մի հատ էլ հետ դառնալուց եմ ջրվել
մեր փողոցով հելա, ոչ մեկ չուզեցավ ինձ ջրի
չնայած, արդեն ջրոցի խաղացող համարյա չկար
մի խոսքով, վերջին ջրոցիս տենց էլ չկայացավ![]()
մի հատ էլ հետ դառնալուց եմ ջրվել
մեր փողոցով հելա, ոչ մեկ չուզեցավ ինձ ջրի
չնայած, արդեն ջրոցի խաղացող համարյա չկար
մի խոսքով, վերջին ջրոցիս տենց էլ չկայացավ![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
ավելի լավա ժողովուրդը միմյանց ջրելու փոխարեն մեկ-մեկ էլ իրենց կողքի բուսականությունը ջրէին: Իսկ ջրվել ցանկացողները կարող էին շաբաթ օրը ուզածների չափ ջրվել բնական ձևով: Հիմար սովորությունները դարերով ապրում են:
"Clouds now and again
give a soul some respite from
moon-gazing-behold."
Matsuo Basho
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Գոռի ասած Մեխանիզմը Դզեց...
Ես էլ Չեմ ջրվել.. Չնայած Թրաշված էի ու ամբողջ օրը դուրսն եմ եղել... աչքիս Բոբոի մ նման![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Վարդավառ է
17:38 | Հուլիս 17, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Եթե կիրակի հանկարծ Ձեզ վրա դույլով կամ բաժակով ջուր լցնեն, մի զարմացեք կամ վախեցեք: Ժպտացեք, քանի որ Վարդավառ է:
Ըստ հնագույն լեգենդի, հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո եւ ջրի աստվածուհի Աստղիկին, որը վարդաջրեր ցողելով եւ վարդեր նվիրելով, սեր էր պարգեւում մարդկանց:
Քրիստոնեության ընդունումից հետո տոնը փոփոխություններ է կրել :
Այն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է' Քրիստոսի պայծառակերպության տոնը:
Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթեւոս, Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները: Երբ Մովսեսն ու Եղիան խոսում էին Հիսուսի հետ, մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի է լինում ու ամպից մի ձայն լսեցին. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրան լսեցեք»: Աշակերտները սաստիկ վախեցան եւ երեսի վրա ընկան: Հիսուսը մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի ելեք եւ մի վախեցեք», նրանք աչքերը բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան:
Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր կամ 14 շաբաթ հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Ի դեպ, Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Այդ իսկ պատճառով կառավարության որոշմամբ' ոչ աշխատանքային օր:
http://www.a1plus.am/am/society/2009/07/17/vardavar
ԱՅՍ ԿԻՐԱԿԻ ՎԱՐԴԱՎԱՌ Է
Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավագ գիտաշխատող Սուսաննա Մելիքյանն, ասուլիսում խոսելով «Վարդավառ» ավանդական հայկական տոնի մասին, նշեց, որ տոնի մշակութային ժառանգության տարրերը պահպանվել են հայ մշակույթի տարբեր համակարգերում, նույնիսկ հարսանեկան արարողություններում:
Վարդավառի տոնը, ըստ նրա, շատ մասնագետներ կապում են Անահիտ աստվածուհու պաշտանմունքի հետ, շատերն էլ` Աստղիկ դիցուհու: Այս տարի վարդավառի տոնը նշվելու է հուլիսի 19ին:
«Եկեղեցական մեկնաբանությամբ, վարդավառը հիմնականում Քրիստոսի պայծառակերպության գաղափարի հետ են կապում: Մեկ այլ բնորոշմամբ էլ, տոնը կապում են ջրհեղեղի հետ, երբ Նոյան տապանն իջել է Մասիսի վրա: Սակայն երբ ուսումնասիրում ենք 18-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերն ընկած ժամանակահատվածում մեր կենցաղում պահպանված նյութերը, տեսնում ենք, որ վարդավառի տոնն իր ծիսական համակարգով մտնում է Նավասարդի տոնաշարի մեջ»,-նշեց Ս. Մելիքյանը:
Մասնագետի խոսքերով, Վարդավառը համընկնում է բերքի աճի` հունձքի ժամանակաշրջանին: Տոնի ծեսերում արտահայտվում է պտղաբերության, բերքի հասունացման և ջրի պաշտամունքի գաղափարը:
Վարդավառի տոնական համակարգի կենտրոնական ծեսերից մեկը «Նուրի» ծես-խաղն է:
Նուրին ցորենի նոր հասկերից պատրաստված տիկնոջ տիկնիկ է: Սակայն, Ս. Մելիքյանի խոսքերով, «Նուրի» տիկնիկը կարող է հանդիպել նաև խաչի և ծառի տեսքով:
«Վարդավառի տոնին միմյանց վրա ջուր ցանելու ծեսը եկել է վաղուց, երբ հնում մարդիկ առատության, պտղաբերության համար ջուր էին ցանում Անահիտ աստվածուհու արձանի ոտքերին: Վարդավառի ջուրն աճեցնող է, բուժող է, սբազան է ու ավանդույթի համաձայն, եթե քեզ ջրում են վարդավառի օրը, ապա ասվում է, որ տվյալ մարդու հաջողությունն ու բարեկեցությունն ապահովված է»,-հավելեց մասնագետը:
Նշենք, որ վարդավառի տոնը հիմնականում նշվում է հունիսի վերջերից օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում: Իսկ հայ առաքելական եկեղեցու հաշվարկներով, Վարդավառի տոնը նշվում է Զատկի տոնից հետո 98-րդ օրը:
Աղբյուր` Panorama.am
Էս ինչ սատկած օր ա, մենակ առավոտը որ քնած էի, փողոցից աղջկեքի ճվճվոց էի լսում, հիմա պատուհանից նայում եմ՝ մի հատ ջրի հետք չկա, մի հոգի դույլով մարդ չկա.. վարդավառ չկա..
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Kuk (19.07.2009)
Ես էլ էսօր տնից դուրս չեմ եկել, որ չջրվեմ...բայց շատ կուզեի... Ամեն տարի խաղում եմ, ուղղակի ստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, դուրս գամ, ի՞նչ անեմ:
Ես էդքան վախենալու տեսք ունե՞մ, որ մարդիկ չեն էլ ուզում ինձ ջրեն
Անցած տարի ամբողջ օրը Վարդավառին դրսում էի, էլ Էջմիածին գնացի, էլ ամբողջ քաղաքը ման եկա, ոչ մեկի մտքով չանցավ, որ կարելի էր ինձ ջրել.... Մենակ մի հատ պուճուր երեխա պզիկով շիշը ձեռը մոտեցավ հարցրեց, թե կարելի է ջրել թե չէ: Թույլատրեցի էլ, էլի չջրեց
Էսօր էլ կանգառում մենակ կանգնած էի, 5-6 տարեկան մի քանի աղջիկ եկան մի լիքը վեդրո ջրով, մի քիչ հեռու կանգնած քննարկում էին արժի ինձ ջրել թե չէ: Մեղքս տվեց, ախր նախորոք պատրաստվել էի, ֆլեշկաներս ու դրամապանակս ցելոֆանի մեջ էի դրել, մնացած ամեն ինչը ջհանդամ, ասի թե ուզում եք, եկեք ջրեք: Ջրեցին, սկի կոշիկներս չթրջվեցին
Իրենք իրենցից դժգոհ, թողեցին գնացին, անտեր երթուղայինն էլ կես ժամ ա չէր գալիս: Մի քիչ հետո էլի եկան, արդեն երկու լիքը դույլով, բայց լավ տեղը տեղին ջրեցին: Հեռախոսս գրպանիցս հանեցի, սկսեցի չորացնել, մեկ էլ երեխեքից մեկը վախեցած աչքերով հարցրեց թե փչացա՞վ: Ասի, մի մտածի, ջրակայուն ա, չի կարող փչանալ, մեկ էլ սրանք ոգևորված վազեցին շենքի բակ, որ ջարդս տան, լավ ա էդ անտեր մարշրուտկան վերջապես եկավ...![]()
I may be paranoid but no android!
Ահավոր ներվայնանում եմ երբ փողոցում ջրում են, ասա այ մարդ օտար մարդուն բա կջրե՞ն:
Էսօր ջրեցին, ջրողն էլ զարմուհիս էր, թե չէ մի լավ ջարդ պիտի ուտեր: Ու ամեն ինչ վերջացավ նրանով, որ բակում կանգնածները մի լավ ծիծաղեցին ինձ վրա, դե ես էլ նրանց հետ միասին.
![]()
Նոր պատուհանից էի նայում, ակումբցիներից մեկն էր (չեմ ասի՝ ով) անցնում փողոցով, դեմի շենքից մեկը պատուհանից ջրեց, մեր ակումբցին էլ ուրախ-ուրախ գնաց![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ