Մի պատմություն էլ ես հիշեցի:
Մի օր երթուղային տաքսի մի դուդուկահար էր նստել ու ամեն մի մարշուտնի իջնողի կամ նոր նստողի պատվին «Տարան, տարան» երաժշտությունն էր նվագում: Մեր խեղճ ժողովուրդը ու՞ր է տեսել սենց բան, պատկերացնում եք մարշուտնու դուռը բացեք ու դուդուկ նվագեն:Ու պատկերացնում եք, թե էդ մարդկանց դեմքը պահի տակ ի՞նչ է լինում:
Ով նոր մարշուտի էր բարձրանում ասումա. «Դուք թաքնված տեցախցի՞կ եք»Խեղճ մարդը ասումա չէ, ուղղակի էսօր ուզում եմ ժողովրդիս ուրախ տեսնեմ, բայց ոչ մեկ չի հավատում ու բոլորը ստարտի նստել են, անընդհատ մազերներն են ուղղում, մթոմ թաքնված տեսախցիկա:
Վերջը էս մարդը իջավ ու այդպես թաքնված տեսախցիկ չհայտնաբերեցինք, փոխարենը շատ ծիծաղեցինք ու մի կերպ հավատացինք, որ մեր իրականության մեջ իսկապես կան մարդիկ, որոնք ուզում են իրենց ժողովրդին ուրախ տեսնել:
![]()
Էջանիշներ