User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 131 հատից

Թեմա: Զվարճալի ու զավեշտական պատմություններ երթուղայիններում

  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զվարճալի ու զավեշտական պատմություններ երթուղայիններում

    Վերնագիրը ո՞նց էր։

    Ժողովուրդ ջան, այստեղ գրում ենք պատմություններ, որոնք տեղի են ունեցել երթուղային տաքսիներում։ Ինչքան հնարավորա հետաքրքիր կգրեք

    Երևի ես կսկսեմ։

    2 օր առաջ, երթուղայինում հետաքրքիր կռիվ էր գնում, քիչ էր մնում իրար քրֆեին։ Երկու ծանոթներ էին, ու կռիվ էին անում, թե ով պիտի տոմսը առնի : Ոտքի էին կանգնել, ու իրար ձեռքերին էին խփում։ Բայց, որ սրանցից մեկը զանգեր, պարտքով փող ուզեր, նա հաստատ կասեր, որ չունի։ Ինչ հետաքրքիր հոգեբանություն է մարդկանց մոտ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (02.10.2009), Նիկեա (29.03.2013)

  3. #2
    Սիրահարված... xman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    մի քնաի օր առաջ մեր հարևանի 6 տարեկան երեխան հետ էր տվել դիմացի տղու վրա, որը ծաղիկները ձեռքին ըստ երևույթին գնում էր ռոմանտիկ հանդիպման…
    Վերջին խմբագրող՝ NetX: 24.08.2008, 03:06:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kiss (03.06.2011), Նիկեա (29.03.2013)

  5. #3
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Մի շատ հետաքրքիր պատմություն էլ ես պատմեմ երթուղային կյանքից
    Ես և Goga-ն երթուղայինի մեջ մի կերպ խցկված կանգնել ենք: Մեկ էլ հանկարծ երթուղայինի դիմաց մեքենա է հայտնվում,դե վարորդն էլ կտրուկ արգելակում է:Ես մի կերպ ինձ պահում եմ՝ երկու ձեռքով ամուր կառչած նստարանից, քույրս չի կարողանում և ձեռքով բռնվում է (եթե կարելի է այդպես ասել) դիմացը նստած տղամարդու գլխից,ընդ որում այդ տղամարդը քաչալ էր Հիմա այնքան ուժեղ է ձեռքով սեղմում գլխին, որ այս մարդու գլուխը ետ է գնացել Արդեն երթուղայինի ընթացքը նորմալացել է, բայց Goga-ն շարունակում է ձեռքով բռնել խեղճ մարդու ճակատը
    Վերջիվերջո այս մարդը տեսավ, որ էլ ճար չկա, մի քիչ կողքի քաշվեց, քրոջս ասեց.«Արի այստեղ նստի»
    Իսկ իմ աչքերից արցունքները գլորվում էին, քանզի չէի կարողանում լիաթոք ծիծաղել

    Հ.Գ. Երբ իջնում էի երթուղայինից, նկատեցի,որ այդ մարդու ճակատը մի լավ կարմրել է
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (28.06.2011), Apsara (01.10.2009), Chilly (02.10.2009), Lyonik (13.10.2009), Progart (18.01.2019), Smokie (26.01.2011), snow (14.09.2009), Yevuk (07.02.2010), գյումրեցի աղջիկ (08.02.2010)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Selene, պատմությունդ լավն էր։

    Ես էլ մի դեպք հիշեցի իմ հեռավոր ուսանողական տարիներից։ Ուրեմն բարձրացա երթուղային ու քանի որ նստելու տեղ չկար, կանգնելու տեղ էլ համարյա չկար, ստիպված կանգնեցի դռան դիմացի մասում... Դե, պիտի մի տեղից բռնեի, իսկ այդտեղ կանգնած ժամանակ ամենահարմարը կամ ամենամոտը վարորդի կողքի նստատեղի հետևամասն էր (հենարանը), ես էլ ձեռքս դրեցի դրա վրա ու ինձնից գոհ դիրքավորվեցի, մեկ էլ այդ նստատեղին նստած մարդը միանգամից շրջվեց ու զարմացած նայեց ինձ... դու մի ասա՝ փոխանակ հենարանից բռնելու, էդ մարդու ուսից էի բռնել... անմիջապես ձեռքս հետ քաշեցի, դե, բնականաբար, ամոթից գետինը մտնելով... ու անկախ ինձնից՝ ասեցի՝ վայ, կներեք, ես կարծեցի, թե աթոռն էր... Էդ ասելուց հետո ավելի ամաչեցի, բայց միաժամանակ ծիծաղս էլ ր գալիս համ արածիս, համ ասածիս վրա։ Ու տենց, մի կերպ ծիծաղս զսպելով, տեղ հասա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (28.06.2011), Kiss (03.06.2011)

  9. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Մի քանի օր առաջ հետաքրքիր դեպք պատահեց։

    Երթուղայինում, նստել էի վարորդի կողքը։ Մի հատ տատի կանգնեցրեց, նստեց։ 10 րոպե մեքենան քշելուց հետո, վարորդը կանգնեց, ու տատիին ասումա ԻՋԻ։ Սենց նայում եմ կողքս, վարորդը արդեն համարյա գոռալով տատիին ասումա իջի, տատին էլ չի իջնում։ Շրջվեմ, տեսնեմ բոլորը իրենց քթերը պինդ փակել են, ու տատիին համոզում են որ իջնի։

    Տատին վերջը զոռով իջավ, հիմա ես վարորդը ասումա «Էս ով էր արա»։ Ես էլ մի տեսակ թարս եմ նայում վարորդին, շրջվում եմ, ժողովուրդը ինչ որ բաներ են խոսում։ (Իմ ականջներին էլ ականջակալներ կային)։ Մի խոսքով, չդիմացա, ականջակալները հանեցի, վարորդին ասեցի «Հա ինչ վատ տատի էր էէէէէէ՞»։ Վարորդը, սենց մի տեսակ վրաս նայեց, բա հոտ չէս առնու՞մ։ Ու այդ պահին ամեն ինչ պարզ դառավ ինձ համար... (Ես հոտառություն չունեմ)։ Պարզվում ա, տատիից շատ զզվելի ուժեղ հոտ էր գալիս

  10. #6
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Մի պատմություն էլ ես հիշեցի:
    Մի օր երթուղային տաքսի մի դուդուկահար էր նստել ու ամեն մի մարշուտնի իջնողի կամ նոր նստողի պատվին «Տարան, տարան» երաժշտությունն էր նվագում: Մեր խեղճ ժողովուրդը ու՞ր է տեսել սենց բան, պատկերացնում եք մարշուտնու դուռը բացեք ու դուդուկ նվագեն: Ու պատկերացնում եք, թե էդ մարդկանց դեմքը պահի տակ ի՞նչ է լինում:
    Ով նոր մարշուտի էր բարձրանում ասումա. «Դուք թաքնված տեցախցի՞կ եք» Խեղճ մարդը ասումա չէ, ուղղակի էսօր ուզում եմ ժողովրդիս ուրախ տեսնեմ, բայց ոչ մեկ չի հավատում ու բոլորը ստարտի նստել են, անընդհատ մազերներն են ուղղում, մթոմ թաքնված տեսախցիկա: Վերջը էս մարդը իջավ ու այդպես թաքնված տեսախցիկ չհայտնաբերեցինք, փոխարենը շատ ծիծաղեցինք ու մի կերպ հավատացինք, որ մեր իրականության մեջ իսկապես կան մարդիկ, որոնք ուզում են իրենց ժողովրդին ուրախ տեսնել:
    Վերջին խմբագրող՝ Gohar: 12.03.2007, 22:35:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kiss (03.06.2011), Lyonik (13.10.2009), Progart (18.01.2019), Ribelle (19.09.2009), Smokie (26.01.2011), Sona_Yar (01.10.2009), Yevuk (07.02.2010)

  12. #7
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Ժողովուրդ, էս ինչքան լավ պատմություններ էիք գրել, լիքը ծիծաղեցի

    Մի բան էլ ես պատմեմ, որ հիմա հիշում եմ լայն ժպիտով, բայց այդ պահին... Ավելի լավ է կարդացեք։

    Պատկերացրեք մի 5 տարի առաջ, ձմեռ, ցուրտ, երեկոյան ժամը 6–ն է արդեն, կիսամութ։ Ես էլ նստեցի երթուղային, նեղ մասով մի կերպ անցա՝ իմ՝ համեմատաբար բարակ «դուբլյոնկայով» ճեղքելով մի քանի հոգու հաստ վերարկուներով, մուշտակներով կազմված պատը, ու նստեցի վերջին 4 տեղանոց նստարանին։ Արդեն հանգիստ շունչ քաշեցի, որ հաջողացրի նստել... մեկ էլ հենց դիմացս նստած մարդը, որ 45–50 տարեկան կլիներ, հավանաբար մի քանի բաժակ էլ խմած էր , շրջվեց ու լուրջ ձայնով ասեց. «Բալիկ ջան, ճիշտ ա, շատ սիրուն ա, որ երկար մազեր ունես, բայց չե՞ս մտածում, որ կարող ա ուրիշներին տհաճ ա, որ իրանց քսվում են մազերդ»։ Բայց ախր մի երկար էլ լինեին, ուսիցս երևի մի 10 սմ էին երկար, ալիքաձև թափված էին ուսերիս։ Ձայն չհանեցի։ Շրջվեց, մի քանի վայրկյանից նորից նույն բանը ասեց մի քիչ ուրիշ բառերով։ Ես էլ մտածում էի, խմած մարդ է, ավել–պակաս խոսում է էլի, որ մի բան ասեմ, էլի շարունակելու է, նորից լռեցի։ Հիմա որ հիշում եմ՝ ոնց էի բերանս ջուր առել, նստել, ծիծաղս գալիս է, դե շատ ամաչկոտ էի ։ Մի քանի րոպեից էս մարդը սկսեց կողքինի հետ բարձրաձայն քննարկել, հետո շրջվեց կողքիս նստած տղային հարցրեց. «Բա քեզ տհաճ չի՞, որ իրա մազերը քո ուսին էլ են կպնում»։ Էս տղան էլ թե. «Չէ՛, ինչի՞ պտի տհաճ ըլնի»։ Ես կարմրել–կապտել, նստել եմ։ Մեկ էլ մի տղա է նստում երթուղային ու անմիջապես միանում է խոսակցությանը։ Ասում է . «Իր մազերը չեն, կուզի կթափի, չի ուզի, չի թափի, քո ի՞նչ գործն է»։ Մի քիչ էլ որ կրքերը թեժացան, էս նոր նստած տղան ասեց խմածին. «Բա՞ն ա եղել, արի իջնենք, խոսանք»։ Էս պահին ոնց որ եռման ջուրը լցնեին գլխիս։ Վարորդը կանգնեցրեց մեքենան, ու երթուղայինում գտնվող արական սեռի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ վարորդը, մի ակնթարթում հայտվեցին մի քանի մետր հեռավորության վրա։ Այդ պահին իմ վիճակը չեմ էլ կարող նկարագրել, թողնում եմ Ձեր երևակայությանը, միայն որպես հուշում ասեմ, որ երթուղայինում մնացած տարբեր տարիքի կանանց թարս հայացքներն ու հոգոցները պատկերավոր ձևով ասում էին. «Տեսա՞ր՝ ինչ եղավ...» Բախտի բերմամբ վարորդը շուտ հիշեց իր պարտականության մասին ու մի քանի հոգու հետ վերադարձավ, իսկ վեճի հիմնական մասնակիցները այդպես էլ մնացին հազարամյակի ամենակարևոր հարցը քննարկելու։

    Հ.Գ. Չեմ կարծում, որ դրա հետ կապ ունի, բայց դրանից հետո մազերս միշտ մաքսիմում ուսիցս են եղել։

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2013), Smokie (26.01.2011), Ամմէ (03.10.2012)

  14. #8
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Ժողովուրդ ջան 32 ակումբի հումորները դեռ շատ հեռու են մեր երթուղայիններում տեղի ունեցածների համեմատ
    Ուրեմն մի անգամ առավոտյան գնում եմ դասի, երթուղայինում այլևս կանգնելու տեղ չկա, երկու տեղանոց նստարանին նստած էինք չորսով, իմ ձեռքին էլ արդեն մի երեք պայուսակ, ու մի կին մի կերպ բարձրացավ երթուղային` ձեռքին լիքը տոպրակներ և ուղիղ այդ տոպրակները դրեց ոտքերիսես զարմացած նայում եմ իրեն, որ ասի կլինի սա այստեղ դնեմ, ձեզ հարմար է, դրա փոխարեն մի արհամարհական հայացք ստացա, ես ոտքերս մի կողմ տարա և բոլոր տոպրակները գետին թափվեցին, նայեց ինձ այդ կինը ջղայնացած, ես էլ լրիվ անտարբեր հայացք ընդունեցի:

    Մի անգամ էլ նստեցի երթուղային, ամբողջ ճանապարհին մի մեծահասակ կին խոսում էր նախարարներից, պետությունից, մի խոսքով բողոքի գիրք, բոլորը ձանձրացել էին, մեկ էլ վարորդը շրջվեց ասեց, տիկին դե բավական է խոսեք, էտ կինն էլ ասեց ի դեպ ես օրիորդ եմ, ամբողջ երթուղայինը չէր կարողանում զսպել ծիծաղը
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (01.10.2009), Kiss (03.06.2011), Smokie (26.01.2011), Yevuk (07.02.2010), Ամմէ (03.10.2012)

  16. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Բայց էդ հոտավետ տատիկներն իրոք ծանր դեպք են... Էն որ մածուններով ու կաթերով լի մեծ-մեծ պայուսակներով բեռնավորված՝ մտնում են երթուղային... ու գնա՜ց... թրքահոտը տարածվում է ամբողջ մեքենայով մեկ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Էս պատմությունը եղել է Ակումբի հերթական հանդիպումներից մեկին գնալու ճանապարհին: Ինչպես հաճախ է պատահում՝ երթուղայինում բարձր երաժշտություն էր միացված… շուտով պարզ դարձավ, որ ռադիոյով էր միացված էդ երաժշտությունը => հերթական երգից ստիպված էինք գովագդ լսել… Նկարագրեմ իմ դիրքը երթուղայինում. նստած եմ 2 տեղանի նստարանին, կողքս նստած է 60-ին մոտ մի գեր կին, իսկ դիմացս դեմքով դեպի ինձ նստած է 17-18 տարեկան, վանող արտաքինով մի աղջիկ: Վերադառնանք գովազդին… բնականաբար անկախ ինձնից լսում եմ անվերջանալի գովազդները… հերթական գովազդի տեքստի սկիզբը չեմ հիշում, բայց վերջը այսպես էր՝ «…վայելեք այն ամենը՝ ինչ ձեր կողքին է»: Սկզբում էդ բառերին ուշադրություն չդարձրեցի, բայց դիմացս նստած աղջիկը ստիպեց վերլուծել էդ բառերը՝ նա սկզբում նայեց կողքիս կնոջը, հետո ինձ, հետո խղճահարություն արտահայտող հայացքով սկզբում նայեց կողքիս կնոջը, իսկ հետո նույն հայացքով ինձ… հույս ունեմ, որ ինձ էր խղճում, ոչ թե կողքինիս…

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ..Ando.. (20.03.2010), Alphaone (25.01.2013), Ambrosine (03.10.2009), Kiss (03.06.2011), Smokie (26.01.2011), Ամմէ (03.10.2012), Արամ (12.10.2009)

  19. #11
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    35
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Մոտ մի չորս տարի առաջ երթուղային բարձրացա, տեղ չկար, ուստի ես և մի կին ստիպված պետք է կանգնած մնայինք... Հետո, որ մի երկու հոգի իջան, ես հարմարվեցի վարորդի հետևի նստատեղին, դիմացս էլ մի տղա էր նստած, ում կողքի նստատեղն ազատ էր: Քանի որ կինը շարունակում էր կանգնած մնալ, այդ տղան էլ երևի մտածեց, որ նա չի նկատել ազատ տեղը, ուստի առաջարկեց նրան նստել: Իսկ կինը, մի գոռոզ հայացք նետելով էդ տղու վրա, ասաց, որ այդպես իրեն հարմար է,,, Էն էլ ասելն ու վարորդի արգելակելը մեկ եղավ, և նա ուղիղ ընկավ տղայի գիրկը...Տղան ահավոր կարմրելով ասաց, «Ես ձեզ ասացի նստեք, չէ՞»: Հիմա բոլորը ծիծաղում են: Շփոթմունքից չիմանալով ինչ անել, կինն անմիջապես իջավ հաջորդ կանգառում: Ծիծաղս մինչև վերջ հազիվ էի զսպում տղային չամաչեցնելու համար, բայց իջնելուց հետո հազիվ լիաթոք ծիծաղեցի:
    Վերջին խմբագրող՝ Srtik: 15.03.2007, 13:25:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (28.06.2011), Kiss (03.06.2011), Smokie (26.01.2011), գյումրեցի աղջիկ (07.02.2010)

  21. #12
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Այսօր բարձրացա երթուղային տաքսի ու նստեցի միակ ազատ տեղը, իսկ դիմացս նստած էր մոտ 70 տարեկան մի կին :… իրան նայեցի ու հասկացա, որ մի բան էն չի իրա արտաքինի մեջ… շուտով նկատեցի, որ էս կինը ականջակալներով էր, ու գլուխը ներդաշնակ տատանում էր… իսկ երբ ավելի ուշադիր նայեցի իրան, տեսա, որ տարիքին անհամապատասխան շատ էր շպարված… ենթադրում եմ, որ մոռացել էր իր տարիքի մասին… ինքը շատ ծիծաղելի տեսք ուներ, բայց ես զսպում էի ինձ, քանի որ անհարմար կլինել ծիծաղել իրանից էդքան գոհ կնոջ վրա… Բայց երբ նա վեր կացավ տեղից, որ իջնի՝ չծիծաղել չէի կարող՝ նրա ականջակալների մյուս ծայրը կախված էր օդում…
    18.03.07թ.

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2013), Kiss (03.06.2011), Smokie (26.01.2011)

  23. #13
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    էսի դասախոսս ա պատմել.
    ուրեմն ինքը պրոսպեկտից մառշուտկա ա նստում, որ էթա համալսարան, մի հատ ծանոթ ա ճամփին նստում, դասախոսս էլ մտածում ա սրանից հետո իջնեմ, որ իրա տեղը չստանամ, էդ մարդն էլ բարևում ա, ոնց ես, ոնց չես, ու թարսի պես հարցնում ա ուր էս իջնելու, դասախոսս էլ կարգին հեռու տեղ ա մտածում ասի, որ ինքը 2-րդը իջնի ու ոտ-ոտ էթա համալսարան: Ասում ա "Ռասյա եմ իջնելու", էն մարդն էլ ասում ա "Էրեբունի եմ իջնելու"
    Հիմա դասախոսս ստիպված ա Ռասյա իջնի, թե չե որ համալսարան իջնի, էդ մարդը կասի խաբեց: Մի խոսքով, իրա համար ուզում էր էթար համալսարան դասի, բայց
    1. Ռասյա իջավ, ու քայլելով հասավ համալսարան
    2. դասից երևի ուշացավ
    3. էդ մարդու տեղն էլ ստացավ

    նենց որ ժլատությունը լավ բան չի

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kiss (03.06.2011), Smokie (26.01.2011)

  25. #14
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Հավեսով ծիծաղեցի
    ՄԻ պատմություն, որն ինձ հետ չի կատարվել…
    Ուրեմն ծանոթներիցս մեկը /աղջիկ/ իր համար խելոք նստած է լինում երթուղայինում, մեկ էլ կողքին տեղավորվում է մի պապիկ
    ՄԻ երկու անգամ ուշադիր զննում է աղջկան ու բացականչում.
    —Վա՜յ, ազիզ՛ ջան, ո՜նց էս մեծացել, Ա՛յ բալա…սիրունացել ես…
    Քանի որ պապիկն անունը չի տալիս, էս աղջիկը մտածում է, որ երևի իրեն ճանաչում է…
    —Մերսի,—ու լռում է…
    Մեկ էլ էս պապիկը սկսում է հարցուփորձ անել.
    —Պապան ո՞նց ա
    —Լավ ա, մերսի
    —Մաման ու պապան չեն բաժանվել, չէ՞
    —Չէ ինչի՞ պիտի բաժանվեին
    —Վայ ազիզ ջան…բա հորքուրդ վերջը ինչի՞ց մեռավ…
    —Չի մեռել / և այստեղ հանկարծ հասկանում է, որ իրեն ուրիշի հետ են շփոթել…
    —Ո՜նց…վայ, ուրեմն ինչի՞ ա ինձ տենց բան հասել…վայ ի՜նչ լավ ա…
    վայ…Ես էլ ասում էի մի օր գամ Ձեր տուն, ամոթ էր վերջը…
    Էս խեղճ աղջիկն արդեն ուզում ա ասի, որ պապիկը սխալվում ա…ինքն իր իմացած, իրեն ծանոթ աղջիկը չի…Էն էլ էս պապին էնքան ա ուրախանում հորքուրի «հարությունից», որ մերթընդմերթ ասում ա.
    —Վայ, ի՜նչ լավ ա, որ չի մեռել…
    Գալիս ա ժամանակը, որ էս աղջիկը պիտի իջնի…մտածումա՝ տեղը ստանա- չստանա ի՞նչ անի…պապին էլ տեղից չի շարժվում…
    Վերջը ստանում իջնում ա՝ հաջողություն ասելով անծանոթ ծանոթին… վերջինս տարօրինակ ձևով ժպտում ա…
    Մեկ-մեկ հիշում ծիծաղում ենք…ու միշտ էս աղջիկը զարմանում ա
    —Տեսնես էդ պապին իրոք իրան խառնել էր ուրիշի հետ, թե ձև էր գտել, որ տեղը ստանային…
    Ախր այդ տարօրինակ ժպիտը…

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kiss (03.06.2011), Smokie (26.01.2011), գյումրեցի աղջիկ (07.02.2010)

  27. #15
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    մի դեպք պատմեմ, որը ամենաթարմն է ու իմ մասին: Ուրեմն նստած եմ երթուղայինում քրոջս հետ, քիչ-քիչ լցվում են ժողովուրդը: լավ լցվեցին, հիմա զգում եմ որ կողքիս կանգնած աղջկան շատ անհարմար ա վեշով, բայց չեմ զիջում տեղս, ախր System- ի երգն էի լսում կիսովի քրոջս հետ: Էս աղջկանից վերցրեցի վեշը ու պահեցի մոտս մինչև իջնելս, բայց անընդհատ զգում եմ որ տարօրինակ ա նայում ինձ: իջնելուց առաջ նայեցի դեմքին, երբ նստեց քրոջս մոտ, միայն օրվա վերջում հիշեցի, որ նա իմ անգլերենի նախկին դասախոսն էր, շատ սիրուն արտաքինով, բոլոր տղաները նրա դասին նստում էին ու լռում..., նույնիսկ ուրիշ կուրսերից... իսկ ես նույնիսկ տեղ չտվեցի...
    Վերջին խմբագրող՝ NetX: 24.08.2008, 03:16: Պատճառ: Գրառման ավելացում
    ...ներկերս վերջացել են...

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kiss (03.06.2011)

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան պատմություններ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 07.07.2023, 15:20
  2. Զվարճալի պատմություններ
    Հեղինակ՝ Lionne_en_Chasse, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1481
    Վերջինը: 17.06.2020, 19:52
  3. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  4. Գրառումներ: 8
    Վերջինը: 15.07.2011, 11:35
  5. Զզվելի պատմություններ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 53
    Վերջինը: 16.03.2009, 14:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •