User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 32 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Ո՞վ էր տարածում լուրեր մի քանի տասնյակ զոհերի մասին

  1. #31
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ էր տարածում լուրեր մի քանի տասնյակ զոհերի մասին

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է:
    «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- պատմում է Գոքորի կինը՝ 27-ամյա Վարդուհին:

    Բայց իր սիրած ճաշը Գոքորը մարտի 1-ին այդպես էլ չկերավ:

    Կոնդում գտնվող մեկ սենյականոց կիսախոնավ ու աղքատիկ տնից 28-ամյա Գրիգոր Գևորգյանը, որը 6 հոգանոց ընտանիքի միակ կերակրողն էր, դուրս եկավ ժամը 5-ից հետո, իսկ մյուս օրը կինն ու երկու փոքր տղաները ստացան նրա դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքով:
    «Բենզալցակայանում էր աշխատում, զանգեցին` ասեցին, փող կա, արի ստացի: Մենք էլ հեռուստացույց էինք նայում: Գոքորն ասեց` մարդիկ խաղաղ ցույց են անում, գնամ փողերս ստանամ գամ, ի՞նչ պիտի լինի որ»:
    Վարդուհին հիշում է` ինչպես արդուկեց ամուսնու շորերը, սուրճ պատրաստեց նրա համար: Գոքորն ինչպես գրկեց երկու որդիներին՝ 8-ամյա Հովհաննեսին ու 4-ամյա Ռուբիկին, «պաչպչեց» ու ինքն իրեն ասաց. «Շուտ գնամ-գամ, գոնե էսօր փող կլինի ձեռներս»:

    Խառնված մազերով, անխնամ տեսքով վշտից ավելի ամրացած Վարդուհին մեկիկ-մեկիկ վերհիշում է, թե ինչ էր կատարվում այդ օրը: Տեղեկությունները նա ստանում էր Գոքորից, որը «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող աշխատավայրից տրանսպորտ չլինելու պատճառով ոտքով բարձրացել էր մինչև կրկես, հետո հայտնվել շրջափակման մեջ:

    «Ժամը 8-ի մոտ էր` Գոքորը զանգեց, Լեոյի փողոցում էր: Ասեց`Վարդուհի, ոռի դրություն ա, շրջափակման մեջ եմ ընկել, միլիցեքը չեն թողնում դուրս գամ, զենք են պահում վրես, ասում են` կսատկացնենք, հետ գնա,- պատմում է Վարդուհին: - Գոռգոռոցս գցեցի, ասեցի` գալիս եմ մոտդ: Ասեց` տնից դուրս չգաս: 9-ի կողմերը հեռախոսն էլ չէր պատասխանում: Հետո լրիվ անջատվեց, ու ոչ մի լուր չունեցանք»:

    Մի քանի ժամ անց Գոքորի հարազատները սկսում են բոլոր հնարավոր վայրերում փնտրել նրան:

    «Անատոմիկի միջանցքում իմացանք, որ Գոքորը չկա: Ասեցին` սնայպերն ա խփել: Ուղեղը լրիվ թափվել էր»,- ձեռքերն է կոտրատում Վարդուհին:

    «Գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, գանգի հրազենային վիրավորում»,- նշված է Գրիգոր Գևորգյանի մահվան վկայականում:

    «Եթե իմանայի, որ մարդս ակտիվ ա, պայքարել ա, իր գաղափարի համար ա գնացել, գոնե սիրտս հանգիստ կլիներ: Բայց սկի ընտրություններին չգնաց: Ասում էի` գնա, ում ուզում ես, ընտրի, բայց գնա, ասում էր` գործ չունեմ»:

    Վարդուհին հիշում է, որ երբ մինչև ամուսնու գնալը լուրեր էին ստանում, թե մարդիկ քարեր են հավաքում, որ պաշտպանվեն, Գրիգորը զարմանում էր:

    «Ասում էր` Վարդուհի, տեսնես չե՞ն վախենում,- հիշում է Վարդուհին: - Ես էլ ասում էի` մարդիկ պայքարում են, ի՞նչ վախենան»:

    Վարդուհին ասում է, որ միգուցե ծանր մանկությունն էր պատճառը, որ Գրիգորն այդքան զգուշավոր էր:

    «90-ականներին հայրն է զոհվել Ղարաբաղում, ազատամարտիկ էր: Հոր կռվի ընկերներն էլ էին եկել Գոքորի թաղմանը ու իրենք էլ էին ասում, որ սնայպերի խփած ա: Ոնց էլ լինի` էդքան տարի կռվել են»,- ասում է երիտասարդ այրին:

    Սենյակի պատերը վառարանի ծխից սևացել են: Վերևի տանը ևս ապրում են Գևորգյանների ազգականները: Մոտ մեկ տարի առաջ մահացել էր Գրիգորի մայրը: Հիմա մոր սգո նկարի փոխարեն կախել են Գրիգորինը:

    «Էս տունն անիծված է,- ձեռքերը վեր է պարզում Վարդուհու մայրը՝ Գայանեն, որը նույնպես նրանց հետ է ապրում: - Երեխեքը հազար ու մի երազանք ունեին, մի րոպեում հեչ եղավ: Մի տարվա մեջ էս հայաթից 4 դիակ դուրս եկավ: Չգիտենք` գլուխներս առնենք ո՞ւր փախնենք, ի՞նչ պատասխան տանք էս երեխեքին»:

    ԳՈՌ ՔԼՈՅԱՆ


    Ատամները թափվել էին բռան մեջ, փորձում էր մեկ-մեկ տեղը դնել, չէր ստացվում, էլի թափվում էին:
    «Մամ, երազ եմ տեսել»,- առավոտյան մորն իր երազը պատմեց 28-ամյա Գոռ Քլոյանը:

    «Ասացի` վայ, Գոռիկ ջան, վատ երազ ես տեսել: Ատամ ընկնելը հարազատի մահ է: Էսօր տնից դուրս չգաս,- պատմում է մայրը՝ Ազատուհին: - Մտածեցի` մեծ տատիկ-պապիկ ունենք ընտանիքում, ու բոլորն էլ վատառողջ, մեկին մի վատ բան կլինի»:

    Սակայն «վատ բանը» եղավ հենց Գոռի հետ:

    Ընտանիքի անդամները սևազգեստ են, կանանց ձեռքերի թաշկինակները սգից էլ ավելի սեղմված, իսկ արտասվաթոր աչքերը` կարմրած:

    Գարնան առաջին օր, երբ Երևանի կենտրոնը պայթում էր հակասական տրամադրություններից, Գոռ Քլոյանը Երևանի արվարձաններից մեկի իր խաղաղ ընտանեկան տնից դուրս գալով, առանց որևէ մեկին զգուշացնելու, քայլերն ուղղեց դեպի իրադարձությունների կիզակետ:

    Այնտեղից նա չվերադարձավ: Եվ չտվեց ծնողների, կնոջ ու բարեկամների հարցերի բազմաթիվ «ինչո՞ւ»-ների պատասխանը:

    Կեսգիշերին Գոռից լուր գուժեց կանացի ձայնը: Հիվանդանոցի բուժքույրը Քլոյաններին տեղեկացրեց, որ տղան հիվանդանոցում է՝ վիրավոր:

    «Ասեցին` ոտքը վիրավոր է, վիրահատում են,- պատմում է մայրը: - Չեմ էլ հիշում` ոնց հասանք շտապօգնության 3-րդ հիվանդանոց ու սկսեցինք խելագարի պես միջանցքներով քայլել»:

    Հիվանդանոցում ծնողներին հայտնեցին, որ իրենց որդին «հրազենի բեկորային» վնասվածք է ստացել՝ վնասվել է ոտքը սնուցող երակը՝ աորտան:

    «Վիրահատությունը տարօրինակ երկար էր տևում: Ասեցին` արյուն ա պետք: Ասեցի` վերցրեք իմ արյունը, մենք հազվագյուտ արյան խումբ ունենք. առաջին խումբ, ռեզուս բացասական…. Հետո ասեցին, որ ճնշումը չի կարգավորվում, ու մի քանի ժամ չէին կարողանում ասել, որ իմ տղան էլ չկա»,- հեկեկում է որդեկորույս մայրը:

    «Տատիկ, էլի ես լացո՞ւմ: Բա ասում էիր` չես լացելո՞ւ»,- սգավոր տատի մոտ վազելով հարցնում է Գոռի մեծ տղան՝ երեքամյա Սարգիսը:

    Հյուրասենյակի կոմոդի վրա Գոռի մեծադիր նկարն է, անկյունում սգավոր կանայք՝ տատիկներն ու հորաքույրը: Կողքի սենյակում քնած է Գոռի փոքր տղան՝ Լևոնը, որ հազիվ երկու ամսական կլինի:

    Գոռի հայրը՝ 57-ամյա Սարգիս Քլոյանը, հայացքը մի կետի հառած` ասում է, որ տղան որևէ հանրահավաքի մինչ այդ օրը չի մասնակցել:

    «Մենք, որդուս ընկերները, բարեկամները մինչև հիմա ցնցված ենք, ապշած, չենք հասկանում, թե ինչո՞ւ նա, ամբողջ ժամանակ չմասնակցելով որևէ հանրահավաքի, այդ օրը որոշեց անպայման գնալ այնտեղ,- ասում է նա: - Ամեն ինչի հեռուստացույցով էր հետևում, չնայած շատ էր սիրում նաև կարդալ թերթերը»:

    Հայրը նշում է Գոռի սիրած թերթերը` «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն»:

    Երկուսն էլ արմատական ընդդիմադիր թերթեր են, ինչը զարմանալի է, քանի որ Գոռը իշխանական կուսակցություններից մեկի՝ ԲՀԿ-ի անդամ էր, իսկ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի վստահված անձն էր ընտրատեղամասերից մեկում:

    Սարգիս Քլոյանը պատմում է, որ ինքը ևս նախընտրական ողջ շրջանում աշխատել է Սերժ Սարգսյանի շտաբի համար որպես բեռնատարի վարորդ: Ասում է, որ մինչև հոգու խորքը վիրավորված է:

    «Ոչ մի հեռագիր ու ցավակցական չստացանք»,- ասում է նա:

    Մայրը նայում է Գոռի նկարին ու ասում, որ տղան ապագայի հետ կապված մեծ հույսեր ու ծրագրեր ուներ` կրթությունը շարունակելու, նոր գործեր սկսելու:

    «Կորցրի երեխուս իզուր տեղը… ու չեմ իմանում պատասխանը,- ասում է Ազատուհին: - Նա շատ չէր խոսում, շատ ազնիվ էր, իսկական տղամարդ: Ընտրություններից հետո էլ շատ չխոսեց: Միգուցե հիասթափվել էր ինչ-որ բանից… Չգիտենք` ի՞նչ եղավ իրականում: Չգիտեմ` ումից ի՞նչ պահանջեմ»:
    Սերժ Սարգսյանը բառացիորեն ասել է հետեւյալը "Ուժ կիրառվել է ոչ թե հանրահավաքի մասնակիցների այլ նրանց նկատմամբ ովքեր ջարդուփշուր էին անում խանութները կրակում էին ոստիկանության վրա եւ ոստիկանների ու ներքին զորքերի զինվորների վրա նռնակներ էին նետում: Չեն եղել կրակոցներ հանրահավաքի մասնակիցների վրա կրակոցները եղել են նրանցից մեկ կիլոմետր հեռու: Ցուցարարներն էին ուժ կիրառում հասարակական կարգը պահպանել փորձող ոստիկանության հանդեպ"[/B]ԿԵՂԾԻՔ ԿԵՂԾԻՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 01.07.2008, 18:15:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  2. #32
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ էր տարածում լուրեր մի քանի տասնյակ զոհերի մասին

    Մարտի մեկի իրադարձությունների տեսագրություններից մեկի մեջ գետնին արյան հեղեղ է երևում ու դրանց մեջ մարդու տարբեր ոսկորներ, մսի կտորներ ու մասնավորապես ծնոտի ոսկորի խոշոր կտորներ։ Դժվար է պատկերացնել, թե էդպիսի հետևանքներով գլխի վնասվածքով մարդը կարող էր կենդանի մնալ։ Մինչդեռ հայտարարված 10 զոհերից ոչ մեկը էդպիսի վնասվածք չուներ։ Հետևաբար ենթադրում եմ, որ զոհերը հավանաբար 10–ից ավել են եղել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ գրականության լավագույն ստեղծագործությունների տասնյակ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 05.11.2013, 17:10
  2. Ռեպ լուրեր
    Հեղինակ՝ Raul Gonsalez, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.05.2012, 13:08
  3. Առանց զոհերի...
    Հեղինակ՝ Լ.յ.ո.վ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 59
    Վերջինը: 05.05.2008, 23:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •