Ուրեմն երթուղայինով գնում եմ դասի:....Առավոտ.... 78....սովորական խցկվափաթաթված վիճակ......արդեն հարազատ դեմքեր....ճռճռացող պատուհաններ....ու մեկ էլ առեղծվածային կերպով միշտ մի մարդու ճխտվելու տեղ : Էս անգամ կիսատ-պռատ նստած էի , ինչ-որ մեկի վարսերն էրն վրես ծածանվում .. բայց դրա մասին չեմ այսօր խոսալու:
...Կարծում եմ կոլորիտից քչից-շատից պատկերացում ունեցաք: Հիմա անցնեմ բուն թեմային.
Ուրեմն սենց խախանդ գնում ենք ու վերջապես հասանք Կոմիտասի շուկայի մոտերքը: Իջնող կար(մի հատ տարիքով ձյաձյա), բայց իրա իջնելու համար անհրաժեշտ էր, որ առնվազն մի հոգի իջներ: Այդպիսի մեկը հանդիսացավ մի հատ դասական ՔՅԱՌԹՈՒՇԿԱ..: Էս մեր ձյաձյան, երբ իջավ կատարեց մի հատ կոպիտ սխալ. միամիտ կանգնեց էս Քյառթոշկայի ոտին:
..Բայց ձյաձյան ներողություն խնդրեց գնաց: Չէ', բայց ոնց կլինի!!!!!
- Աաաաաաա հոպար, տենց լավ չի ... բարձացար վրեսսսսս~~~~:
Սրա բարձրանալն ու դուռր շխկցնելը մեկ եղավ: Սա ճակատագրական հանդիսացավ, քանզի դռան հերթակա բացմանը ոչ ոք ականատես չեղավ...
Էս խեսճ շոֆեռը գժված, էլ դրսից բզբզեց, էլ մարդկանց բերեց որ օգնեն, բայց նի վ կակույու,,,, չի բացվում ու վսյօ!!!! ..... Դիսկանֆորտը սպանում ա..Էս վիճակից հիմա սենց խնդալս բռնել աջ ու ձախ եմ նայում որ պահեմ, էն ել ամենուր դեմքեր են ....
ՀԻմա վերջը լսեք. մեջը մի հատ կին մեկ էլ շատ մտածեց մտածեց , մաթեմատիկական հաշվարկներ արեց , հաաքեց համարձակությունը ու հրամայեց ՀՕՊԱՐԻՆ.
-Վարորդ ջան, գոնե քշեք Մասիվ գործի հասնենք վաաաայյյ .....
Ու ըտե ես ու ոչ միայն ես չդիմացանք,,,,,,... ՓՌՌԹԹԹԹ.....
Վերջում դիմեցինք Ֆոռր Բոյարդի մեթոդին.... դուրս եկանք չերեզ շոֆեռի նստարան:Այ թե արկած էր... լիքը պատմելու բան եղավ ինստիտուտում:
Էջանիշներ