, ուսուցողական, ավելի դպրոցահասակ ընթերցողների համար, բայց դրա մեջ շատ պահեր կան, շատ-շատ, որ տարիքով մարդու համար էլ կարող է ուսուցողական...
Ես քվեարկել եմ "20 տարի անց", բացատրեմ, թե ինչու...
Այնտեղ դրսևորվում է ընկերների՝ իրար կողքի լինելու կամքը, ոգին, իսկական ընկերությունը, որովհետև, այս գրքում շատ խոչընդոտներ կան, որոնք հաղթահարելու համար պետք է կամք, դրանցից վեր կարող է լինել միայն ընկերությունը...
Շատ եմ սիրում Դ'արտանյանի կերպարը, դե ինձ էլ շատ հաճախ նմանեցրել են նրան
Կոմս Մոնե-Քրիստոյի ուղղությունը, նպատակը, մի փոքր այլ է, դա ես անձամբ արկածային գիրք չեմ համարում, այլ համարում եմ գիրք կյանքի մասին, որը մինչև հիմա էլ նույնն է, մինչև հիմա էլ կան Դանգլարներ, Ֆերնաններ, Վիլֆորներ, ու Էդմոններ... Մերսեդեսներ...
Հիմա էլ հազարից մեկ են հանդիպում Մորելներ...
Այս գրքում ամփոփված է փիլիսոփայական, ճշմարիտ մտքեր կյանքի մասին...
Հաճույքով կմասնակցեմ այս թեմայի քննարկումներին![]()
Лучше Гор могут быть только Горы.
Չգիտեմ գրված ստեղծագործություններից որն եմ ավելի շատ սիրում…
Բոլորն ել համաշխարհային գրականություն գոհարներից են
Դյուման իմ սիրելի գրողներից է![]()
Վախ Դյումա շատ եմ սիրել
Չնայած փոքր ժամանակ հիմնականում ստիպողաբար էի գիրք կարդում,բայց Դյուման ինքս իմ կամքով եմ կարդացել ուչ եմ փոշմանել:
Ճիշտա հիմա որ կարդամ կարողա էլ հետաքրքիր չլինի,բայց 13-14 տարեկանների համար Դյուման ուղղակի գլուխգործոցա:
Կոմս Մոնտե-Քրիստոյի 2 հատորը կարդացել եմ 4 օրում![]()
Ես էլ եմ շաաաատ սիրում Դյումա, Մի ժամանակ Դյումայամոլ էի, տարված էի Դյումայով, Նրա համարյա բոլոր ստեղծագործություններն են ինձ դուր գալիս , բայց Կոմսուհի Դը Մոնսորոն առանձնակի տեղ է զբաղեցնում ինձ համար![]()
Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ:
Պ.Սևակ
հա, էդ սպեցիֆիկ "դյումայական" տարիքում ես էլ էի դյումայամոլ, հիմա ավելի "բարդ" ու "մոդայիկ" բաներ եմ կարդում
շատ եմ կարդացել Դյումա, ու ասեմ, որ թեև սյուժետաին գրող է, սակայն հրաշալի նկարագրում է տվյալ ժամանկահատվածին բնորոշ ամեն ինչ, սկսած հագուկապից մինչև լուրջ պատմական իրադարձություններ, ու դա անում է այնքան հանճարեղ, որ լիքը ինֆորմացիա կուլ տալով հանդերձ չի թուլանում հետաքրքրությունը սյուժեի հանդեպ, ոչ էլ թե էդ սյուժեից դուրս նկարագրություններն ես կարողանում բաց թողնել: Սիրում եմ Դյումա հորը: Քվեարկությանը չեմ մասնակցել, բոլոր գործերն էլ կարդացել եմ, բացի երևի թե "Քառասունհինգ"-ից, ու բոլորն էլ սիրում եմ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ես քվըարկեցի «քսան տարի անց» գրքի համար Դյումայի բոլոր ստեղծագործությունները այսպես թե այնպես ներկա պահին իրենց դրսևորումները ունեն հայաստանում ,ինձ հետաքրքրում է հայաստանի «քսան տարի անց» վիճակը երբ իրար հանդիպեն հայաս տանյան չորս «առաջին նախագահները» հերոսները և իմիբերեն անցածը :
Հրազդանի ձորում............![]()
Գրողը տանի - չնայած քվեարկեցի կոմսի օգտին, բայց Թագուհի Մարգոն -
Կոմսուհի Դե Մոնսորոն - Քառասունհինգը ևս շատ եմ սիրում:
Ի դեպ մի հարց - Քառասունհինգի շարունակությունից ով է կուրսի???
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բայց գիտեք, որ այն ժամանակ և հիմա էլ շատ հայտնի գրողներ օգտագործում են այնպիսի <հնարանքներ>, ինչպիսիք են <литературные негры>, սրանց կարիքը զգացվում է այն դեպքերում, երբ հեղինակը շատ պոպուլյար է, պահանջարկված, բայց չի կարող բնական պատճառներով բավարարել ընթերցողների պահանջը. օրինակ նա բնականոն ձևով հնարավորություն ունի գրելու տարեկան 1 կամ 2 վեպ, բայց ընթերցողը կվճարեր նրա` տարեկան 4 կամ 5 վեպերի համար, և գրողը, որպեսզի լրացնի այդ <սովը> (չուզենալով, իհարկե, բաց թողնել հավելյալ գումարներ վաստակելու հնարավորությունը), վարձում է այսպես ասած անհայտ, <սև աշխատանք կատարող> գրողներ, որոնց տալիս է վեպի գաղափարը, սյուժեն և այլն, որից հետո <նեգրը> սկսում է իր աշխատանքը` հնարավոր դարձնելով իրական գրողին զբաղվել <ավելի կարևոր> գործերով: Վեպի ավարտից հետո գործատու գրողը ստուգում է, խմբագրում է վեպը, որպեսզի այն, իրոք, համապատասխանի իր գրական ոճին, ձեռագրին և իր անվան ներքո հանձնում ընթերցողներ դատին, և հայտնի է, որ նույն Դյումա-հոր մի քանի վեպեր հեղինակել են, այսպես ասած <գրական նեգրերը>:![]()
Ես ևս, սակայն, հանդիսանում եմ Դյումայի մեծ երկրպագուն` հուսալով, որ կարդացել եմ հենց նրա ձեռքի ստեղծագործությունները![]()
Համարյա բոլորը կարդացել եմ, իսկ ամենավերջինը որ կարդացել եմ, դա Կոմսուհի դը մոնսորոն էր, որ վերջում բերվայնացա, չնայած ժամանակաշրջանի հրաշալի նկարագրություններին, մի քանի սյուժետային գծերին, հետաքրքիր կերպարներին ինձ գրքի լուծումը դուր չեկավ, Սիրահարվեցի Շիկոյի մտքին,
Հա իսկ ամենաշատը Կոմս Մոնտե Քրիստոն եմ սիրում, կամ սիրել, գուցե այն տարիքը երբ կարդացել եմ նման լավ զգացողությւնների պատճառն է
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ