User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 131 հատից

Թեմա: Զվարճալի ու զավեշտական պատմություններ երթուղայիններում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զվարճալի ու զավեշտական պատմություններ երթուղայիններում

    Վերնագիրը ո՞նց էր։

    Ժողովուրդ ջան, այստեղ գրում ենք պատմություններ, որոնք տեղի են ունեցել երթուղային տաքսիներում։ Ինչքան հնարավորա հետաքրքիր կգրեք

    Երևի ես կսկսեմ։

    2 օր առաջ, երթուղայինում հետաքրքիր կռիվ էր գնում, քիչ էր մնում իրար քրֆեին։ Երկու ծանոթներ էին, ու կռիվ էին անում, թե ով պիտի տոմսը առնի : Ոտքի էին կանգնել, ու իրար ձեռքերին էին խփում։ Բայց, որ սրանցից մեկը զանգեր, պարտքով փող ուզեր, նա հաստատ կասեր, որ չունի։ Ինչ հետաքրքիր հոգեբանություն է մարդկանց մոտ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (02.10.2009), Նիկեա (29.03.2013)

  3. #2
    Սիրահարված... xman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    մի քնաի օր առաջ մեր հարևանի 6 տարեկան երեխան հետ էր տվել դիմացի տղու վրա, որը ծաղիկները ձեռքին ըստ երևույթին գնում էր ռոմանտիկ հանդիպման…
    Վերջին խմբագրող՝ NetX: 24.08.2008, 03:06:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kiss (03.06.2011), Նիկեա (29.03.2013)

  5. #3
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Մի շատ հետաքրքիր պատմություն էլ ես պատմեմ երթուղային կյանքից
    Ես և Goga-ն երթուղայինի մեջ մի կերպ խցկված կանգնել ենք: Մեկ էլ հանկարծ երթուղայինի դիմաց մեքենա է հայտնվում,դե վարորդն էլ կտրուկ արգելակում է:Ես մի կերպ ինձ պահում եմ՝ երկու ձեռքով ամուր կառչած նստարանից, քույրս չի կարողանում և ձեռքով բռնվում է (եթե կարելի է այդպես ասել) դիմացը նստած տղամարդու գլխից,ընդ որում այդ տղամարդը քաչալ էր Հիմա այնքան ուժեղ է ձեռքով սեղմում գլխին, որ այս մարդու գլուխը ետ է գնացել Արդեն երթուղայինի ընթացքը նորմալացել է, բայց Goga-ն շարունակում է ձեռքով բռնել խեղճ մարդու ճակատը
    Վերջիվերջո այս մարդը տեսավ, որ էլ ճար չկա, մի քիչ կողքի քաշվեց, քրոջս ասեց.«Արի այստեղ նստի»
    Իսկ իմ աչքերից արցունքները գլորվում էին, քանզի չէի կարողանում լիաթոք ծիծաղել

    Հ.Գ. Երբ իջնում էի երթուղայինից, նկատեցի,որ այդ մարդու ճակատը մի լավ կարմրել է
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (28.06.2011), Apsara (01.10.2009), Chilly (02.10.2009), Lyonik (13.10.2009), Progart (18.01.2019), Smokie (26.01.2011), snow (14.09.2009), Yevuk (07.02.2010), գյումրեցի աղջիկ (08.02.2010)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Selene, պատմությունդ լավն էր։

    Ես էլ մի դեպք հիշեցի իմ հեռավոր ուսանողական տարիներից։ Ուրեմն բարձրացա երթուղային ու քանի որ նստելու տեղ չկար, կանգնելու տեղ էլ համարյա չկար, ստիպված կանգնեցի դռան դիմացի մասում... Դե, պիտի մի տեղից բռնեի, իսկ այդտեղ կանգնած ժամանակ ամենահարմարը կամ ամենամոտը վարորդի կողքի նստատեղի հետևամասն էր (հենարանը), ես էլ ձեռքս դրեցի դրա վրա ու ինձնից գոհ դիրքավորվեցի, մեկ էլ այդ նստատեղին նստած մարդը միանգամից շրջվեց ու զարմացած նայեց ինձ... դու մի ասա՝ փոխանակ հենարանից բռնելու, էդ մարդու ուսից էի բռնել... անմիջապես ձեռքս հետ քաշեցի, դե, բնականաբար, ամոթից գետինը մտնելով... ու անկախ ինձնից՝ ասեցի՝ վայ, կներեք, ես կարծեցի, թե աթոռն էր... Էդ ասելուց հետո ավելի ամաչեցի, բայց միաժամանակ ծիծաղս էլ ր գալիս համ արածիս, համ ասածիս վրա։ Ու տենց, մի կերպ ծիծաղս զսպելով, տեղ հասա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (28.06.2011), Kiss (03.06.2011)

  9. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Մի քանի օր առաջ հետաքրքիր դեպք պատահեց։

    Երթուղայինում, նստել էի վարորդի կողքը։ Մի հատ տատի կանգնեցրեց, նստեց։ 10 րոպե մեքենան քշելուց հետո, վարորդը կանգնեց, ու տատիին ասումա ԻՋԻ։ Սենց նայում եմ կողքս, վարորդը արդեն համարյա գոռալով տատիին ասումա իջի, տատին էլ չի իջնում։ Շրջվեմ, տեսնեմ բոլորը իրենց քթերը պինդ փակել են, ու տատիին համոզում են որ իջնի։

    Տատին վերջը զոռով իջավ, հիմա ես վարորդը ասումա «Էս ով էր արա»։ Ես էլ մի տեսակ թարս եմ նայում վարորդին, շրջվում եմ, ժողովուրդը ինչ որ բաներ են խոսում։ (Իմ ականջներին էլ ականջակալներ կային)։ Մի խոսքով, չդիմացա, ականջակալները հանեցի, վարորդին ասեցի «Հա ինչ վատ տատի էր էէէէէէ՞»։ Վարորդը, սենց մի տեսակ վրաս նայեց, բա հոտ չէս առնու՞մ։ Ու այդ պահին ամեն ինչ պարզ դառավ ինձ համար... (Ես հոտառություն չունեմ)։ Պարզվում ա, տատիից շատ զզվելի ուժեղ հոտ էր գալիս

  10. #6
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Մի պատմություն էլ ես հիշեցի:
    Մի օր երթուղային տաքսի մի դուդուկահար էր նստել ու ամեն մի մարշուտնի իջնողի կամ նոր նստողի պատվին «Տարան, տարան» երաժշտությունն էր նվագում: Մեր խեղճ ժողովուրդը ու՞ր է տեսել սենց բան, պատկերացնում եք մարշուտնու դուռը բացեք ու դուդուկ նվագեն: Ու պատկերացնում եք, թե էդ մարդկանց դեմքը պահի տակ ի՞նչ է լինում:
    Ով նոր մարշուտի էր բարձրանում ասումա. «Դուք թաքնված տեցախցի՞կ եք» Խեղճ մարդը ասումա չէ, ուղղակի էսօր ուզում եմ ժողովրդիս ուրախ տեսնեմ, բայց ոչ մեկ չի հավատում ու բոլորը ստարտի նստել են, անընդհատ մազերներն են ուղղում, մթոմ թաքնված տեսախցիկա: Վերջը էս մարդը իջավ ու այդպես թաքնված տեսախցիկ չհայտնաբերեցինք, փոխարենը շատ ծիծաղեցինք ու մի կերպ հավատացինք, որ մեր իրականության մեջ իսկապես կան մարդիկ, որոնք ուզում են իրենց ժողովրդին ուրախ տեսնել:
    Վերջին խմբագրող՝ Gohar: 12.03.2007, 22:35:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kiss (03.06.2011), Lyonik (13.10.2009), Progart (18.01.2019), Ribelle (19.09.2009), Smokie (26.01.2011), Sona_Yar (01.10.2009), Yevuk (07.02.2010)

  12. #7
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    իմ հետ միշտ տարօրինակ դեպքեր են պատահում երթուղայինում

    գնում ենք չորս ընկերուհիներով կուրսեցու տուն` պարապելու /իբր էլի/... մի կերպ խցկվեցինք երթուղայինի մեջ, կանգնելու տեղ չկա… ընկերուհիներիցս մեկն ինձ ցույցա տալիս ու բարձր ասումա.
    -Ինքն իրեն շատ վատա զգում, տեղ տվեք, թող նստի
    Դի մացի նստած տղան, մի միլիմետր կողք ա քաշվում ու ասում.
    -Նստեք
    Բնականաբար ծիծաղում եմ ու խնդրում եմ որ նստի հանգիստ
    Էս պահին էս տղան բռնումա ձեռքիցս ու քաշում ա իր մոտ/
    - Ասում ոմ նստի վայ, նստի
    Ետևից մի պապիկ ինձ բրդումա էդ տղայի վրա համարյա ընկնում եմ գիրկը
    Ասում եմ.
    -Ես չեմ տեղավորվի, դուք նստեք հանգիստ
    բրդում ու քաշում են էս տղան ասումա անունդ ի՞նչա, արի նստի կողքս արդեն ես գոռում եմ
    -Թողե~ք ինձ լա~վ էլի
    վերջը գցեցին ինձ մի միլիմետրանոց արանքը մի ոտքս օդի մեջ ցցված, մյուսը ես տղան ու պապիկը ճխլել են
    մի կերպ տեղ հասանք, ընկերուհիներս ինձ հազիվ դուրս հանեցին, որովհետև արդեն համարյա անգիտակից էի, էնքան էի ծիծաղել… աչքերիցս արցունքներ էին գնում արդեն …
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (27.01.2011)

  14. #8
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Լավ, մի դեպք էլ պատմեմ չարաբաստիկ երթուղայինի մասին, որ մի երկու շաբաթ առաջ էր պատահել հետս

    Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երթուղային բարձրանալիս ոտքս սղաց ու կախվեցի մեջը կանգնած բանակային շորերով մի տղայի ոտքից… Մի կերպ ամաչելով բարձրացա, գլուխս խբեցի դռանը ու բացականչեցի «Օ~յ մամոչկի»
    բոլորն ինձ էին նայում… վերջում ինձ տեղ տվեցին, գնացի նստեցի… ու մտածում եմ, «երանի ինձ ոչ մեկը չնայի»…
    Էս պահին վարորդը կտրուկ արգելակեց… բանակային շորերով տղան, չկարողանալով իրեն պահել, հետ-հետ եկավ ու նստեց գիրկս… իրան վատ զգաց, … ես նե~նց էի ծիծաղում, որ ամոթից իմ կողմը չէր նայում…
    հետո իջնելուս ժամանակը եկավ… աբարանցու պես կրունկը դրեցի նեղ աստիճանին, թաթս մնաց օդի մեջ… ու դմփացի… ընկա ուղիղ երկու տղաների ձեռքերի մեջ… մեկը մի ձեռքիցս օդում բռնեց, մյուսը` մյուս… ու իմ մոտ հիստերիկ ծիծաղ սկսվեց… օդում կախված ծիծաղում էի… տղաներն էլ մեկ իրար էին նայում, մեկ` ինձ… երևի մտածեցին հոգեկան հիվանդ եմ…

    Տենց թարս օր դեռ հետս չէր եղել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2013), Kiss (03.06.2011), Progart (18.01.2019), Smokie (27.01.2011)

  16. #9
    Սկսնակ անդամ egoist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Մի ուրախ պատմություն էլ ես հիշեսի կապված երթուղային տաքսու հետ...
    Մի անգամ ընկերուհիներով գնում էինք մեր ընկերուհու տուն, չեմ հիշում ինչ առիթ էր, ու փուչիկներ էինք առել, բայց չէինք փչել: Երբ նստեցինք երթուղային տաքսի , մենք վերջում էինք նստել ու բավականին էլ մարդ կար, որոշեցին փուչիկները փչել, ու հանկարծ փուչիկներց մեկը տրաքեց, այդ ժամանակ վարորդը կտրուկ արգելակեց ու մեքենայից իջավ, իրեն թվաց անվադողի հետ ինչ-որ բան պատահեց, բոլոր խառնվեցին իրար, մենք նույնպես զարմացած իրար էինք նայում , լավ է ուղևորներից մեկը , որ նկատել էր մեր փուչիկները ասաց. «Բան էլ չկա ,երեխեքը փուչիկ էին փչում» , էդ ժամանակ հասկանալով որ այդ խառնաշփոթի պատճառը մենք ենք սկսեցին բարձրաձայն ծիծաղել ու
    բոլորի բարկացած հայացքները ուղղվեցին մեզ....
    Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kiss (03.06.2011), Smokie (27.01.2011)

  18. #10
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    առավոտ շուտ գնում եի ինստիտուտ, նստել եի առջևում վարորդի կողքի նստելատեղին, ձեռքս դռան վրա..մանումենտի ճանապարհին վարորդը մի հատ կտրուկ մանյովր արեց որի հետևանքով կողքիս դուռը բացվեց, քանի որ ձեռս վրեն եր ես ել գրեթե ամբողջովին դուրսը հայտնվեցի բայց հետո կարողացա հետ ձգվել բայց պատկերացնում եմ կողքի մեքենայի վարորդի տպավորությունը հանգիստ գնում ե մեկ ել կողքի մեքենայի դուռը բացվում է և մեկը զարմացած դեմքով գրեթե դուրս է թռնում հետո արագ դուռը փակվում է
    ...

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2013), AniwaR (01.10.2009), Progart (18.01.2019), Smokie (27.01.2011), total_abandon (04.06.2014)

  20. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Մի հատ դեպք էլ ինձ հետ էր պատահել երկար տարիներ առաջ: Ես միշտ մարշրուտկա նստելուց եթե ստիպված եմ լինում կանգնել, մեջքով հենվում եմ առաստաղին:

    Մի անգամ դասի գնալուց ստիպված պռես լցված մարշրուտկա նստեցի, ու մի կերպ տեղավորվեցի դռան մոտ: Կտրուկ շրջադարձի ժամանակ դուռը բացվեց, եթե մեջքով հենված չլինեի առաստաղին, դիմացս կանգնած մարդկանց ճնշման տակ հաստատ դուրս կթռնեի, բայց ինձ կարողացա պահել ու մի ձեռքս դուրս մեկնեցի, որ դռան բռնակը գտնեմ ու դուռը փակեմ, իսկ անկյունում նստած աղջկան թվաց, թե ընկնում եմ, երկու ձեռքով ամուր փաթաթվեց ինձ ու սկսեց ճչալ, ես էլ փոխանակ իրեն հանգստացնեմ հիստերիկի պես հռհռում եմ:

    Մի խոսքով, վարորդը մարշրուտկան կանգնացրեց, բոլորը էս աղջկան են հանգստացնում, թե իմ հետ ոչ մի վատ բան չեղավ, իսկ ես կանգնած ծիծաղում էի...... Շատ ամոթ էր.......
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (02.10.2009), Progart (18.01.2019), Smokie (27.01.2011), total_abandon (04.06.2014), գյումրեցի աղջիկ (07.02.2010)

  22. #12
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթուղային պատմություններ

    Մի դեպք էլ ես պատմեմ:
    Ուրեմն ընկերուհուս հետ մարշուտկով վերադառնում ենք անգլերենի օլիմպիադայից:Մեքենան ահավոր լիքնա ու ընկերուսիս` ինձ նման նիհար:Թարսի պես անըհդհատ չաղ մարդիկ են մտնում ու գնալով ավելի ու ավելի են ճզմում ընկերուհուս դռան մոտ,ես էլ ,բարեբախտաբար,դռնից հեռու էի:Վերջիվերջո մի հատ աննկարագրելի գեր մարդ իրան խցկելով մտավ մեքենան ու արդեն էլ ազատ քառակուսի մետր չկար:Վարորդը գազը միացրեց,որ գնա,մի երկու մետր անցանք,մեկ էլ էս խեղճ ընկերուհիս մարշուտկից դուրս թռավ ուղիղ դուրս,դու մի ասա դուռը լավ չէին փակել,կամ էլարդեն չէին կարողանում փակել:Պատկերացրեք մարշուտկի ժողորվդի վիճակը...Էս վարորդը խառնված իրար ուզումա իջնի,մեկ էլ տեսնենք «ընկած» ուղևորը իրա ոտով կաղին տալով գալիսա դեպի մեքենան...
    Բարեբախտաբար մեքենան հլը թափ չէր հավաքել,ընկերուհուս բացի մի քանի քերծվածքներից ուրիշ բան չէր եղել:Մինչև հիմա էլ ,որ հիշում եմ իրա դեմքի արտահայտությունը,ծիծաղս գալիսա,մոտավորապես ոնց որ ասեր`սպասե՜ք,ես էլ ե՜մ գալիս...

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (01.10.2009), Chilly (02.10.2009), Progart (18.01.2019), Smokie (27.01.2011), գյումրեցի աղջիկ (07.02.2010)

  24. #13
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություններ երթուղայիններում

    բա կայնացնելու էս եղանակը լսել էի՞ք.
    -Որ պտտվեք, կկանգնի
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  25. #14
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություններ երթուղայիններում

    Այսօր երթուղայինում...
    -Ըստեղ մի-տեղ-ընդեղ կայնացրու էլի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  26. #15
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատմություններ երթուղայիններում

    Ես էլ սկսեմ:

    Դպրոցին դեռ մի կանգառ կա:
    -Վարպետ, դպրոցը չանցած կպահեք, խնդրում եմ,-ասում է մի տիկին:
    -Վարպետ ջան, դպրոցն անցնես, կպահես էլի,-20 վայրկյան անց ասում է մի տղա:
    -Վարպետ ջան, մի հատ էլ դպրոցի մեջտեղում կպահե՞ս, որ խնդրեմ,-չդիմացա ու ասեցի ես:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (27.01.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան պատմություններ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 13.12.2024, 18:21
  2. Զվարճալի պատմություններ
    Հեղինակ՝ Lionne_en_Chasse, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1481
    Վերջինը: 17.06.2020, 19:52
  3. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  4. Գրառումներ: 8
    Վերջինը: 15.07.2011, 11:35
  5. Զզվելի պատմություններ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 53
    Վերջինը: 16.03.2009, 14:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •