Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
Համարյա բոլորը կարդացել եմ, իսկ ամենավերջինը որ կարդացել եմ, դա Կոմսուհի դը մոնսորոն էր, որ վերջում բերվայնացա, չնայած ժամանակաշրջանի հրաշալի նկարագրություններին, մի քանի սյուժետային գծերին, հետաքրքիր կերպարներին ինձ գրքի լուծումը դուր չեկավ, Սիրահարվեցի Շիկոյի մտքին,
Հա իսկ ամենաշատը Կոմս Մոնտե Քրիստոն եմ սիրում, կամ սիրել, գուցե այն տարիքը երբ կարդացել եմ նման լավ զգացողությւնների պատճառն է
Ես էլ եմ այդ ապրումներն ունեցել: ներվայնանալը քիչ էր, սկզբում ուղղակի ատում էի այդ գիրքը, զուտ վերի համար: Հետո, սիրեցի… դե վերջ է էլի, ով է անմահ: Մանավանդ որ իրական Բյուսին իրոք սպանվել է Մոնսորոյի կողմից: Ինձ մի ուրիշ բան է ՇԱԱԱՏՏՏ ներվայնացրել – այն, որ <<45>>-ը ըստ էության չի ավարտվում, այնտեղ շատ հարցեր այդպես էլ լուծում չեն ստանում:

Իսկ Շիկոն իրոք աննման է:

Կոմսը լավ գիրք է, բայց դժբախտաբար նրա էկրանիզացիաներից և ոչ մեկը չմոտեցավ գրքի նույնիքկ 10 տոկոսին…